Օրվա լրահոսը

«Եթե մարդը սիրում է, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել երջանիկ լինելու համար». Հոգեբան

Հաճախ տղաների եւ աղջիկների մեջ տարակարծություն է, թե ինչու պետք է արական սեռի ներկայացուցիչերը սեռական հարաբերություններ ունենան մինչ ամուսնանալը, իսկ իրենք ոչ: Հոգեբան Նարինե Մովսեսյանը դա բացատրում է նրանով, որ աղջիկները չեն ցանկանում լինել իրենց սիրելիի հերթականը. «Իրենք ցանկանում են հավասար դիրքում լինել հակառակ սեռի հետ, սակայն եթե մարդը սիրում է, ապա նրան ոչինչ չի

Կյանքին հրաժեշտ տվեց Նաիրա Մամիկոնյանը

Այսօր` հունվարի 20-ին,  մահացել է  «Առավոտ»-ի  առաջատար թղթակից Նաիրա Մամիկոնյանը: Փայլուն  լրագրող, հավատարիմ ընկեր,  հուսալի գործընկեր  Նաիրայի  հիշատակը  ընդմիշտ կմնա մեր սրտերում:   Հոգեհանգիստը հունվարի 21-ին Երեւան, Նորքի չորրորդ զանգված, Հովհաննիսյան 12, բնակարան 36 հասցեում:   Հուղարկավորությունը հունվարի 22-ին, ժամը 14:00-ին նույն հասցեից:

Ախուրյան գետի ափին հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու ցրտահարված դին

Հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա: Ըստ shamshyan.com- ի նշված վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ,

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար`

Թեւան Պողոսյան. «Մեր «նավթը» մեր գիտնականներն են»

«Մենք միշտ պայքարելու ենք գիտության ֆինանսավորման ավելացման համար: Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում ներառված է գիտության հանդեպ իր եւ մեր վերաբերմունքը»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում  ներկայացնելով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները գիտության ֆինանսավորման մասին, այսպիսի տեսակետ հայտնեց: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկ են արել, որ գիտությանը տրամադրվող գումարները բարձրացվեն եւ

Հրանտ Բագրատյանը քաղաքացիական նախաձեռնությունների հետ որեւէ բան չի պայմանավորվել

Մինչ նախընտրական քարոզչությունը սկսելը նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Aravot.am-ը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ  Ծովինար Նազարյանից, որը նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը, հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ են քննարկել եւ ինչ են պայմանավորվել Հրանտ Բագրատյանի հետ: Ծովինար Նազարյանը վստահեցրեց, որ որեւէ պայմանավորվածության մասին խոսք չկա. «Հանդիպել ենք

Առաջատարների եռյակն ընդգծվում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության՝ այսօր կայացած յոթերորդ տուրից հետո, ընդգծվել են երեք առաջատարները: Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի արեց Հովիկ Հայրապետյանի հետ, Ավետիք Գրիգորյանը հաղթեց Ռոբերտ Աղասարյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Զավեն Անդրիասյանին: Հենց այս երեք գրոսմայստերներն էլ կազմում են առաջատարների եռյակը. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 5,5 միավոր, Ավետիք Գրիգորյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5,0-ական:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ԵԽԽՎ պատվիրակությունն ապատեղեկացվա՞ծ է (Տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքեց ընտրացուցակներում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության արձանագրած էական անճշտությունները եւ  արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում անհստակությունը: «Հայաստանցիների ընտրական իրավունքի հարցը բավականին մեծ նշանակության խնդիր է, այդ հարցի հետ կապված քննարկումներ են պետք, որ արդյունքում կայացվի որոշում: Այն ձեւակերպումը, որ հստակ չէ, կարծում եմ՝ հստակ է, որովհետեւ մեր ընտրական օրենսգիրքը

«Ի՞նչ անեմ, գնամ բակերում ձեռքները սեղմե՞մ հատ-հատ». էպոսագետ թեկնածու

ՀՀ կառավարության աշխատակազմը երեկ հայտարարել է, թե պատրաստ է կառավարության տան նիստերի մեծ դահլիճը (մուտքը Մելիք-Ադամյան փողոց) մեկ անգամ անվճար տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելու համար: ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 168.am–ը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ է նա օգտվել ՀՀ կառավարության այդ աջակցությունից: «Կառավարության նիստերի դահլիճում ի՞նչ անեմ: Գնամ ընտրողներին գյուղից

Նարինե՞ն, Եվգենյա՞ն, թե Աննան

Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության ավարտին չնայած երկու տուր կա եւ մրցաշարային աղյուսակը դեռ վերջնական տեսք չի ստացել, սակայն մրցանակային տեղերի համար պայքարն ընթանում է հիմնականում երեք հոգու՝ 5,5 միավորով միանձնյա առաջատար, վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի, խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի (լուսանկարում) եւ երեւանցի միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի միջեւ: Հետաքրքիր է, որ առաջնությունում պարտությունով մեկնարկած Եվգենյա

ՀՀԿ պատգամավոր. «Պիտի ասեմ, որ սրանից հետո ընտրակաշառք բաժանելիս իմ բարեկամներին էլ հաշվի առնեն»

Հիմա այս ընտրություններին մարդիկ ՀՀԿ-ից ընտրակաշառքի չսպասե՞ն: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Ուզում եք ասել՝ նախկինում սպասո՞ւմ էին: Ես ինչքան գիտեմ՝ չէ, ընտրակաշառք չի լինելու»: Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ երբեւէ չի էլ եղել ընտրակաշառք, եւ դա հաստատելու համար ասաց. «Ես ունեմ հարազատներ, դե, բնականաբար, հո որեւէ մեկը իմ ընտանիքին չէ՞ր բերի ընտրակաշառք

Փուչիկների երկիր Հայաստանս (ըստ պաշտոնական տվյալների)

ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը 19.01.2013թ. դրությամբ կազմում է 2.508.000 ընտրող, այն դեպքում, երբ 2011թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 2.484.000 ընտրող, այսինքն ինն ամսվա ընթացքում ընտրողների թիվն ավելացել է 24.000-ով: Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել ընդամենը

Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով»

«Ազատություն»․ – Պարոն Նախագահ, հիմա ո՞վ է այն թեկնածուն, որի հետ դուք մրցում եք։ Ո՞վ է այս պահին ձեր հիմնական հակառակորդը՝ Պարույր Հայրիկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը։ Կամ գուցե մեկ ուրի՞շը։ Սերժ Սարգսյան․ – Ձեր առաջին բառը շատ ավելի ճիշտ էր՝ մրցակից, քան հակառակորդ, որովհետեւ, ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին

Պատմության մեջ ամենաերկարատև կոման տևել է 42 տարի

ԱՄՆ-ի Մայամի քաղաքի բնակչուհի 59-ամյա կինը կնքեց իր մահկանացուն այն բանից հետո, երբ նրա գրեթե ամբողջ գիտակցական կյանքն անցավ կոմայի մեջ: 16 տարեկանում Էդուարդե Օ’Բարան, ընկնելով շաքարախտային կոմայի մեջ, 42 տարի շարունակ այդպես էլ չկարողացավ «արթնանալ»,- գրում է factroom.ru-ն: Ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ թմբկահարն է համարվում ամերիկացի Ջուլիան Պավոնը: 2010թ.-ի մարտի 21-ին, երբ նա ընդամենը 5 տարեկան

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 1 տարում ատկատների հաշվին գիտության ֆինանսավորումն ավելացնել 50 %-ով

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի երկու օրից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մեր երկրի տնտեսության հիմքը գիտությունն է, Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկ ունի գիտության ֆինանսավորման ավելացման հետ կապված եւ ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է պատրաստվում նախագահ դառնալու դեպքում զարկ տալ գիտությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր ծրագրային դրույթներում կան գիտության հետ

«Թուրքիա պետությունը հայատյաց պետություն է». Ռուբեն Մելքոնյան

«Դատական գործընթացը վերածվեց իրավական ֆարսի, սա մոռելանդ սպանությունների հերթական մասն էր»,-այսօր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցի հետ կապված նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա համոզմամբ կարեւոր վկաներ, ովքեր պետական պաշտոնյաներ են չընդգրկվեցին գործում եւ այն անհաջողության մատնվեց: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անելու են գործի լիակատար բացահայտման համար. «Պաշտոնյաները

Գեղարքունիքի մարզում բախվել են «Լեքսուսն» ու «ՈւԱԶ»-ը, կա 7 վիրավոր. ընտանիքի 6 անդամ հիվանդանոցում են

Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լիճք գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երանոս գյուղի բնակիչ 38-ամյա Ռադիկ Արսենյանի վարած «Լեքսուս» մակնիշի 90 ՕՏ 444 համարանիշի և Լիճք գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Ենոքյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 23 ՏՍ 170 համարանիշի ավտոմեքենաները : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

«Քանի որ մեր սերը սոսկ պլատոնական էր, մենք որոշեցինք կիսել նրան». Ընկերուհիների մասին

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է: Լառոշֆուկո «Սիրային կինո, քաղցրավենիք ու մի ամբողջ գիշեր զրույց սիրած տղաների մասին»: Շատ աղջիկներ այսպես են բնորոշում իրենց ընկերուհիների հետ անցկացրած ժամանակը:Աղջիկների համար երջանկություն է միասին հավաքվելն ու մի լավ բամբասելը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե ինչպես են աղջիկներն անցկացնում իրենց ժամանցը ընկերուհիների հետ: 21-ամյա Լիանան պատմում է. «Սկզբում սուրճ

Բարիում բացվեց հայկական խաչքար. Բարիի քաղաքապետարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը

2013 թ. հունվարի 11-ին Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում (Իտալիա) հանդիսավորապես տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման և օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարիներ առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Պրն. Աշոտ Գրիգորյանի կողմից: Բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաև Բարիի նշանավոր հայերից Պրն. Ռուբեն Թիմուրյանի ջանքերով, վերջապես, կանգնեցվեց Բարիի

Իջեւանում ֆուտբոլի ամենաերիտասարդ մարզիչը Նիկոլ Փաշինյանի հայրն է

Հունվարի 17-ին Տավուշի մարզի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իջեւանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատյանը ներկայացրեց ակումբի կատարած աշխատանքները եւ առկա խնդիրները:  2012թ ակումբը ներկայացնող 3 թիմեր, տարիքային  տարբեր խմբերում,   մասնակցել  են Հայաստանի մանկապատանեկան առաջնությանը: Ակումբը 2011 եւ 2012 թվականներին կազմակերպել  է ֆուտբոլի եւ ֆուտզալի մարզային եւ Իջեւանի տարածաշրջանային մրցաշարեր: Ամենամեծ խնդիրները ֆուտբոլի մասնագետ  մարզիչներ,

Արտերկիր մեկնած հանրային դեմքերից մինչև փոփոխություններ հայտնիների անձնական կյանքում

Շոուբիզնեսյան նորություններն այս շաբաթ ավելին էին, քան պարզապես նորությունները: Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Ամանորն անցկացրել են Մեծ Բրիտանիայում` մեկ շաբաթ մնալով մառախլապատ Ալբիոնում: Bravo.am-ի հետ զրույցում Անահիտ Սիմոնյանը կիսվել է իր ճամփորդական տպավորություններով ու նշել, որ այս Նոր տարին տարբերվել է նախորդներից. «Լոնդոնի ճարտարապետությունը, շենքերի դիզայնը, արձանները, ամանորյա շատ գեղեցիկ ձեւավորումը, բարեհամբույր մարդիկ ստիպում են,

Ամենատարօրինակ Instragam-ը եւ մի քանի ծիծաղաշարժ բացթողումներ Google-ից (Ֆոտոշարք)

‎ Թոմի Էդիսոնը կույր է ծնված օրվանից, սակայն դա չի խանգարում նրան, որպեսզի արվեստով զբաղվի` պատրաստելով նկարներ բոլորի կողմից հայտնի Instragam ծրագրով: «Սա ինձ համար հետաքրքիր է, քանի որ մինչ այժմ ես երբեք տեսախցիկ չեմ ունեցել»,- ասում է նա: Էդիսոնը օգտագործում է «հատուկ հնարավորությունները» իր iPhone-ով. Siri-ն բարձրաձայն կարդում է ամեն ինչ` ծրագիրը, ֆիլտրի անունը…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի պատվիրակության հետ

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար, դեսպան Հեյիդի Թագլիավինիի գլխավորությամբ:  Հովհաննիսյանն ու Թանգլիավինին քննարկեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով նրանց տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի

Զինվորը մահացել է ինսուլտից

18.01.2013թ., ժամը 20:55-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է «Հեմոր գիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ 13.01.2013թ. ընդունված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ

Իջևանի անտառներում հատվել են թաց ու կանգուն ծառեր

2012թ. նոյեմբերի սկզբներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կիրանցի անտառպետության անտառամասից, առանց համապատասխան թույլտվության, 366 750 դրամ սակագնային արժեքով 7 հատ լորենի տեսակի թաց, կանգուն ծառեր հատելու, ընդհանուրը 1 010 250 դրամի նյութական վնաս պատճառելու և սուտ մատնության համար է մեղադրվում Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ Սասուն Մելիքյանը: Ինչպես պարզվել է քննությամբ, Ս. Մելիքյանը 17.11.2012թ. ոստիկանության Իջևանի բաժնում

Պատմում է` ինչու են Վարդան Ղուկասյանին ատամանի կոչում տվել.« Ինքը շատ էր սիրում ատաման բառը»

Անցած տարի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հայ կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորում հ/կ-ի միջոցով հարցեր չի պարզել Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ Գյումրիում  ընտրական  շրջանում մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Վ. Ղուկասյանը փորձեր է արել Պուտինի հետ հարցեր ճշտելու: Այսօր  «Հայելի» ակումբում հ/կ նախագահ, գլխավոր ատաման Կարեն Զադոյանը ասաց, որ Վ.

Տուժողի հակասական ցուցմունքներով 7 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցին դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ուրիշի գույքին տիրանալու նպատակով ավազակություն կատարելու համար 7 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցի Վարդան Դումանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանի   (լուսանկարում) բողոքը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վարդան Դումանյանը  մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում է  կատարել  քանդակագործ Գերասիմ Թումանյանի վրա,  նրանից հափշտակել զգալի չափերով գումար  եւ  թողնելով ուշագնաց վիճակում՝ մյուս  անձանց հետ

Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանը միացել է գյուղատնտեսության առջև ծագած մարտահրավերները մեղմելու ուղղությամբ առավելագույն մասնակցություն ցուցաբերելու կոչին

Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում այսօր մեկնարկեց «Վերահսկվող ներդրումներն  ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի  ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային  համաժողովը,  որին մասնակցում են  81 պետությունների գյուղատնտեսության նախարարները: Համաժողովին մասնակցում է  նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։             Համաժողովը բացել է Գերմանիայի Դաշնության Պարենի, գյուղատնտեսության և սպառողների շահերի պաշտպանության 

Հայ կազակները կսատարեն Սերժ Սարգսյանին

Հայ կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորում հ/կ-ն այսօր հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս խնդիրները, մարտահրավերները, այդ թվում ՀՀ սահմանադրական կարգի եւ օրինականության պահպանման, ամրապնդման եւ ՀՀ, ԼՂՀ անվտանգության  ամրապնդման , պետական կառավարման ոլորտում առավելագույն փորձառություն ունեցող ղեկավար ունենալու անհրաժեշտությունը`  կազմակերպության նախագահության նիստում որոշվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031