Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության մեջ ամենաերկարատև կոման տևել է 42 տարի

Հունվար 19,2013 20:20

ԱՄՆ-ի Մայամի քաղաքի բնակչուհի 59-ամյա կինը կնքեց իր մահկանացուն այն բանից հետո, երբ նրա գրեթե ամբողջ գիտակցական կյանքն անցավ կոմայի մեջ: 16 տարեկանում Էդուարդե Օ’Բարան, ընկնելով շաքարախտային կոմայի մեջ, 42 տարի շարունակ այդպես էլ չկարողացավ «արթնանալ»,- գրում է factroom.ru-ն:

Ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ թմբկահարն է համարվում ամերիկացի Ջուլիան Պավոնը: 2010թ.-ի մարտի 21-ին, երբ նա ընդամենը 5 տարեկան էր, գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Աղբյուրը` lugand.com-ը:

Աշխարհի ամենախորը լողավազանը գտնվում է Բրյուսելում: Կառուցվել է 1999թ.-ին հատուկ դայվինգի սիրահարների համար, սակայն լայն հասարակության համար այն գործում է 2004թ.-ից սկսած:

1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր՝ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը:

Անդրանիկ Ջալալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031