Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 1 տարում ատկատների հաշվին գիտության ֆինանսավորումն ավելացնել 50 %-ով

Հունվար 19,2013 20:15

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի երկու օրից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մեր երկրի տնտեսության հիմքը գիտությունն է, Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկ ունի գիտության ֆինանսավորման ավելացման հետ կապված եւ ինչպե՞ս, ի՞նչ քայլերով է պատրաստվում նախագահ դառնալու դեպքում զարկ տալ գիտությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր ծրագրային դրույթներում կան գիտության հետ կապված շատ մանրամասն մոտեցումներ. «Կարող եմ զուտ ուրվագծային ասել, որ առաջին տարվա ընթացքում պետական բյուջեն յուղազերծելով,  ճարպազերծելով, նախագահական պահպանման ծախսերից սկսելով կրճատել, ատկատների բացառմամբ, վերը բերելով բյուջետային դաշտ, կարելի է նախագահության միայն  առաջին տարվա ընթացքում այնպես անել, որ կենսաթոշակների, ինչպես նաեւ գիտության եւ կրթության, առողջապահության եւ սպառազինությունների ձեռք բերման ֆինանսավորումն ավելացնել  50 տոկոսով: Սա ես խոստանում եմ անել՝ միայն իմ նախագահության առաջին տարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031