Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հունվար 20,2013 11:06 Share

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել