Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյան գետի ափին հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու ցրտահարված դին

Հունվար 20,2013 11:13

Հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա:

Ըստ shamshyan.com- ի նշված վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչի մասին տեղյակ են եղել ընտանիքի անդամները:

Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառն, ըստ երևույթին, ցրտահարությունն է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031