Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե՞ն, Եվգենյա՞ն, թե Աննան

Հունվար 19,2013 21:44 Share

Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության ավարտին չնայած երկու տուր կա եւ մրցաշարային աղյուսակը դեռ վերջնական տեսք չի ստացել, սակայն մրցանակային տեղերի համար պայքարն ընթանում է հիմնականում երեք հոգու՝ 5,5 միավորով միանձնյա առաջատար, վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի, խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի (լուսանկարում) եւ երեւանցի միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի միջեւ:

Հետաքրքիր է, որ առաջնությունում պարտությունով մեկնարկած Եվգենյա Դոլուխանովան երկրորդ տուրում կես միավոր վաստակելուց հետո չորս անընդմեջ հաղթանակ տանելով՝ 5,0 միավորով այժմ ընթանում է երկրորդ հորիզոնականում: Իր անվան դիմաց նույնքան միավոր գրանցել է նաեւ Աննա Հայրապետյանը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել