Օրվա լրահոսը
Ընտրապայքարից այսօր դուրս մնաց եւս 5 թեկնածու
Նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից այսօր դուրս մնաց նախագահի միանգամից 5 թեկնածու՝ կարատեիստ Տարոն Աբրահամյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, նախկին կոմունիստ, նախկին ՕԵԿ-ական Ռոբերտ Ահարոնյանը, գործազուրկ Պավլիկ Սարգսյանն ու Ռոբերտ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ընտրական 8 միլիոն դրամ գրավը չվճարած 8 թեկնածուների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հատուկ նիստ էր հրավիրել եւ երկու
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատրաստ է ազգի մեջ արթնացնել իր ոգեղեն զորությունը
Այսօր Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքն ուզում է հայ ազգի մեջ արթնացնել իր ոգեղեն զորությունը, եւ ինչպես էպոսում է, հիմա էլ մենք, երբ պատրաստ լինենք, մեր հերոսը՝ Սեդրակյանը դուրս կգա: Սեդրակյանը վստահ է, որ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում անպայման հաղթելու է: Նրա խոսքով. «Վստահությունս ոչ ավելացել է, ոչ
«Քաղաքական պոռնիկ» որակման պատասխանը. «Թովմասյանին Կոմկուսին մոտիկ չեն թողել` որպես կաշառակեր» (Տեսանյութ)
«Ես կպատասխանեմ հիմա Ռուբեն Թովմասյանին, որ այդ մարդը, որը մինչեւ 99 թիվը ընդհանրապես չի եղել Կոմունիստական կուսակցությունում, մոտիկ չեն թողել` որպես կաշառակեր, մենք իր մասին չենք էլ իմացել: Ինքը եղել է ամենաթույլ շրջանային կազմակերպության ղեկավար` իշխանության ժամանակ: Եվ այդ մարդը գալիս է իշխանության գլուխ` պառակտելով ամբողջ կոմունիստական կուսակցությունը, եւ հիմա նույն գործունեությունը շարունակում է: Ոչ
Փոխոստիկանապետը չարաշահել է պաշտոնեական դիրքը
Իջեւան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Սայադ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետի տեղակալ, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության և անձանց իրավունքներին և օրինական շահերին: Ոստիկանության բաժնի պետի
Հարուցվեց քրեական գործ` 21-ամյա երիտասարդի շմոլ գազից թունավորումից մահանալու առթիվ
Երեկ Գյումրու Անի թաղամասում գազից թունավորման դեպք էր գրանցվել. 13 փողոցի թիվ 2 շենքի 11-րդ բնակարանում հայտնաբերել էին 21-ամյա բնակիչ Հովհաննես Ղանդիլյանի դին: Շտապօգնությունը նրա 13-ամյա քրոջը` Արեգնազ Ղանդիլյանին տեղափոխել էր Ավստրիական մանկական հիվանդանոց, իսկ հորը` 51 տարեկան Միսակ Ղանդիլյանին՝ Գյումրու բժշկական կենտրոն: Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Կորյուն Թևոսյանը մեզ տեղեկացրեց, որ հիվանդի
Սրտանոթային հիվանդությունները, չարորակ գոյացություններն ու շաքարային դիաբետը առաջին երեք տեղում են
Խոսելով այս տարվա ծրագրերից, այսօր ՀՀ կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ բացի տրանսպորտային պատահարներից, տոնական օրերին առողջության հետ կապված դեպքեր չեն գրանցվել: Նախարարի կարծիքով, «ազգաբնակչությունն արդեն գիտակցում է, որ ինքը եւս պետք է մտահոգ լինի իր առողջությամբ, եւ չպետք է, չարաշահի ալկոհոլային խմիչքը, ցուրտ եղանակին դրսում երկար չմնա»: Այս տարի առողջապահության
«Ադրբեջանը կեղծիքի գեներատոր է».Դանիել Երաժիշտ
«Անկանխագուշակելի են Ադրբեջանի կողմից արված քայլերը: Հարցը պետք է դրվի համակարգված եւ միջազգային մակարդակով: Ադրբեջանը կեղծիքի գեներատոր է, վինտիլը պետք է փակել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: Նրա պնդմամբ՝ ոչ թե հիվանդությունն է պետք բուժել, այլ հիվանդին. «Ադրբեջանցիների այդ խախտումները հարվածում են համայն մարդկությանը, նրանք ոչ միայն
«Ինկասացիայի գործով»՝ վերաքննիչում փոխվում է պաշտպանը
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Լեւոն Ավետիսյան) ավարտվել է «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անահիտ Գրիգորյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, Սաթենիկ Սարգսյանը՝ 7 տարվա:Արմեն, Արմինե Գրիգորյանները
Դերենիկ Դումանյան. «Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը փորձառու քաղաքական գործիչներ են»
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանելով հարցին, թե ինչպիսի ընտրարշավ է կանխատեսում եւ համամի՞տ է, որ Սերժ Սարգսյանին մրցակից թեկնածու չկա, պատասխանեց. «Եկեք ես չառանձնացնեմ, թե ով է ամենաուժեղը եւ մրցակցության մեջ մյուս թեկնածուները նաեւ ինչ հնարավորություններ ունեն, այդ մասին շատ կանխատեսումներ լինում են, ես չեմ ուզում կանխատեսում անել, բայց ես գիտեմ,
ՀՀԿ պատգամավոր. «Մարդիկ կան, որոնք 2-3 անգամ դառնում են նախագահի թեկնածու` ունենալով 1-2 հազար ձայն»
«Մարդիկ կան, որոնք հաշվարկները սխալ են անում եւ երկրորդ-երրորդ անգամ դառնում են երկրի նախագահի թեկնածու` ունենալով ընդամենը 1-2 հազար ձայն: Դա նրանց իրավունքն է, ես չեմ կարող ոտնահարել այն, բայց այդ մարդիկ իրատես են: Եթե այդպես են հայտարարել, որ չեն ուզում մասնակցել, ուրեմն իրենք այդպես են մտածում իրենց կարողությունների, իրենց հնարավորության մասին: Դա ինչքան կապ
«Հին տոմարով նոր տարի» Ապարանում
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հունվարի 13-ին, ժամը 12.00-ին Ապարան քաղաքի հրապարակում կազմակերպում է տոնակատարություն` «Հին տոմարով նոր տարի»: Հարգելի հայրենակիցներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ավանդական դարձած ժողովրդական տոնախմբությանը: Երեւանից ավտոշարասյունը Ապարան քաղաք կուղեւորվի ժամը 10.30-ին Հասրաթյան փողոցից (Ապարանի նախկին ավտոկայարան): Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կգործի առանձնացված փոխադրամիջոց` «Մամուլ» տարբերանշանով: «ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԲՀԿ
Մինչեւ հունվարի 14-ը օդի ջերմաստիճանը չի փոխվի
Հանրապետության հյուսիսային շրջաններում` Շիրակի, Լոռու մարզերում, հունվար ամսին տեղացած ձյունը արդեն հասել է միջին ամսական նորմայի սահմանին, իսկ որոշ վայրերում` նույնիսկ գերազանցել է այն: Մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին կդադարեն տեղումները, իսկ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ձյուն կտեղա մինչեւ ուշ գիշեր: Այսօր «Զարկերակ» ակումբում այս մասին հայտարարեց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Ամենաազատ տնտեսական տարածքով երկրների վարկանիշային ցանկում Հայաստանը առաջ է շարժվել
Այսօր հրապարակվել է ամերիկյան Heritage հիմնադրամի եւ Wall Street Journal թերթի՝ աշխարհի ամենաազատ տնտեսական տարածքով երկրների վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանն այդ բնագավառում արձանագրել է առաջընթաց՝ բարելավելով դիրքերը: Այսօր ՀՀ կառավարության 2013-ի առաջին նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողությունը պայմանավորեց գործադիրի լարված աշխատանքով. «Պետք է լինենք լավատես եւ լավատեսությամբ նայենք դեպի ապագան, մանավանդ որ՝ դրա համար մենք
Ըստ մարքսիստի՝ հալեպցի Լեւոնն է ծնել Սարգսյան Վազգենին, Վազգենը ՝ արցախցի Ռոբին Հուդին , նա էլ ՝ Սերժիկ արցախցուն
«Նախագահի հավակնորդներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, որ մկրտում է, այլ հավակնորդները մկրտվում են ի վերոյ,Աստուծոյ կողմից: Թե ինչ բնական ու բանական կարողություններ է Աստված ընձեռել ի վերոյ, այնպես որ, ես եղել եմ, կամ ու մնում եմ նախագահի առաջին հավակնորդը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու խոստացավ. «Այնպես որ, 2013-ին հասարակությանը կմատուցեմ ավելին,
12-12-12, կամ «Համերգ Սենդիից տուժածների համար»
2012-ը բազմաթիվ հետաքրքրաշարժ եւ անակնկալ պահեր պարգեւեց ռոքի սիրահարներին, սակայն թերեւս ամենաանսպասելի եւ հետաքրքիր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 2012-ի դեկտեմբերի 12-ին: 12-12-12. ոմանք այս ամսաթվից շատ բան էին սպասում: Կարծես ինչ-որ կախարդական բան կար այս թվերի պարի մեջ: Շատ մարդիկ անպայման ցանկանում էին իրենց կյանքի կարեւոր իրադարձությունը կապել այս ամսաթվի հետ: Այս նույն օրը Նյու
Սայաթ-Նովան բավարար չի քարոզվել
Իսկ գուսանին վերաբերող նյութերը նկուղներում են Ամանորի շեմին ՀՀ վարչապետի մոտ հրավիրվել է նիստ, որտեղ ի մի են բերվել 2012թ. Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ներկա են եղել արվեստագետներ, այդ թվում՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը,
Վրաստանում համերգները ձրի են
Պրոդյուսեր Արման Ծատուրյանի ասելով՝ պետությունը չպետք է շոու-բիզնեսի հետ գործ ունենա Իսպանացի աշխարհահռչակ երգիչ, «Գրեմմի»-ի ասպետ Խուլիո Իգլեսիասը կգա Երեւան եւ մարտի 18-ին համերգ կունենա Մարզահամերգային համալիրում: Այս մասին «Առավոտին» հայտնեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը (լուսանկարում): Այս լուրը տեղադրված է նաեւ երգչի պաշտոնական կայքէջում: Համերգը Իգլեսիասի 2013թ. համերգային շրջագայության շրջանակներում է: «Վաղուց աշխատում ենք մենեջմենթի
Սուտ մատնության գործով՝ արդարացում
ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող 23-ամյա Շահնուր Ավետիսյանը արդարացվել եւ ազատ է արձակվել: Դատարանը վերադարձրել է Լոռու մարզի դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի բողոքը՝ օրինական ուժ տալով նախորդ ատյանների կայացրած վճիռներին: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռ էր կայացրել մեկ այլ գործի շրջանակներում
Կաշառքը տրվում է պաշտոնատար անձին, մինչդեռ ընտրողը պաշտոնատար անձ չէ
Մեր երկրում գերագույն պետական իշխանությունը ձեւական բնույթ է կրում եւ այն կենտրոնացվել է միանձնյա ղեկավարի ու նրան սատարող քաղաքական կառույցի ձեռքում: Հեռու չգնանք. մայիսի 6-ի ընտրություններում ռեժիմը անբարո խոչընդոտելով քաղաքացիների ընտրելու իրավունքի ազատ իրականացմանը, ժողովրդին զրկեց Սահմանադրությամբ երաշխավորված պետական կառավարմանը մասնակցելու իրավունքից (Սահմանադրության թիվ 30 նորմը ուժը կորցրել է): Բացի դրանից, Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան երկյակը
Գագիկ Բեգլարյանին Գյումրի բերողը ճանշինների «ատկատնե՞րն էին», թե՞ առաջիկա նախագահական ընտրությունները
Երեկ աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով բքաշունչ ձմռանը ուղեւորվել էր հյուսիս՝ սեփական աչքով տեսնելու ճանապարհների վիճակը ու բացահայտելու ճանապարհաշինական կազմակերպությունների թույլ տված ատկատները: Նա խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որտեղ եւ անչափ դժգոհեց «Հովհաննես Մարտիրոսյան» եւ «Ապարան ճանշին» ընկերություններից: Լրագրողները անմիջապես ենթադրեցին, որ փակ ճանապարհների հետ
Հայ-թուրքական սահմանն է՞լ կբացվի
Ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին միջազգային կոնվենցիան վավերացնելով՝ մասնագետները կարծում են, որ սահմանն էլ կբացվի: Վրաստանը վերջերս նավահանգիստ էր աճուրդի հանել, որը Հայաստանը հանգիստ կարող էր ձեռք բերել, ինչը կթեթեւացներ մեր գործարարների հոգսը, եւ ապահովագրված կլինեին այլ նավահանգստի սեփականատերերի քմահաճույքներից, սակայն մերոնք այդպես էլ որեւէ հետաքրքրություն չցուցաբերեցին: Մինչդեռ Հայաստանի նման ծով չունեցող երկրի
Ընդդիմությունը միասնաբար մի բան կարողացավ անել
ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հնարավոր չի համարում հետընտրական շրջանում «տիտղոսային ընդդիմության»՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի՝ միասնական ճակատով հանդես գալը: «Ես դա երբեք հնարավոր չեմ համարել, առավել եւս՝ հետընտրական այնպիսի իրավիճակ չի ձեւավորվելու, որը նրանց թույլ կտա միասնական գործողություններ անել: Նրանք միասնաբար կարողացան ուղղակի չմասնակցել ընտրություններին: Որեւէ ակտիվ գործողության շուրջ նրանց միասնականությունը տեսանելի չէ»,- երեկ
Ընդդիմությունը մտավ գործարքների դաշտ իշխանության տարբեր թեւերի հետ եւ տանուլ տվեց
Ըստ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ անազնվությունը հրապարակային խոսքով եւ գործողություններով սահմանվեց որպես գրեթե բացարձակ քաղաքական կատեգորիա։ – 2012 թվականը արտաքին քաղաքականության տեսանկյունից կարելի՞ է հաջող տարի համարել Հայաստանի համար: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունները անցնող տարում: – Արդեն բավական երկար
Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Հունվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի
«Հայտնի շրջանակները» փորձում են վարկաբեկե՞լ Հրանտ Բագրատյանին
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, բայց նոր ընդդիմության ձեւավորման հայտ է լինելու: «Ընդդիմության մարտավարությունը չափազանց սխալ է ընտրված»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն իրողությանը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվեցին առաջիկա նախագահական ընտրություններում որեւէ կերպ մասնակցությունից, ասաց քաղաքագետ, ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը: Սուրենյանցը չի կիսում ընդդիմադիր գործիչների այն
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների
Ձյուն մաքրող մեքենաներն անհետացել են
Ձմռան գալուն զուգընթաց հեռուստատեսությամբ գրեթե ամեն օր մենք լսում ենք, թե քանի նոր տեխնիկա է ներմուծվել, ինչքան աղ ու ավազ է գնվել և այն, որ արդեն պատրաստ են ձմռան գալուստին: Ինչպես հանրապետության գրեթե ողջ տարածաշրջանում՝ Վանաձորում նույնպես հունվարի 9-ին առատ ձյուն տեղաց: Սակայն ձյուն մաքրող մեքենաները կարծես ի սպառ վերացել էին: Ժամը 16:00-ի դրությամբ ձյան
Կառավարությունը 2013-ին նույնպես լարված է աշխատելու
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսօր 2013 թվականի մեր առաջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ ծնունդի տոների կապակցությամբ։ 2012 թվականը մեզ համար լարված աշխատանքի տարի էր, բայց մենք կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ։ Եթե դատենք այն առաջնահերթություններով,
Քաղաքական դաշտը բյուրեղանում է
Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, եւ վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է համարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական եւ քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը՝ հայտարարելով,
Վազգեն Խաչիկյանն այդպես էլ ցուցմունք չի տվել
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի հետ միասին չարաշահումների մեջ մեղադրվում են նույն ոլորտի մոտ մեկ տասնյակի հասնող այլ պաշտոնատար անձինք եւս։ Բազմադրվագ մայր գործից 13 անձի մասով դրվագն առանձնացվել է, հայտարարվել այդ մասով նախաքննության ավարտի մասին և կողմերին տրվել ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, քրեական գործի նյութերը հասնում


















































