Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»

Հունվար 11,2013 14:20

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր Մամուլի ազգային ակումբում, ամփոփելով  իր ղեկավարած կառույցի գործունեության  արդյունքները, գոհունակություն հայտնեց՝ 2012-ը հաջող տարի էր. «Որոշ բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»:  Նա կարեւորեց գիտությունը իրավական դաշտ բերելը՝  «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքների նախագծերը, Հայագիտության զարգացման հայեցակարգը, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2105 թթ. ռազմավարությունն ու ժամանակացույցը եւ այլն:

Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում բացի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված  ֆինանսավորումից, պետական աջակցությամբ ֆինանսավորվել են մի շարք այլ ծրագրեր, պետական միջոցներով իրականացվել է 200 գիտական գործուղում, ձեռք են բերվել 100 մլն դրամից ավել արժողությամբ գիտական սարքավորումներ: Սամվել Հարությունյանը նշեց, որ կոմիտեի ջանքերով Հայաստանի գիտական հանրության համար, բացի Springer-ից,  2012 թվականին հասանելի են դարձել  Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսները:

Գիտպետկոմի նախագահը հավելեց, որ անցյալ տարի կնքնվել է  միջազգային համագործակցության 5 փաստաթուղթ, իսկ վերջին 5 տարիների կտրվածքով, այդ թիվը հասնում է 30-ի: Նա, մանրասանելով այս համատեսքտում արվածը, նշեց «ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի եւ Ռուսատանյան հումանիտար գիտական հիմնադրամի միջեւ համագործակցության շրջանակներում գիտական մրցույթի անցկացման մասին», «ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի եւ Thomson Reuters  ընկերության միջեւ համագործակցության մասին» պայմանագրերը, «Գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը, եւ հետեւյալ հուշագրերը՝ «ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի եւ Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի միջեւ համագործակցություն հաստատելու մասին»,  «ՀՀ ԿԳՆ եւ ՉԺՀ կրթության եւ տեխնոլոգիաների նախարարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին»:

Սամվել Հարությունյանը հպարտ է հատկապես հայ-չինական համագործակցությամբ, ասում է դա մի երկիր է, որի ՀՆԱ-ն տարեկան 11,8 տրիլիոն դոլար է կազմում, իսկ դրա 1, 2 %-ը, այսինքն՝ 150 մլրդ դոլարը գիտության վրա է ծախսվում, ինչ վերաբերում է Ռուսաստանին, գիտպետկոմի նախագահը այս երկիրը դիտարկում է իբրեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես մյուս, այնպես էլ գիտության ոլորտում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031