Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալկոհոլային թունավորումների դեպքերը տարեցտարի ավելանում են». գլխավոր թունաբան

Հունվար 11,2013 14:17

Այս տարի հանրապետությունում արդեն գրանցվել է թունավորման

29 դեպք, որոնցից 8-ը ալկոհոլային թունավորման դեպքեր են,7-ը` դեղորայքային, իսկ մյուս 7-ը` շմոլ գազից:

Նախորդ տարի գրանցված ալկոհոլային թունավորման երկու դեպքերը մահվան ելք են ունեցել: Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Գլխավոր թունաբանի կարծիքով` ալկոհոլային թունավորումների դեպքերը տարեցտարի ավելանում են, եւ թունավորվածների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ երիտասարդները:

«Հիմնականում գրանցվում են դեղորայքի, ալկոհոլի եւ գազից թունավորման դեպքեր: 2011 թվականին հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 209 դեպք, անցած տարի` 300 դեպք` հիվանդների 904 քանակով»,- ասաց պարոն Գաբրիելյանը` նկատելով, որ ալկոհոլային թունավորումից տուժում են հատկապես

անօթեւան անձինք:

Խոսելով դեղորայքային  թունավորման դեպքերի մասին՝ գլխավոր թունաբանը նշեց, որ դեղորայքային թունավորումները ամենեւին էլ կապ չունեն անորակ դեղորայքի հետ, ավելի շատ թունավորվում են ընդունվող դեղորայքի քանակը չարաշահելուց:

Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ` այս տարի սնկից թունավորման դեպքեր դեռ չեն գրանցվել:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031