Օրվա լրահոսը

Քննական շրջանը՝ տոնական տրամադրության ժամանակ. Ինչպե՞ս վարվել, խորհուրդ հոգեբանից

Տոնական եռուզեռին հաջորդում է քննական շրջանը: Ուսանողներն  սկսել են պարապել՝բարեհաջող հանձնելու քննությունները: Ոմանց համար դա հերթական «փորձությունն է», ոմանց համար՝ սթրեսի մեջ ընկնելու պատճառ: Հոգաբան Աննա Վարդանյանի խոսքով՝ մտավախություն են ունենում լավ սովորող ուսանողները, սակայն պակաս չեն հուզվում նաև նրանք, ովքեր ցանկանում են հաղթահարել բավարար ցուցանիշը: Բացասական հույզերից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս նախևառաջ

Քաղաքացիները` թեկնածուների մասին (Տեսանյութ)

ՀՀ նախագահի աթոռին հավակնող թեկնածուների վերջնական թիվը հայտնի կլինի հունվարի 14-ին: 15 թեկնածուներից ոմանք արդեն հայտարարել են, թե 8 միլիոն դրամ գևավն իրենց գրպանին հարիրի չէ։ Հարցված քաղաքացիների համար այս հայտարարությունը տարօրինակ է։ Մանրամասները կարդացեք այստեղ:

«Չի բացառվում, որ չդիմանամ, ու մի օր էլ ձայնագրեմ իմ սիրելի իսպաներենով». Լիլիթ Բլեյանը ներկայացրել է իր նոր՝ «Ծննդյան գիշեր» երգը

Հեղինակ – կատարող Լիլիթ Բլեյանը, ինչպես և խոստացել էր, Ծննդյան օրերին ներկայացրեց իր նոր երգը, որ կոչվում է «Ծննդյան գիշեր»: «Երգը գրվել է մոտ 3 տարի առաջ, բայց ձայնագրել որոշեցի միայն այս տարի: Դժվար էր, քանի որ նախամանորյա շրջանում անվերջ հիվանդ էի, ոչ մի կերպ չէր հաջողվում երգել:  Ի վերջո, ձգձգման արդյունքում չհասցրինք պատրաստել միանգամից երկու

Ի՞նչ ֆիլմեր են սպասվում 2013թ.-ին

Ինչ խոսք, 2012թ. մեզ ուրախացրեց առաջնակարգ նոր ֆիլմերով: Իսկ ի՞նչ է սպասվում 2013թ.-ին, արդյոք կլինե՞ն այնքան բլոկբաստերներ, որքան նախորդ տարում էին: Դա դեռ պարզ չէ, բայց  դրանցից մի քանիսի անուններն արդեն հայտնի են` «Железный человек 3», «Телепорт 2», «Хоббит: Туда и обратно», «Хэнкок 2», «Крепкий орешек 5», «Добро пожаловать в Zомбилэнд 2», «Ограбление по-итальянски 2»,

Տոն օրերին Կապանի թաղամասերի աղբամանները շատ արագ էին լցվում աղբով, որոնք թափվում էին նաեւ շրջակայքում

Երեկ Կապանի կենտրոնական հատվածներում անցորդներին ամենուր դիմավորում էին կենցաղային աղբով լի աղբամանները եւ դրանց շրջակայքն ամբողջությամբ աղբով պատված աղբատեղիները:  Բացառություն չէր նաեւ Կապանի կենտրոնական հրապարակը, որտեղ Սյունիքի մարզպետարանի եւ «Հայփոստ»-ի Կապանի մասնաճյուղի հարեւանությամբ տեղադրված լիքն աղբամաններն իրենց ոչ «գրավիչ» տեսքով ամենաշատն էին աչքի զառնում, առավելեւս  այդ տարածքում անցուդարձը մեծ է եւ բնակիչների տեսադաշտից այն աննկատ

ՀԱԿ համակիրները Հրանտ Բագրատյանին՝ Սերժ Սարգսյանի «ջրաղացին ջուր լցնող» են համարում

Նախագահական ընտրություններում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրվելու վերաբերյալ այն, ինչ չասաց Կոնգրեսի ղեկավարությունը, արդեն մի քանի օր է համացանցում ասում են ՀԱԿ համակիրները: Նրանք քննադատում են Բագրատյանի առաջադրումը ոչ միայն խոսքերով, այլեւ նկարներով՝ նրա առաջադրումը համարելով  ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի «ջրաղացին ջուր լցնել»: Համացանցում ՀԱԿ համակիրների տարածած ՝ «Իմ քվեաթերթիկի վրա գրված է

ԱԻՆ տվյալները` երթեւեկության մասին

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված

Սամվել Բալասանյանը մտավ քաղաքապետի իր դերի մեջ

Ի տարբերություն  Գյումրի-Երևան մայրուղու, որտեղով այսօր երթևեկել   հնարավոր չէ, վարորդները մնում ես կիսաճանապարհին , լավագույն դեպքում Լանջիկի հատվածից նորից հետ դառնում Գյումրի,  այսօր զարմանալիորեն մաքուր էին Գյումրու փողոցները: Չնայած այս քաղաքում երկու օր է` առատ տեղումներ են, ձյան հաստությունը հասնում է 40-50 սանտիմետրի , սակայն փողոցներից, հատկապես կենտրոնական,  բացարձակապես չէր զգացվում  ձմռան շունչը: Փոխարենն այսօր

Երթեւեկությունը դադարեցված է ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. Հունվարի 7-ին` ժամը 11.00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով  Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ  եւ  Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում երթեւեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների եւ փոխադրամիջոցների համար: Իրավիճակի փոփոխման  դեպքում ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:

Օդանավը անսարքություն է ունեցել, բայց ոչինչ չի պատահել

Սոչիից Երևան թռչող ուղերթի «Բոինգ-737» ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Interfax.by-ի փոխանցմամբ՝ անսարքությունն հայտնաբերվել է առավոտյան՝ 7.20-ին օդանավի խցիկում՝ թռիչքից անմիջապես հետո՝ 5 րոպե անց։ Անսարքությունը վերացվել է։ Ժամը 12.17-ին, նախատեսված ժամը 8.30-ի փոխարեն ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում է «Զվարթնոցի» կայքը։ Թռիչքն իրականացնում է «Դոն-Ավիա» ընկերությունը։ Մանրամասները կարդացեք

Մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների տեղեկատու էջը

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է մոլորակների 2001-2050 թթ. եռակի միացումների ցանկը: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային չափն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և

Ստորագրահավաք` սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար: Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել այս հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել “sign this petition” կոճակը: Ստորագրահավաքին մասնակցելով`

Հարավային բեւեռ. Անտարկտիդա (ֆոտոշարք)

Լուսանկարները՝ https://sergeydolya.livejournal.com/-ից

Զանգվածային հարսանիք -20 С պայմաններում (Տեսանյութ)

Չինաստանի հյուսիսում գտնվող Խարբին քաղաքում անցկացրել են հարսանեկան զանգվածային արարողություն -20 С պայմաններում: Տեղի հավատալիքի համաձայն՝ այդպես ավելի ամուր կլինի ամուսնական միությունը: https://ntdtv.ru/  

Դեպարդյեի «արկածները» Ռուսաստանում

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն շաբաթ օրը կարճատեւ այցով Սոչիում էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր նստավայրում անձամբ դերասանին է հանձնել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը։ Սոչիից Դեպարդյեն մեկնել է Սարանսկ, որտեղ նրան դիմավորել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը։ Ֆրանսիացի դերասանին նույնիսկ բնակարան են նվիրել Մորդովիայի մայրաքաղաքում, ավելին` առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը, որից Դեպարդյեն հրաժարվել

Քամին ձյուն կբերի՞ (Տեսանյութ)

Այսօր Երեւանում քամին խաղում էր նախորդ աշնան հետքերի հետ։ Աղմուկով ու սուլոցով թռցնում էր տերեւները՝ միաժամանակ քաղաքի փոշին բարձրացնելով։ Ձմռան երկրորդ ամիսը կիսվում է, իսկ մայրաքաղաքում թվում է՝ խորը աշուն է։ Երեւանում ամպամած է, տաք, բայց քամու շնչառությամբ եղանակ։ Օդերեւութաբանները մինչեւ հունվարի 10-ը Երեւանում ժամանակ առ ժամանակ կանխատեսում են ձյուն։ Ըստ «Հայհիդրոմետի»՝ հունվարի 7-10-ը հանրապետության

Նախագահի թեկնածուն՝ նախագահի նախկին թեկնածուների մասին. «Հիմա ՀՀԿ-ի պադվալներում վարձով են ապրում»

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը պատրաստվում է վաղը վճարել: Ինչպես ինքն է ասում՝ միտումնավոր է վճարումն այսքան ժամանակ ձգձգել, որ որոշ մարդիկ մի լավ նյարդայնանան: «Որ որոշ ուժեր՝ հատկապես հասկանալի կենտրոններից, մի քիչ նյարդայնանան դրա համար ուշացումով եմ վճարելու, բայց օրենքով սահմանված ժամկետում: Այս օրերին աշխատանքային օր

Դեւիդ Բեքհեմը Ամանորը եւ Ծննդյան տոները նշելու համար ծախսել է $ 500 հազար

The Sun-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլային գերաստղ Դեւիդ Բեքհեմը խախտել է Ամանորը եւ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը եւ կնոջ՝ Վիկտորիայի, ու երեխաների հետ մեկնել Մալդիվյան կղզիներ: 12 օրվա համար նա One & Only Rah ամենաշքեղ հյուրանոցում ամրագրել է մեկ հատ VIP համար, որտեղ մեկ գիշերն արժե $13 հազար, եւ երեք նմանատիպ համար՝ յուրաքանչյուրը $ 6

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում այս տարի ծեծկռտուք չեղավ

Երուսաղեմի Հայոց պատրիարքի տեղապահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսել է նաեւ Պատրիարքի առաջիկա ընտրության մասին։ Վերջին տարիներին Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը մաքրելիս «ավելակռիվներ» էին տեղի ունենում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որոնց ժամանակ արաբ ոստիկանները «կարգի էին բերում» հայ հոգեւորականներին, որոնց թիվը ըստ 2008 թվականի համաձայնագրի 7-ն էր` 25-ից ավելի հույների, շատ դեպքերում`

Ինչպես է գործազուրկ էպոսագետը մուծել ընտրագրավը

Նախագահի պաշտոնի` էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը թեեւ, ըստ ԿԸՀ ներկայացրած համապատասխան փաստաթղթի, չի աշխատում բայց կարողացել է մուծել 8 մլն դրամ ընտրագրավը: Որտեղի՞ց Վարդան Սեդրակյանին այդ գումարը, երբ թեկնածուներից շատերը հենց ընտրագրավը չմուծելու պատճառով հնարավոր է չգրանցվեն ԿԸՀ-ում:  Yerkir.am-ի այս հարցը փոքր-ինչ բարկացրեց էպոսագետ թեկնածուին: Նա նշեց, որ ՀՀ-ում չկա այնպիսի աշխատանք, որ մարդն աշխատի

Արթիկի նորահռչակ թեմի եկեղեցիներում տրվեց Սուրբ Ծննդյան ավետիսը

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ Այս խոսքերով հունվարի 5-ի երեկոյան Արթիկի նորահռչակ թեմի եկեղեցիներում տրվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ («ճրագալույց» նշանակում է ճրագ վառել, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան Աստղը): Այդ երեկո եկեղեցիները լեփ-լեցուն էին մարդկանցով, հատկապես մեծ էր երիտասարդների թիվը, որոնց ձեռքերին վառված ճրագները

Ձևավորվել են 1988 տեղամասային կենտրոններ

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձևավորվել են 1 988 տեղամասային կենտրոններ: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն հունվարի 19-ից մինչև 24-ի ժամը 18-ը: ՏԸՀ-ների առաջին նիստերը տեղի կունենան հունվարի 27-ին` ժամը 12-ին: ՏԸՀ-ները կունենան

Ռուբեն Թորոսյանը Գլխավոր դատախազություն եւ ԿԸՀ է ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 44 ընտրախախտումների մասին /08.12.12 – 06.01.13թ.թ./ Այսօր ՀՀ Գլխավոր դատախազություն և ԿԸՀ ենք ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ՀՀ Նախագահի ընտրության արդյունքների վրա /կցվում է/: Այդ հաղորդագրությունն ուղարկել ենք նաև իրավասու միջազգային կազմակերպություններին, այդ թվում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Եթե նախորդ ընտրության ներկա փուլում, պետական հսկայական միջոցների հաշվին ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացվում

Վարորդներին Գյումրիից մայրաքաղաք հասնել չի հաջողվում

Քիչ առաջ Aravot.am-ը ահազանգ ստացավ Գյումրիից Երևան ուղևորվող վարորդներից մեկից այն մասին, որ անանցանելի ու անտեսանելի է Լանջիկի հատվածը: Մոտ 15 մեքենաներ այսպես ասած «լռվել են» ` սպասելով ճանշինների ու փրկարարների միջամտությանը: Ու քանի որ վերջիններիս օգնությունը ուշացել է, հետևաբար և վարորդները ստիպված են վերադառնալ Գյումրի: Նրանք մեզ ներկայացրեցին, որ մի կերպ են կարողանում վարել

Որոշ ճանապարհներ ժամանակավորապես փակ են կամ դժվարանցանելի

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված

Խառը գործի տարօրինակ շարունակություն

Իջեւանցի 14-ամյա Դավիթ Դավթյանը հունվարի 6-ի երեկոյան էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել մի շարք լրատվամիջոցների, մարդու իրավունքների պաշտպանի եւ ոստիկանության լրատվական ծառայություններին: Ռուսերեն գրված նամակում նա հայտնում է, որ պատրաստվում էր իր մոր հետ 2013թ. փետրվարին լքել Հայաստանը, որ իրենք ապրում են տատի մոտ եւ վաճառել են այն բոլորը, ինչ հնարավոր է վաճառել: Որոշ գումար

Գյումրիում դեռ 1926թ. երկրաշարժից հետո կառուցված «բարաքները» բնակելի են (Տեսանյութ)

Գյումրիում հիմա էլ, թեև հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված  ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի

Ժամանակավորը եւ մշտականը

Սա Բեթհովենի 8-րդ («Պաթետիկ») դաշնամուրային սոնատի երկրորդ մասն է: Ստեղծագործությունը գրվել եւ հրատարակվել է 1799 թվականին: Իսկ սա  30 տարի առաջ գրված մի երգ է, որը կոչվում է «Midnight blue» («Գիշերային թախիծ»): Խոսքերը հետեւյալ են՝ Midnight blue, so lonely without you Dreams fed by the mem’ries, oh let the music play Midnight blue, those treasured

Փրկարարները ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց

Հունվարի 6-ին, ժամը 17.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարանի ծննդատուն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց մեքենա: Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի վատ տեսանելիության եւ անանցանելիության պատճառով հրշեջ փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետեվ մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարով: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նիգավանի խաչմերուկի մոտ, փրկարարները ծննդկանին

Ասադը խաղաղություն հաստատելու նոր ծրագրով է հանդես եկել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի օրը հանդես է եկել պատերազմից ավերված երկրում խաղաղություն հաստատելու նոր նախաձեռնությամբ: Դամասկոսի Օպերայից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին` Ասադը առաջարկել է ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել: BBC-ի փոխանցմամբ` սա անցյալ տարվա հունիսից ի վեր Ասադի առաջին հանրային ելույթն էր: Իր ելույթում Սիրիայի նախագահը ընդդիմադիրներին անվանել է «արեւմտյան խամաճիկներ»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031