Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դեռ 1926թ. երկրաշարժից հետո կառուցված «բարաքները» բնակելի են (Տեսանյութ)

Հունվար 07,2013 11:19

Գյումրիում հիմա էլ, թեև հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված  ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի շարք թաղամասերում, իսկ Գյումրիի թաղամասերից մեկը մինչև օրս  հենց այդպես էլ կոչվում է` «Բարաքներ»:

Նմանատիպ մի քանի ժամնակավոր կացարաններ դեռևս պահպանված են նաեւ Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասում, ռուսական զորամասերից մեկի հարևանությամբ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեցին Ախուրյան գետից ոչ հեռու գտնվող և քաղաքից գրեթե կտրված այդ տնակային ավան:
«Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութը մոտակա Առափի գյուղից տեղափոխված և Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասի մի «բարաքում» ավելի քան 18 տարի իր 4 որդիների հետ առանց հաշվառման բնակվող ընտանիքի մասին է:

«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031