Լրահոս
Օրվա լրահոսը

Դեւիդ Բեքհեմը Ամանորը եւ Ծննդյան տոները նշելու համար ծախսել է $ 500 հազար

Հունվար 07,2013 13:31 Share

The Sun-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլային գերաստղ Դեւիդ Բեքհեմը խախտել է Ամանորը եւ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը եւ կնոջ՝ Վիկտորիայի, ու երեխաների հետ մեկնել Մալդիվյան կղզիներ: 12 օրվա համար նա One & Only Rah ամենաշքեղ հյուրանոցում ամրագրել է մեկ հատ VIP համար, որտեղ մեկ գիշերն արժե $13 հազար, եւ երեք նմանատիպ համար՝ յուրաքանչյուրը $ 6 հազար արժողությամբ:

Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Բեքհեմների ընտանիքը Մալդիվներ մեկնել է մասնավոր ինքնաթիռով:  Հյուրանոցում յուրաքանչյուր հանգստացողի համար նրա ճաշակին համապատասխան հանգստի տարբերակ է ստեղծված. թենիս, դայվինգ, ձկնորսություն, հանգստացնող սպա ծառայություններ… Փորձագետների հաշվարկով այդպիսի հանգիստը Բեքհեմների ընտանիքի վրա նստել է $ 500 հազար:

Սակայն Դեւիդն, այնուամենայնիվ, չի խախտել Վիկտորիային շքեղ նվեր մատուցելու ավանդույթը: Նա Harrods էլիտար խանութից տիկնոջ համար գնել է Olivia von Halle ֆիրմայի մետաքսե երկու գիշերանոց՝ յուրաքանչյուրի համար վճարելով $ 500:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել