Օրվա լրահոսը
82-ամյա տղամարդը հետիոտնի համար նախատեսված վայրում հանկարծամահ է եղել
Այսօր` հունվարի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել քաղաքացիների կողմից, որ Հարավ-արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցում` հետիոտնային անցման վրա (Առյուծ արքա և Տաշիր պիցցայի մոտ), մահացած տղամարդ կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Երևան քաղաքի ՃՈ և
Եթե չեք ուզում խայթվել, ուշադիր եղեք. 2013-ին օձը զգոնություն է պահանջում
«Նենգ անձնավորություն» կոչվող այս կենդանակերպը չինական հորոսկոպի երկրորդ կարմիկ նշանն է` վիշապից հետո: Օձն ասոցացվում է վերելքների և վայէջքների հետ: Եթե այս կենդանակերպը լեզու ունենար, այսպես կարտահայտվեր. «Վերջին անգամ, երբ ես վերածվեցի ջրի տարերքի, գիտնականներ Ուաթսոնը և Քրիքը հայտնաբերեցին ԴՆԹ–ի կառուցվածքը: Հենց այդ ժամանակաշրջանում վերջացավ կորեական պատերազմը: 1941թ–ին, երբ ես փայտե օձ էի, ԱՄՆ-ում սկսվեց
«Հրաշքը դու ես ու էս պահ». 23-ամյա Աննան սպասում է իր Ձմեռ պապին` հատկապես, որ նա արդեն ճիշտ հասցեն գիտի
«Ես միշտ հավատացել եմ ամանորյա հրաշքներին, ժամացույցի սլաքի հետ միասին իմ սիրտն էլ է զարկել: Ամեն Ամանոր դիտել եմ «Բաղնիքդ անուշ» ֆիլմը եւ երազել պատահականությունների մասին: 2013-ը ինչ-որ չափով երազանքս իրականացրեց»: 23-ամյա Աննան 2012 թվականի ամբողջ դեկտեմբերի 31-ը անցկացրեց սիրելիին զանգելով կամ նրա զանգին սպասելով, սակայն ամեն ինչ ապարդյուն էր. Արմանի հեռախոսն անջատված էր: «Ամանորյա
Սիրիայի օդուժը Դամասկոսում ռմբակոծել է ապստամբների դիրքերը
Կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ Ընդդիմության ակտիվիստների համաձայն, Սիրիայի կառավարական օդուժի ռազմական օդանավերն ուրբաթ օրը ռմբակոծել են մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող թիրախները: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է նաև, որ կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ:
Գիտակցության չգալով մահացել է
Հունվարի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Անուշ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և գիտակցության չգալով՝ մահացել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Վիճաբանել և դանակով հարվածել է
Հունվարի 4-ին, ժամը 21.15-ին, 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իր ծանոթ Գագիկն իրենց տանը, ոգելից խմիչք օգտագործելիս, վիճաբանել է իր հետ և սեղանին դրված խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել և ձախ ուսի մասում պատճառել կտրած-ծակած վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի անձը
Տաքսին շրջվել է
Հունվարի 3-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
8 միլիոն դրամին սպասող նախագահի թեկնածուն կխոսի 48 ժամից
Նախագահի թեկնածու, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ չունի ընտրական 8 միլիոն դրամ գրավը, բայց դեռ հույս ունի, որ օրենքով սահմանված 48 ժամվա ընթացքում կհասցնի ԿԸՀ ներկայացնել գրավի վճարման անդորրագիրը: Aravot.am-ի հարցին, որտեղի՞ց է այս կարճ ժամկետում ձեռք բերելու 8 միլիոն դրամը, տիկին Մկրտչյանը պատասխանեց. «Հենց գտնեմ, անպայման կասեմ, եթե , իհարկե,
Թոշակառուի ննջասենյակից կատարված գողությունը բացահայտվեց
Հունվարի 4-ին, ժամը 13.30-ին, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մի բնակիչ՝ թոշակառու, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը իր տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր, 28.000 դրամ, 100 ԱՄՆ դոլար և 2.000 ՌԴ ռուբլի` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ գողությունը կատարել է նույն
«Հրանտ Բագրատյանը չէ, թող Նիկոլ Փաշինյանը լինի, ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ ներդրվի ու անցնի»
Aravot.am-ը դաշնակցական պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց, թե որպես Հրանտ Բագրատյանի վարչապետությանն ականատես եղած մտավորական, ինչպե՞ ս է վերաբերում նրա նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին: «Ինձ թվում է առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. եթե ՀԱԿ-ից չառաջադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ, ոնց որ ասում են, ռեզերվայինը մնում էր Հրանտ Բագրատյանը: Իսկ նա, իմ կարծիքով, իր ընտրազանգվածով, իր գործողություններով չի կարող
ԱՄՆ իշխանություններն արդարացրին Google-ին (Տեսանյութ)
Google ընկերությունը խուսափեց ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանքներից: Ինչպես հաղորդում է Դաշնային առեւտրային հանձնաժողովը, ինտերնետ հսկայի նկատմամբ իրականացված համապարփակ հետաքննությամբ՝ պարզելու անազնիվ մրցակցային պայքարի մեթոդներ օգտագործելու վերաբերյալ կասկածները՝ չի հայտնաբերվել երկրի օրենքների որեւէ խախտում: Հետաքննության պահանջը, որը տեւեց երկու տարի, ներկայացրել էին Google-ի մրցակիցները: euronews.com
Փամփուշտներ՝ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտից
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970 թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել
Համարյա՝ «Բաղնիքդ անուշ»
Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից և չի վերադարձել: Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի
Ոստիկանները հայտնաբերեցին բնակարանագողին
Հունվարի 3-ի գիշերը, ժամը 02.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 2-ի ժամը15.30-ից մինչև հունվարի 3-ի ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իր տնից գողացել են բջջային հեռախոս և 230.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Իվան Մելքոնյանը, որը հունվարի
Մահացու վրաերթ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում
Հունվարի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1978 թ. ծնված Գոհար Դումիկյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ո՞վ է տարվա գյումրեցի ամենաակտիվ պատգամավորը
Այս հարցը Aravot.am-ը ուղղեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին` նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե իր կարծիքով Գյումրիից ընտրված պատգամավորներից ո՞ր մեկն է ամենից շատ աչքի ընկել քաղաքի հիմնախնդիրները Ազգային ժողովում բարձրաձայնելով ու դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելով: «Ես հարցին մի քիչ ավելի կփորձեմ ոչ ուղիղ պատասխանել. ձեր թույլտվությամբ. պատգամավորի ակտիվ լինելը կախված է
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Հունվարի 6-ին տեղ-տեղ, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-8-ը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երեւանում հունվարի 6-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Ամանորի գիշերն ապտակել է կնոջը եւ որոշել ամուսնալուծվել
Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի եւ «Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը ամանորի առիթով կազմակերպված երեկոյի ժամանակ հյուրերի ներկայությամբ անհասկանալի պատճառներով ապտակել է կնոջը՝ հեռուստահաղորդավարուհի եւ ֆոտոմոդել Սիլվիային: Ճիշտ է, զույգը տհաճ միջադեպից հետո հայտարարել, թե միմյանց ներել են ու հաշտվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք որոշել են ամուսնալուծվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իտալացի պոռնոաստղը սպառնում է բացահայտել իր կյանքի ֆուտբոլիստներին
Պոռնո դերասանուհի Լեա դի Լեոն պատրաստվում է գիրք հրատարակել իր հետ սեքսուալ հարաբերություններ ունեցած սիրեկանների մասին, որոնց մեջ քիչ չեն ֆուտբոլիստները: Այն էլ այնպիսի, ինչպիսիք են Լուկա Տոնին, Ինձագին, Յակվինտան, Մասիմո Ամբրոզոինին, Գալանտեն: Սակայն պոռնոաստղը խոստովանում է, որ իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտած ֆուտբոլիստների ցուցակն անհամեմատ երկար է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանի հոգեւոր առաջնորդը հերթական անգամ որոշում է Ղարաբաղի պատկանելության հարցը
2013թ. հունվարի 3-ին Բաքվից Թբիլիսի է ժամանել Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն` մասնակցելու Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի ծննդյան 80 եւ գահակալման 35- ամյակի տոնակատարություններին: Փաշազադեին օդանավակայանում դիմավորել է անձամբ կաթողիկոս Իլյա Երկրորդը: Իսկ այսօր նրանց հանդիպման ժամանակ Իլյա Երկրորդն ասել է.«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը`ամենեւին ոչ: Մենք
Նոր տարվա շեմին արգենտինացիներն այրել են Լիոնել Մեսիի խրտվիլակը
Ըստ Արգենտինայում ընդունված ավանդույթի, եթե ցանկանում ես, որպեսզի այս կամ այն մարդը հաջողություն ունենա հաջորդ տարում, պետք է նախապես պատրաստես նրա խրտվիլակը եւ այրես: Այդպես են վարվել Լա-Պլատա քաղաքի բնակիչները՝ Ամանորի գիշերն այրելով իրենց կուռքի հսկայական խրտվիլակը: Նրանք հավատում են, որ Օձի տարին նոր հաջողություններ է բերելու Լեոյին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:
«Ատլետիկոն» կարող է հանդես գալ Ադրբեջանը գովազդող մարզազգեստով
«Marca»-ն տեղեկացնում է, որ «Ատլետիկոն» սկսած այս տարվանից կարող է մեկուկես տարի հագնել հարեւան հանրապետությունը գովազդող մարզազգեստով: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբը 2012 թվականի վերջին երեք տարբեր առաջարկություններ է ստացել Ադրբեջանից, Չինաստանից եւ ՄԱԷ-ից եւ ամենայն հավանականությամբ նախընտրելու է Ադրբեջանի առաջարկը եւ 12 միլիոն եվրոյով 18 ամսվա պայմանագիր կստորագրի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դիմավորում է Ամանորը
2-rd.am կայքը տեղադրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան լուսանկարները` Ամանորի առթիվ: Տոնական լուսանկարները 2-nd.am-ին տրամադրել է Ռ. Քոչարյանի գրասենյակը:
Հենրիխ Մխիթարյանը համընդհանուր ճանաչում ունի
«Sports.ru»-ն հավաքել է բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որոնք 2012 թվականին թեեւ արտասահմանյան ակումբներ չեն տեղափոխվել, սակայն համընդհանուր ճանաչում են ձեռք բերել՝ այդպիսով կազմելով բոլոր վարկածներով հնարավոր լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստի անուն, սկսած Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստից, մինչեւ Ասիայի լավագույն խաղացող: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան, Հայաստանի 2012 թվականի լավագույն
Հրայր Մկոյանը տեղափոխվում է Նալչիկի «Սպարտա՞կ»
«Football.ua»-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանն արդեն այս ամիս պետք է որ տեղափոխվի Լվով եւ կարիերան շարունակի տեղի «Կարպատներում»: Մկոյանն անցած տարի կարճաժամկետ պայմանագիր էր ստորագրել Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն, երբ թիմը դուրս մնաց Ռուսաստանի պրեմյեր լիգայից, ֆուտբոլիստը վերադարձել էր «Շիրակ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանում ցուցարարները պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը
Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ցույցերը կազմակերպել են հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներն ու ակտիվիստները: Դրանցից մեկի ղեկավար Միխայիլ Անդգուլաձեի խոսքով, հասարակական կազմակերպությունները վերջին երկու ամսվա ընթացքում երկրի բոլոր շրջաններում հավաքել են գործող նախագահի հրաժարականի պահանջը պաշտպանող շուրջ 800
Կապան քաղաքի փողոցներից մեկը ողողվել է ջրով
Այսօր ժամը 17-ի սահմաններում Կապան քաղաքի մոտ 40 տոկոսը սնուցող Գեղիի ջրագծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով Ռաֆայել Մինասյան փողոցն ողողվել է ջրով: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը, ով աշխատակիցների հետ արդեն դեպքի վայր էր ժամանել, փոխանցեց, որ վթարի պատճառը հնամաշ խողովակաշարն է, որն արդեն սպառել է իր օգտագործման
Հարավային Կորեան և Ճապոնիան քննարկում են հարաբերությունների բարելավման հարցը
Ճապոնիայի վարչապետն իր նամակում նշել է, որ Հարավային Կորեան Ճապոնիայի հարևան ամենակարևոր պետությունն է, և հանձն է առել բարելավել երկկողմ հարաբերությունները Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Փաք Գին-հենը հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նորընտիր վարչապետ Շինզո Աբեի հանձնակատարի հետ՝ փորձելով մեկնարկել երկու պետությունների միջև առկա խորը տարաձայնությունների լուծմանն ուղղված գործընթացը: Հարավային Կորեայի նախագահը հույս է հայտնել, որ
Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ընդամենը 7 թեկնածու
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Ընդհանուր առմամբ, առաջադրվել է 15 թեկնածու, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Մանուկյանը, առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում 8 միլիոն դրամ գրավի վճարման անդորրագիրը ներկայացրել են թեկնածուներից միայն 7-ը։ Նրանք ենք՝ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ


















































