Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի օդուժը Դամասկոսում ռմբակոծել է ապստամբների դիրքերը

Հունվար 05,2013 17:20

Կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ

Ընդդիմության ակտիվիստների համաձայն, Սիրիայի կառավարական օդուժի ռազմական օդանավերն ուրբաթ օրը ռմբակոծել են մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող թիրախները:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է նաև, որ կառավարական ստորաբաժանումները հրետանային հարված են հասցրել ապստամբների հենակետ Դումա քաղաքի տարածքների ուղղությամբ:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, թե Դամասկոսում նախօրեին ինքը զոհի պատճառը դարձած պայթյունն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից տեղադրված պայթուցիկ նյութերը գործարկելու միջոցով:

Այս պայթյունի համար դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:

Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարությամբ իրականացված ուսումնասիրության վերջերս հրապարակված արդյունքները վկայում են այն մասին, որ Սիրիայում չդադարող հակամարտության զոհ է գնացել առնվազն 60 հազար մարդ:

Վերլուծաբանների ու հետազոտողների կողմից հինգ ամսվա ընթացքում տեղեկատվության յոթ աղբյուրների, ներառյալ Սիրիայի կառավարության կողմից տրամադրվող տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում կազմվել է 2011 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զոհված 59648 անձանց անունները պարունակող ցուցակ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի վերջից հակամարտությունը չի դադարել, կարող ենք եզրակացնել, որ 2013 թվականի սկզբի դրությամբ զոհվել է ավելի քան 60 հազար մարդ», – շաբաթվա սկզբին ասել էր Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը՝ հավելելով. «Զոհերի թիվը զգալիորեն գերազանցում է կանխատեսումները, և դա իսկապես ցնցող հանգամանք է»:

Որոշ կարծիքների համաձայն, Սիրիայում զոհվածների վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ներկայացված գնահատականը սակայն ցածր է, քանի որ հետազոտությունում հաշվի չեն առնվել անհայտ կորած անձանց մասին տվյալները:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031