Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չեք ուզում խայթվել, ուշադիր եղեք. 2013-ին օձը զգոնություն է պահանջում

Հունվար 05,2013 17:37

 «Նենգ անձնավորություն» կոչվող այս կենդանակերպը չինական հորոսկոպի երկրորդ  կարմիկ նշանն է` վիշապից հետո: Օձն ասոցացվում է վերելքների և վայէջքների հետ: Եթե այս կենդանակերպը լեզու ունենար, այսպես կարտահայտվեր. «Վերջին անգամ, երբ ես վերածվեցի ջրի տարերքի, գիտնականներ Ուաթսոնը և Քրիքը հայտնաբերեցին ԴՆԹի կառուցվածքը: Հենց այդ ժամանակաշրջանում վերջացավ կորեական պատերազմը: 1941թին, երբ ես փայտե օձ էի, ԱՄՆ-ում սկսվեց վիետնամական պատերազմը` 150.000 լրացուցիչ զորքը ներխուժելով Դոմինիկյան Հանրապետություն: 1965թին բժիշկ Մարտին Լութր Քինգը ճանաչվեց քաղաքացիական իրավունքների առաջնորդ, իսկ 1977թին, երբ արդեն կրակի տարերք էի, ստեղծվեցին «Աստղային պատերազմներ» ֆիլմը և «Appleհամակարգիչը: Ինչպես նկատեցիք, իմ տարում շատ վատ, բայցև` հիշարժան իրադարձություններ են տեղի լինում: Մի բան ևս. իմ տարում ծնված տղամարդիկ և կանայք փայլում են իրենց մտքի ուժով ու գեղեցկությամբ, իսկ նորածիններն իրենց ծնողներին երջանիկ ու հպարտ դարձնելու մեծ ներուժ կունենան»:

 

2013 թվականի փետրվարի 10-ին կներխուժենք ջրային օձի տարի: Այդ կենդանակերպը չինական զոդիակի 6-րդ նշանն է և համարվում է առեղծվածային, ինտուիտիվ ու նրբագեղ կենդանակերպ: Այդ տարում ծնված մարդիկ առանձնանում են հատկապես խելացիությամբ և սրամտությամբ, իսկ 2013-ը, աստղագետների պնդմամբ, բարենպաստ տարի է` ուսուցման և ինքնակատարելագործման իմաստով: Սակայն, արի ու տես, որ Արևմտյան մշակույթում այս սողունը հաճախ համարվում է բացասական` չար ուժ,  որը ի վիճակի է գայթակղել մարդուն` փորձության ենթարկելով նրան: Դրա համար էլ  2013 թ-ը գալիս է սովորեցնելու, թե ինչպես հաղթահարել բարդ և խճճված իրավիճակները` միայն ու միայն օգտվելով խելամտության պաշարից:

Հետաքրքրե՞ց: Ուրեմն կարող եք կարդալ բոլոր` 12 կենդանակերպի համար 2013 թ-ի կանխատեսումները:

 Առնետների համար  օձի տարին կլինի տատանվող: Առնետներից պահանջվելու է մեծ ուշադրություն կյանքի բոլոր ոլորտներում, քանի որ հնարավոր են որոշ խնդիրներ, որոնք  պետք է հաղթահարվեն միայն բանականությամբ: Այնուամենայնիվ, տարին զուրկ չի լինի հաճելի պահերից: 2013-ը գոհացուցիչ տարի կլինի ցուլերի համար: Քանի որ ցուլերն ուշադիր և մեթոդիկ են գործողություններում, բավականին հեշտ կձերբազատվեն բարդություններից` այդկերպ հասնելով բազմաթիվ հաջողությունների: Վագրերին օձի տարին  հրաշքներ չի խոստանում: Այդուհանդերձ, նրանք կկարողանան նշանակալից ձեռքբերումներ ունենալ` ամրապնդելով դրանք: 2013 թվականը շատ ավելի լավ տարի է  ճագարների համար, քան 2012-ը: Տեղի կունենան որոշ փոփոխություններ, որոնք կնպաստեն հետագա առաջխաղացմանը: Բացի այդ, արանք հնարավորություն կունենան հարստացնել գիտելիքներն ու ամրապնդել հմտությունները: Օձը վատ ընկեր չի լինի նաև վիշապների համար, քանի որ նրանք ի վիճակի կլինեն առաջ ընթանալ` շնորհիվ անցած տարվա ձեռքբերումների: Այնպես որ օձի տարին շատ խոստումնալից տարի է վիշապների համար: Իսկ օձերի համար 2013-ը հարազատ տարի է, որն առաջընթաց է  խոստանում  կյանքի բոլոր ոլորտներում: Ձիերին ջրային օձը թակարդներ է պատրաստել, հատկապես մարդկանց հետ հարաբերություններում: Սակայն դեռ չի նշանակում, որ ձիերը չեն կարողանա ուրախանալ այս տարի: Այծերի  համար 2013 թվականը կլինի հաճելի և հարաբերականորեն հանգիստ ժամանակաշրջան: Բայց նրանք պետք է կենտրոնանան ավելի շատ աշխատանքի վրա: Կապիկների համար տարին ավելի պասիվ կլինի, բայց նրանց այն դուր կգա, քանի որ, լինելով հարմարվող էակներ` կապիկները հնարավորություն կունենան արագ գլուխ հանել բարդ հանգամանքներից: 2013-2014 թ.-ը խոստումնալից տարի կլինի աքաղաղների համար, քանի որ օձի տարին, ի տարբերություն վիշապի, ավելի կայուն կլինի: Աքաղաղը կկարողանա օգտվել իր վերջին ձեռքբերումներից` կատարելագործելով նոր գաղափարներն ու հետագա գործողությունները: Միայն, թե պետք է հիշել, որ 2013 թ-ին այս կենդանակերպի մարդկանց  հաջողությունները կախված են սեփական ջանքերից: Շների համար 2013թ.-ը լավ տարի է: Նրանք  մեծ եռանդով և նվիրվածությամբ կանցնեն գործի, ինչի շնորհիվ էլ բազմաթիվ ձեռքբերումներ կունենան: Իսկ վարազներին օձի տարին խոստանում է և´ հաճելի, և´ տհաճ պահեր: Պարզապես հարկավոր է լինել աչալուրջ և համբերատար:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031