Օրվա լրահոսը
Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ճապոնիայում
Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա էին Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) եւ Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ: Միոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին եւ ջարդերին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մինչ
«Բարեւի առաջնորդի»՝ այսպիսի խրթին ձեւակերպված տեսլականը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս
Երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնարավոր պայմանավորվածություններին, նշել է, որ ինքը դեմ է թե՛ Եվրասիական միությանը, թե՛ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հավելելով. «Դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չէ երկկողմանի ամուր հարաբերություններ ունենալ ասիական պետությունների, Արեւելքի հետ, ինչպես նաեւ թեկուզ
Թե ինչ են խոսել Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Նրանք քննարկել են Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրության հարցերը, լսել են Րաֆֆի Հովհաննիսյանի լուծումները Այսօր առավոտյան Ազատության հրապարակ են եկել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ստյոպա Սաֆարյանը ներկա է եղել զրույցին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանն այդ այցը «քաղաքավարության այց» որակեց: Նրա խոսքերով՝ կոնգրեսականները հետաքրքրվել
Կբաժանվե՞ն իրենց մանդատներից ընդդիմադիր պատգամավորները
Բացօթյա իր ասուլիսում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ շատ շուտով նոր խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Լրագրողները հարցրին՝ ինչպե՞ս է նա վերաբերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ իրեն ողղված առաջարկին՝ շարունակել հացադուլը, հորդորել ԱԺ ընդդիմադիր ուժերին վայր դնել մանդատները, Ր․ Հովհաննիսյանը նշել է, որ մանդատները վայր դնելու կետը, որպես հայեցակետ, իր համար ընդունելի է, բայց՝
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու «սավառնող» կոչ Թուրքիային
Շվեդիայի հայկական կազմակերպությունների նման անսովոր ակցիայի պատճառ դարձան Գյուլի այցի առթիվ ձեռնարկված անվտանգության խիստ միջոցառումները։ «Ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունը», – շվեդերեն նման վերտառությամբ մեծ պաստառով մարզական օդանավը երկուշաբթի օրը մոտ երկուսուկես ժամ շարունակ պտտվում էր Ստոկհոլմի կենտրոնական թաղամասի վրայով` հենց այն պահին, երբ թագավորական պալատին հարող տարաքծում մեկնարկել էր պետական այցով Շվեդիա ժամանած Թուրքիայի նախագահ
«ՍԴ-ում նամակները քննարկման առարկա չեն դառնում»
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Նրանք վիճարկում են ԿԸՀ-ի այս տարվա փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները: Երեկ կիսատ էին մնացել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցերը՝ ուղղված ԿԸՀ-ին: Նրան մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչպիսի՞ն են եղել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անձնական հարաբերությունները ԿԸՀ նախագահ Տիգրան
Վրաերթ Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում
Մարտի 12-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Խտրական վերաբերմունք Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. վրան տեղադրելը օրենքով թույլատրված է
Մեր այն հացին, թե ո՞րն է պատճառը, որ երբ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ շենքի առաջ հացադուլ հայտարարեց, նրան թույլատրվեց ծածկ տեղադրել, արդյոք ԳԱԱ-ի շենքը մշակութային օջախ չէ՞ Վ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Չեմ ուզում համեմատել: Դրանք տարբեր բաներ են: Նա նախագահի թեկնածու էր, իսկ իշխանություններն այնքան վստահ էին իրենց հաղթանակի մեջ, որ ուշադրություն չէին դարձնում ոչ միայն հացադուլավորներին, այլև հակառակորդներին:
«Բանակում պետք է աշխատեն տղամարդ հոգեբանները».Կարինե Նալչաջյան
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսեց բանակում հոգեբանների ինստիտուտի ներդրման, կատարելագործման մասին: Հոգեբանի ձեւակերպմամբ` հոգեբանական խնդիրներ են ունենում ոչ միայն զինվորները այլեւ սպաները. «Նրանց աշխատանքը շատ դժվար է, նրանք գիշեր ցերեկ անձրեւի ձյան տակ են, նրանք անձնական կյանք չունեն, նրանց աշխատանքը հարկավոր է գնահատել ու քննադատելուց առաջ հասկանալ, որ այդ սպաներն իրենց կյանքն
Տեր Կոմիտասը՝ Րաֆֆիի հացադուլի մասին. «Ի՞նչ է նշանակում հացադուլ անողին գնալ զորակցել»
Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբան, հայորդաց տների տեսուչ, տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց՝ պատրաստ չէ քաղաքական խնդիրների մասին խոսել, երբ հետաքրքրվեցինք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը երկրում իրավիճակ կփոխի՞: Նրա խոսքերով, խղճի ազատության մասին օրենք գոյություն ունի. «Ամեն մեկն ազատ է իր պատկերացումն իրականացնել, եթե որեւէ մեկին իր գործընթացով չի վնասում: Եթե անձը մտածում է՝ այդկերպ
ՀԱԿ պատգամավորները՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)
Ըստ www.a1plus.am-ի հենց նոր Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:
«Երկիրը պետք է բարենորոգի ՀՀ նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը». Քանդակագործ
«Հանգիստ կարելի է կազմալուծել Ազգային ժողովը, քանի որ նա ոչինչ չի անում՝ դարձել է մեծ կնիք, որը կնիքում է կառավարության որոշումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներքաղաքական իրավիճակի մասին նշեց դիրիժոր Վարդան Հակոբյանը: Նրա պնդմամբ մենք չունենք քաղաքական մշակույթ: Ազգային ժողովում նստածները միլիոնատերեր են, որոնք ոչինչ չեն անում: Անհրաժեշտ է նոր կառավարության մեջ զրոյից լուրջ հակակշիռներ
Մի ընտրությունից սահուն անցնում ենք մյուսին
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շատերի համար անհասկանալի է: Սակայն եթե դրան նայենք որպես նպատակներին հասնելու քաղաքական միջոցներից մեկի` ամեն ինչ իր տեղը կընկնի: Չնայած Սահմանադրական դատարանը այսօր դիրքորոշում կհայտնի Րաֆֆու հայցի վերաբերյալ, ու ՍԴ-ից, այնուամենայնիվ, Րաֆֆին նախադեպային որոշում է սպասում, եւ չնայած Րաֆֆին ասում է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9 ինքնաբացարկ պետք է հայտնի, սակայն
Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Փանիկ գյուղում
Մարտի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Փանիկ գյուղից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Աղասի Ս.-ին, որը 2012 թ. մարտի 29-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի (թմրանյութի ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը և տեղափոխելը) մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Դավիթ Հարությունյան. Քաղաքական լուծում չկա
Է, հիմա էլ ձեզ ասում են՝ գնացեք տուն։ Ուրեմն գնացեք, որ հետո չասեն՝ ինչու չգնացիք։
Մարդու իրավունքների վիճակը Էկոնոմիկայի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. · Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը: · Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ: · Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն
«Չեք համոզում, պարոն Հովհաննիսյան»
Իմպրովիզացիա է նաեւ Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը՝ դիմեցինք, որ հետո չասեն՝ ինչու չդիմեցիք։ Է, հիմա էլ ձեզ ասում են՝ գնացեք տուն։ Ուրեմն գնացեք, որ հետո չասեն՝ ինչու չգնացիք։
ՌԴ նախագահի կայքէջում տեղ գտած տեղեկատվությունը տեղադրվեց նաեւ ՀՀ նախագահի կայքում։ Խմբագրված էր միայն ամենակարեւոր հատվածը
Երեկ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն տարածեց դրա մասին, որտեղ տեղադրված էր նաեւ Պուտինի ողջույնի խոսքն ուղղված Սերժ Սարգսյանին։ «Մեկ անգամ եւս ցանկանում եմ Ձեզ շնորհավորել համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ ավելի քան 60 տոկոս, դա շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին և Ձեզ հնարավորություն տալիս իրագործել բոլոր այն ծրագրերը,
Ոչ ադեկվատ կեցվածք
Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ներքաղաքական լուրջ ճգնաժամ կա, որը խորացման միտում ունի: Փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի է նստած Ազատության հրապարակում: Իսկ մինչ հացադուլը հանրապետության մեծ ու փոքր քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային շրջագայությունը ցույց տվեց, որ տեղերում հակաիշխանական տրամադրությունները հասել են գագաթնակետին: Այլապես Րաֆֆի Հովհաննիսյանին չէր
Թունավորում
Մարտի 13-ին, ժամը 04.55-ին սննդային թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Էմինեսկու 20 տան բնակիչներ` 1990 թ. ծնված Եղիա Բոլոյանը, 1993 թ. ծնված Սևակ Կասիսը, 1987 թ. ծնված Արփինե Շահվերդյանն ու 1992 թ. ծնված Միքայել Պետրոսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է: Նշենք որ, Լոռու մարզից փետրվարի 20-ին բոտուլիզմի նախանշաններով Վանաձորի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած, Նա կիսաձայն ինձ շշնջաց. «Կելնես հարթակ ու չիջնես ցած»:
Տիգրան Խզմալյան. «Ո՞նց կարելի է, մի հարցը դեռ չլուծված, մտնել մեկ այլ կասկածելի գործընթացի մեջ»
Հատված «Սարդարապատ» շարժման խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հարցազրույցից: – Դա վիրավորական եմ համարում, որ «Ժառանգությունը» քննարկում է ավագանու ընտրություններին մասնակցության հարցը։ Ես նույնիսկ վիրավորանք կհամարեմ ինձ նման առաջարկ անելու դեպքում։ Եթե մենք եւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգության» հիմնադիր եւ ղեկավար, համարում ենք, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ իշխանությունը զավթված է, ապա ինչպե՞ս կարելի
Կաթի ընդունման չգործող կետերը եւ մարզպետի ոսկե մեդալը
Դրանց ստեղծման համար մեծ ֆինանսներ են ծախսվել Վարկային, դրամաշնորհային եւ այլ ծրագրերի միջոցով Տավուշի մարզում ստեղծվել է կաթի հավաքման եւ վերամշակման շուրջ 20 ձեռնարկություն: Դրանց բացարձակ մեծամասնությունն այժմ անգործության է մատնված: Զանգահարեցինք մարզի տարբեր տարածքներում առկա կաթի ընդունման եւ վերամշակման ձեռնարկություններ: «Էմուլիկ» կաթի սպառողական կոոպերատիվը գործում է Իջեւան քաղաքի մերձակա Գանձաքար գյուղում: Կոոպերատիվի տնօրեն Էմմա
Գյումրիում բազմաթիվ անօթևան ընտանիքներ էլ վարձով ապրում են արտագաղթած գյումրեցիների տներում (Տեսանյութ)
Թեեւ Գյումրիում դեռևս հազարավոր վագոն-տնակներ և ժամանակավոր կացարաններ են մնում, սակայն դրանց թիվն անհամեմատ պակաս է անօթևան ընտանիքների թվից: Բանն այն է, որ քաղաքում կան նաև կիսախարխուլ և վթարային տասնյակ բազմաբնակարան շենքեր և նախկին ձեռնարկությունների հանրակացարաններ, որոնցում ևս պարտադրված ապրում են հարյուրավոր ընտանիքներ: Բազմաթիվ ընտանիքներ էլ վերջին տարիներին, տնակների ամբողջովին շարքից դուրս գալու և դրանցում
«Բարսելոնան» արեց անհնարինը
Իսպանական ակումբն անցավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» ցույց տվեց, որ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Միլանի» հետ առաջին հանդիպման ժամանակ 90 րոպեների ընթացքում ընդունած երկու գոլերի «պարտքը» սեփական խաղադաշտում վերադարձնելու համար իրեն բավական էր ընդամենը 45 րոպե: Պատասխան խաղի 5-րդ եւ 40-րդ րոպեներին Լիոնել Մեսսին վերականգնեց նախորդ խաղում արձանագրված հաշվի հավասարակշռությունը, իսկ
ՃՏՊ Գորիս – Երևան ավտոճանապարհին
Մարտի 13-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս – Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայության հերթապահները: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արցախի “Սուրբ Ղազանչեցոց” եկեղեցուն պատկանող` 1956թ. ծնված Միշա Օհանյանի վարած, «ԿամԱԶ» մակնիշի 043 ԼԼ 56 պետհամարանիշի
Հռոմի Պապ կարող է դառնալ «Բարսելոնայի» կամ «Միլանի» երկրպագու
Իսպանացի կարդինալ Լուիս Մարտինես Սիստաչը եւ իտալացի կարդինալ Անջելո Սկոլան, որոնք Հռոմի Պապ ընտրվելու թեկնածուների թվում են, ֆուտբոլի մեծ սիրահարներ են: «Marca» հանդեսը տեղեկացնում է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նրանք երկրպագում են, համապատասխանաբար, «Բարսելոնային» եւ «Միլանին»: Սակայն ճակատագրի քմահաճույթով երկուսն էլ տեղյակ չեն Չեմպիոնների լիգայում այդ երկու թիմերի հանդիպման վերջնական արդյունքին, քանի որ Վատիկանի օրենքով Պապի
Սելիմի լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը` դժվարանցանելի
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Ուղիղ միացում Սահմանադրական դատարանից
Սահմանադրական դատարանն այսօր պետք է ավարտի ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը: ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դիտեք «Առավոտի» հեռարձակումը ՍԴ-ից:
Շուշան Պետրոսյան. «Պարզապես ես ուզում եմ, որ կրքերը մի քիչ հանդարտվեն»
Հիմա իրենք կարծում են իրենք են պատճառը, որ իրենք վախ են տարածում. ո՛չ, պարզապես ինձ համար թանկ է յուրաքանչյուր հայի խաղաղությունը, ես ուզում եմ խաղաղ լինի ամեն ինչ: Եվ ի վերջո, մարդիկ, որոնք հրահրում են այս ամենը, որ եթե բարու հեղափոխություն են ուզում անել, պետք է հասկանան, որ միայն բարու նպատակով է հետաձգվում համերգը, որպեսզի որևէ լարված իրավիճակ չլինի


















































