Օրվա լրահոսը

Կասիլիասը կրկին աշխարհի լավագույն դարպասապահն է

Մադրիդի «Ռեալի» եւ ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը IFFHS-ի վարկածով հինգերորդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ: Հարցման արդյունքներով նա վաստակել է 228 միավոր, գրեթե երկու անգամ ավելի, քան երկրորդ տեղը զբաղեցրած Ջանլուիջի Բուֆֆոնը: Երրորդ տեղում Պետեր Չեխն է, չորրորդում՝ Մանուել Նոյները: Լավագույն հնգյակը եզրափակում է Ջո Հարթը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պայթյուն Վանաձորում. «Ամերիաբանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը տեղափոխվել է Երևան

2012 թվականի դեկտեմբերի 31-ին Վարդանանց 17 հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ամերիաբանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով և տրավմատիկ շոկով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց: Գիտակից վիճակում գտնվող տուժողը պատմել է, որ կրակայրիչով փորձել է ծխախոտ վառել, և ինչ-որ բան է պայթել: Նա բացարձակապես չի պատկերացնում, թե ինչը կարող էր լինել

Մեննի Պակյաոն անհապաղ պետք է հրաժեշտ տա ռինգին

Ֆիլիպինների բժիշկներն անհանգստացած են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 2-րդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ազգային հերոս Մեննի Պակյաոյի մոտ Պարկինսոնի հիվանդության նախանշաններ են ի հայտ եկել: «Պակյաոն պետք է անհապաղ հեռանա ռինգից եւ ավարտի բռնցքամարտիկի կարիերան: Նա գուցե դեռ ուժեղ եւ արագաշարժ է, սակայն ես նրա ձեռքերի շարժումներում Պարկինսոնի հիվանդության վաղ դրսեւորումներ եմ տեսնում», –

Վրաերթի հետևանքով մահացել է «Կովկաս» պանդոկի աշխատակիցը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասում` թիվ 39 էլեկտրասյան

Համաշխարհային իրադարձությունների տեսություն (դեկտեմբերի 30 – հունվարի 1)

Թողարկման մեջ մասնավորապես՝ ինչպես աշխարհում դիմավորեցին 2013 թվականը, ֆրանսիացի միլիոներները կարող են հանգիստ քնել, Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ պատը գրեթե կառուցված է, Ալյասկայի իշխանությունները զգուշանում են բնապահպանական աղետից, ճամբար դեռահասների համար, Փարիզի հնագույն հրուշակարանը առհավետ փակել է դռները, Նեպալում անցկացվեց գեղեցկության մրցույթ փղերի համար, Կիեւում բացվել է սառցե ծաղիկների ցուցահանդես: https://ntdtv.ru/

Մոսկվայի «Սպարտակը» կարող է գնել Պապիկյան եղբայրներին

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ լեհական ЛКС (Լոձ) թիմի խաղացողներ Աղվան եւ Վոլոդյա Պապիկյան եղբայրներն արդեն այս ամիս կարող են տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմ: Այս մասին տեղեկացնում է Lodz.sport.pl-ն: Եղբայրների՝ Մոսկվա տեղեփոխվելու մասին տեղեկությունը ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է նրանց հայրը՝ Ալբերտ Պապիկյանը, լրատվամիջոցին ասելով, թե վերջին ժամանակներս իր տղաներին մի քանի

Գյումրիում ամուսնալուծված բազմաթիվ կանայք զրկված են երեխաների համար «ալիմենտից» (Տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի: Նրանց շրջանում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք վաղ տարիքում ամուսնացել են արտերկրում, հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների զավակների հետ և մեկնել են բնակվելու արտերկիր, սակայն նրանց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տևել: Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած,

Ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայում. ռեկորդային անկում (Տեսանյութ)

Նոր ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայի մի շարք երկրներում 2012 թվականին իջել է ամենացածր աստիճանի եւ 2013 թվականի վերաբերյալ կանխատեսումները թույլ չեն տալիս հուսալ, թե այս միտումը կփոխվի: Տարվա ընթացքում Իտալիայում նոր ավտոմեքենաների վաճառքը իջել է համարյա 20%-ով՝ մինչեւ 1.4 մլն միավոր: Սա վաճառքի ամենացածր ցուցանիշն է 33 տարվա ընթացքում: Անկումը Ֆրանսիայում  (-14%) վաճառվող մեքենաների քանակը իջեցրել է ամենացածր ցուցանիշի՝ սկսած

Նախագահի մերժված թեկնածուն կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան

Վարչական դատարանը մերժել է նախագահի թեկնածու Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության: Հիշեցնենք, որ պարոն Ղազարյանը դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել: Դատարանը՝ դատավոր Արման Թովմասյանի գլխավորությամբ, մերժման որոշումը հիմնավորել է վերջին 10 տարում 6 ամսից ավելի ժամանակահատվածով հայցվորի բացակայությունը Հայաստանից: Նա

ԱՄՆ-ը հեշտացրել է անօրինական ներգաղթյալների կարգավիճակի օրինականացումը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հեշտացրել է երկրում ապրող մերձավորներ ունեցող անօրինական ներգաղթյալների համար մշտական կացության փաստաթղթեր ստանալու ընթացակարգը: Որոշ գնահատականների համաձայն, այս փոփոխության շնորհիվ ԱՄՆ-ում իրենց ներկայությունը կարող է օրինականացնել երկրում այժմ բնակվող անօրինական 11 միլիոն ներգաղթյալների մեկ միլիոնը: Ներգաղթի ոլորտում գործող պետական մարմինների պաշտոնյաների համաձայն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության կողմից ընդունված նոր կանոնները

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:

Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել

Հնդկաստանի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է ներկայացրել անցյալ ամիս 23-ամյա մի կնոջ խմբակային բռնաբարության մասնակիցներից հինգին: Նրանց ներկայացվել են խմբակային բռնաբարության, սպանության և հանցավոր ոտնձգության մեղադրանքներ: Երկրի իշխանությունները խոստացել են պնդել, որ մեղադրյալները, մեղավոր ճանաչվելու դեպքում, մահապատժի ենթարկվեն: Բռնաբարության վեցերորդ մասնակցի դատավարությունը կանցկացվի դեռահասների դատարանում, քանի որ վերջինիս տարիքը ցածր է 18 տարեկանից: Հնդկաստանի կառավարությունը, հասարակության

Աղետները 2012-ին մարդկության վրա 160 մլրդ դոլար են նստել

Բնական աղետների պատճառով կորուստները 2012  թվականին հասել են մինչեւ 160 մլրդ դոլարի, ընդ որում դրանից 65 մլրդ դոլարը ապահովագրված դեպքերի վճարումներն են: Այդ մասին հայտարարում է գերմանական վերաապահովագրող  Munich Re ընկերությունը, որի տեղեկություններով, ընդհանուր կորուստների 67%-ը եւ ապահովագրված դեպքերի 90%-ը ԱՄՆ-ում պատահած բնական աղետների արդյունքն են: Խոսքը գնում է առաջին հերթին «Սենդի» փոթորիկի մասին, որի

Վիճաբանության ժամանակ դանակահարել է

Հունվարի 1-ին, ժամը 09.20-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հուսիկ Ս.-ն՝ հայտարարելով, որ ինքն է իրեն վնասել՝ նյարդերը հանգստացնելու նպատակով: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Հուսիկ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է

Թուրքմենստանում շարունակվում է անվճար բենզինի բաշխումը

Թուրքմենստանում սկսվել է 2013 թվականի առաջին կիսամյակի համար անվճար բենզինի եւ դիզվառելիքի կտրոնների բաշխումը: Արդեն ավանդական դարձած այս բաշխումն իրականացնում են լիազորված բանկերը: Պետությունն արդեն 5-րդ տարին անընդմեջ, երկրի նախագահի` Բնակչության աջակցության պետական ծրագրի շրջանակներում բենզինի եւ դիզվառելիքի անվճար լիմիտ է հատկացնում տրանսպորտային միջոցների տերերին: Ծրագրով նախատեսված է նաեւ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ աղի

Այրվող տանը հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Ճամբարակ թաղամասում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը՝ հրշեջ-փրկարարական ծառայության հետ միասին, նշված այրվող տանը հայտնաբերել է 1933 թ. ծնված տանտիրուհու՝ միայնակ բնակվող Ռոզա Խաչատրյանի դիակը: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Սիրիայում ապստամբները շարունակում են ռազմական օդանավակայանի գրոհը

Օդանավակայանի գրոհն իրականացնելով՝ ապստամբներն, ըստ էության, փորձում են թուլացնել կառավարական օդուժի կարողությունները Ընդդիմության ակտիվիստները հայտնել են Սիրիայում ապստամբների ուժերի կողմից Թաֆթանազ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ գրոհը շարունակելու մասին: Օդանավակայանի գրոհն իրականացնելով՝ ապստամբներն, ըստ էության, փորձում են թուլացնել կառավարական օդուժի կարողությունները: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է երկրի հյուսիսային

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 2-ին, ժամը 13.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1975 թ. ծնված Խաչատուր Կ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեականօրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

Ոստիկանները հայտնաբերեցին վիճաբանության մասնակիցներին

Հունվարի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի խաչմերուկում վիճաբանություն է:  Նույն օրը ժամը 18.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և հայտնել, որ Ավետիսյան և Դավիթ-Բեկի փողոցների

ԱՄՆ-ի արտգործնախարարը դուրս է գրվել հիվանդանոցից

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ արտգործնախարարը մշտապես ակտիվ հեռախոսակապ է պահպանել իր աշխատողների հետ ԱՄՆ-ի արտգործնախարարը դուրս է գրվել Նյու Յորքի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր՝ ուշագնացությունից հետո վայր ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցումից առաջացած տրոմբ հայտնաբերելու պատճառով: Հիլարի Քլինթընը երեք օր անցկացրել է Նյու Յորքի պրեսբիտերական հիվանդանոցում, որտեղ ընդունել է արյունը հեղուկացնող դեղամիջոցների սրսկումներ: Բժիշկները հայտնել են, որ

17-ամյա տղան նետվել է Կիեւյան կամրջից

Այսօր` հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է.«Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք»: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ Մաշտոցի ոստիկանության

Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին: Թեեւ որեւէ հաղորդում չի եղել, թե Դեպարդյեն հայցել է ՌԴ քաղաքացիություն, անցած ամիս Պուտինն ասել էր, որ իր երկիրը պատրաստ է ընդունել 63-ամյա աշխարհահռչակ ֆրանսիացուն, որը հարկերին առնչվող սուր տարաձայնություններ ունի Ֆրանսիայի իշխանությունների հետ: Ֆրանսիական Le Monde-ը հաղորդել

The Beatles-ը Յոկո Օնո՞ն չքանդեց

Տեւական շրջան համարվում էր, թե Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն էր  The Beatles-ի տրոհման հիմնական պատճառը: Սակայն վերջերս հանրությանը ներկայացվեց Յոկո Օնոյի 1987-ին տված հարցազրույցը: Այստեղ նա ասում է, որ ինքը չի տրոհել խումբը, քանի որ այն տրոհվել էր մինչ իրեն: Ըստ Յոկո Օնոյի՝ առաջինը խումբը լքել ցանկացել էր ոչ թե Լենոնը, այլ Ռինգո Սթարը: Հետո

Երիտասարդները բարում միմյանց գլխին գարեջրի շշեր են կոտրել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվել հունվարի 1-ին տեղի ունեցած կեղծ ավտովթարի փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում 3-րդ կլինիկական հիվանդանոցից հայտնել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մկրտչյանը

Ամանորյա շքերթը զարդարել է Լոնդոնի փողոցները (Տեսանյութ)

Նոր տարվա առաջին օրը Լոնդոնում կայացել է ավանդական տոնական շքերթը, որին մասնակցել է  ավելի քան  10 հազար մարդ  20  տարբեր երկրներից: Կառնավալային շքերթին նայելու համար հավաքվել է գրեթե կես միլիոն հանդիսատես: https://ntdtv.ru/  

Նոր տարին Սան-Սալվադորում

Նոր տարին Էլ-Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում դիմավորում են շատ յուրօրինակ ձեւով. մարդիկ տներում նստած՝ ուղղակի պարսպից դուրս են նետում ճայթուկները: Վերջ: Ուրիշ ոչինչ տեղի չի ունենում՝ արձանագրում է ռուս բլոգեր zyalt-ը. կենտրոնական բոլոր փողոցները դատարկ են, ոչ ոք չի զբոսնում, չի պարում: Սակայն մի ժամ շարունակ քաղաքը ցնցվում է ճայթուկների ու հրավառությունների ձայներից: Հետո բոլորը գոհ

Վթարի է ենթարկվել դասակի հրամանատարը

Երեկ` հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.30-ի սահմաններում, Գայի պողոտայի թիվ 57 շենքի դիմաց, բախվել են Նոր-Նորքի 2 զանգվածի բնակիչ` 29-ամյա Քերոբ Խաչատուրյանի վարած ՎԱԶ 21-099 մակնիշի 24ԼՍ111 համարանիշի և Տիգրանյան փողոցի բնակիչ` 66-ամյա Սարո Սերոբյանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի 33ՕP380 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով` Արարատի

ԲՀԿ-ն չի սատարելու ԲՀԿ-ականին

ԳԱԼԱ-ն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել, թե որն է լինելու ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, և արդյոք տեղյակ են, որ ԲՀԿ-ական Ռոբերտ Ահարոնյանը իր փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, ԲՀԿ-ում տասնյակ հազարավոր մարդիկ կան, գուցե և նա ԲՀԿ անդամ է, ես չեմ կարող բոլորին ճանաչել, նման

Ուգո Չավեսի առողջական վիճակը ծանր է

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական ծանր վիճակի մասին տեղեկությունները: Մադուրոն հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդ Չավեսը խնդրել է ոչինչ չթաքցնել ժողովրդից: Վերջերս Վենեսուելայի նախագահը ուղեւորվել էր Կուբա՝ չարորակ ուռուցքի դեմ վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն չորրորդ վիրահատության ենթարկվելու նպատակով: Վենեսուելայի փոխնախագահը հերքել է տարածված լուրերը, թե Ուգո Չավեսը կոմայի

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031