Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Վանաձորում. «Ամերիաբանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը տեղափոխվել է Երևան

Հունվար 04,2013 14:49

2012 թվականի դեկտեմբերի 31-ին Վարդանանց 17 հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ամերիաբանկի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով և տրավմատիկ շոկով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:

Գիտակից վիճակում գտնվող տուժողը պատմել է, որ կրակայրիչով փորձել է ծխախոտ վառել, և ինչ-որ բան է պայթել: Նա բացարձակապես չի պատկերացնում, թե ինչը կարող էր լինել պայթյունի պատճառ, քանի որ նշված գրասենյակում ոչ մի պայթուցիկ նյութ չկար, գրասենյակը նույնիսկ գազիֆիկացված չէր:

Հարազատների ցանկությամբ Վարդան Սարդարյանն այնուհետև տեղափոխվել է Երևան:

www.1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031