Օրվա լրահոսը
Մեկնարկել է «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» նախագիծը
Եվրասիա միջազգային համալսարանում այսօր տեղի ունեցավ մամլո ասուլիս «Սահմանափակ հնարավորություններով անձանց բարձրագույն մասնագիտական կրթության ապահովում» խորագրով: ՀՀ-ում 2001թ-ից որոշակի աշխատանքներ են տարվել կրթական ծրագրի շրջանակներում իրականացնելու ներառական կրթություն: Բազմաթիվ դպրոցներ իրականացնում են ներառական կրթություն և հաջողության հասնում: Նախկինում եղած հատուկ դպրոցների զգալի մասը փակվել է սակայն հանրակրթական ծրագրին մինչև այսօր չէր հաջորդում բարձրագույն մասնագիտական ծրագիրը:
«Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII – XIXդդ.» գրքի շնորհանդեսը
«Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII – XIXդդ.» գիրքը հայերեն տարբերակով լույս է տեսել 2002թ.-ին, իսկ 2012-ին՝ ռուսերեն: Հեղինակն է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանը: «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» փորձագետ Ալեն Ղևոնդյանը իր խոսքում նշեց, որ կենտրոնը կատարում է բազմաթիվ աշխատանքներ և այս անգամ համագործակցություն տեղի ունեցավ գիտությունների ազգային
Տեր-Պետրոսյանը դեռ չկա (ֆոտոշարք)
Մյասնիկյանի արձանի մոտ կամաց-կամաց սկսում են հավաքվել Հայ ազգային կոնգրեսի համակիրները՝ հարգելու համար մարտի 1-ի զոհերի հիշատակը: Քիչ առաջ կնոջ հետ այստեղ եկավ եւ զոհերի նկարների մոտ ծաղիկներ դրեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ծաղիկներ դնելուց հետո պարոն Սեդրակյանն ու իր կինը հեռացան: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չի սպասում առաջին նախագահի եւ կոնգրեսականների գալուն, Սեդրակյանն
Մարիամ Գեւորգյանը պնդում է, որ սկեսուրը նրան խոշտանգել է, իսկ առաջին հարսը սկեսուրին «արդարացնում» է
«Որովհետեւ իմ ամուսնալուծության համար մեղադրում էի Հայկանուշին, հետո հասկացա, որ սխալ եմ ու ցուցմունքս փոխեցի, կանացի վիրավորանք էր»,-առաջին հարսի պատասխանը`վերաքննիչում Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց հարսին խոշտանգած սկեսուր Հայկանուշ Միքայելյանի (լուսանկարում)` ազատազրկման չափի ավելացման, եւ հարսին ֆինանսական փոխհատուցման պահանջով դատական նիստը: Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վճռել էր Հայկանուշ Միքայելյանին, որը մոտ 10 ամիս
Հմայակ Հովհաննիսյան. «Եվ հանկարծ ես պաշտպանեցի ծոմը, որը քաղաքական կատեգորիա չէ»
Հմայակ Հովհաննիսյանի գրառումը facebook-յան էջում Այսօր մարտի մեկն է ՝ օր, որը մեր ազգային օրացույցում եկավ համալրելու ցավի և վշտի տարեթվերի առանց այդ էլ ընդարձակ ցանկը: Այդ չարաբաստիկ օրը, երբ առավոտյան կանուխ ՝ դեռ չցրված մթի շղարշի տակ, ոստիկանական ջոկատները թուրքաբարո մոլագարությամբ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ես այնտեղ էի ՝ Ազատության հրապարակի հարթակում: Լևոն Տեր
Ռուբեն Ջաղինյանը՝ Ալեքսան Հարությունյանի տեղում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ
Իրանագետ. Այս հայտարարությունները պետք է մտահոգեն Հայաստանին, բայց ոչ անհանգստացնեն
Նախագահի թեկնածու Մորզեն Ռեզեյնը բազմիցս նշել է, որ արցախյան ազատամարտի ժամանակ ինքն անձամբ հրամաններ է տվել, որպեսզի անհրաժեշտ զինամթերքով ապահովեն ադրբեջանական զորքերին և նաև աջակցել է մարդկային ռեսուրսներով:
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխում են, որ ՀՀ-ն էլ չպարտվի Ստրասբուրգում
«Իշխանությունն ընտրել է իր գրպանի մասին մտածելու ճանապարհը, դրա համար օրենքում այդպիսի փոփոխություններ են անում»,-Аravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Միքայել Դանիելյանն այսպիսի կարծիք հայտնեց` անդրադառնալով երեկ ԱԺ-ում «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումներին: Այնուհետև հավելեց. «Խնդիրն այն է, որ ներկայիս
Սալբի Ղազարյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Սալբի Ղազարյանն այսօր՝ ժամը 14-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչության վարույթում է քննվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական
2008թ. մարտիմեկյան սպանություններից հինգ տարի անց մեղավորները չեն բացահայտվել
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հկ-ն, անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի մահվան դեպքերին, կրկին կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել դրանց անկախ քննությունը։ 2008 թ.-ի մարտի 1-ից հետո անցել է հինգ տարի: Մինչ օրս ոչ ոքի նկատմամբ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել տաս մահվան դեպքերի համար։ Այսօր բացակայում է հանրության վստահությունը քննություն իրականացնող մարմինների հանդեպ՝ քննության թափանցիկության և
410.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մարտի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.76 դրամ:
ՀԲ-ն ճապոնացիների միջոցներով կօգնի Հայաստանի աղքատներին Կօգնեն հաշմանդամ մարդկանց, որ մասնագիտանան եւ աշխատանք գտնեն
Հայաստանում հազարավոր սոցիալապես անապահով քաղաքացիներ, որոնց թվում կան նաեւ հաշմանդամներ, այսօր կարիք ունեն կրթության եւ աշխատանքի: Նրանց աջակցելու նպատակով այսօր «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության գրասենյակում հ/կ-ի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի միջեւ ստորագրվեց Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի կողմից ֆինանսավորված՝ «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը: «Հույս ունեմ, որ սա առաջին քայլն
ԵՃՇՊՀ-ն` Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ: 2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, և բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ: Հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը
«Հուսալի պաշտպանության» գործը վերաքննիչում ավարտվեց
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանը՝ նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան, դատավորներ Լ. Գրիգորյանի եւ Ա. Թումանյանի մասնակցությամբ, ավարտեց իրավաբան Աննա Երիցյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նա դատարան էր դիմել ընդդեմ «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ տնօրեն Պետրոս Արզաքանցյանի: Անցյալ տարվա նոյեմբերի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել էր Աննա Երիցյանի հայցը եւ պարտավորեցրել
Խառատյանը` փոխնախարարին. «Ի՞նչ եք այդքան ժամանակ քննարկում» (Տեսանյութ)
Ազգագրագետի խոսքով` Փակ շուկայի օրինախախտ սեփականատերը պետք է պատասխանատվության ենթարկվի «Անկախ Հայաստանում դարերից եկող էթնիկ արժեքները չեն կարողանում ավանդանանալ, եւ մեր քաղաքը դադարում է քաղաք դառնալու պրոցեսով ընթանալ: Այսպես վարվում են գաղութային երկրներում` վերացնելով կարեւոր նշանակության կառույցները»,-այսօր Ճարտարապետների միությունում Փակ շուկայի խնդրով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում Մշակույթի
«Հայաստան գալը պետք է հեշտ լինի». Մեկնարկեց 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկեց տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը, որը կտեւի երկու օր: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկած էկոնոմիկայի փոխնախարար Արա Պոտրոսյանն ասաց. «Սա, իրոք, շատ լավ հարթակ է գործարար միջավայրի ակտիվացման, գործարար հանդիպումների խթանման համար: Կառավարության անունից եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այս ոլորտը Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագված է որպես գերակա
Ահարոն Ադիբեկյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախագահ լինելը մանկության երազանք է»
Ըստ սոցիոլոգի ներկայացրած տվյալների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել էին՝ ՀԱԿ-ի անդամներից 6,5 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ 25,5 տոկոս, Հանրապետական կուսակցությունից՝ 10 տոկոս, 6,5 տոկոս էլ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին է քվեարկել ՕԵԿ-ը, եւ ՀՅԴ-ն 6 տոկոսից ավելի:
«Չի կարելի ՓՄՁ-ներին անընդհատ ցնցումների մեջ գցել»
Փոքր եւ միջին ձեռներեցները գտնում են, որ շրջանառության հարկի 58 միլիոն շեմը իրատեսական չէ «Այդ ո՞ւմ հետ են քննարկել, որ մեկն ու մեկս չենք իմացել»,-այսօր «Հարկային ոլորտի բարեփոխումներ եւ աջակցություն բիզնեսի զարգացմանը» թեմայով սեմինարին հակադարձեցին գործարարներն այն պաշտոնյաներին, որոնք պնդում էին, թե շրջանառության հարկին անցնելուց առաջ վարչապետին կից խորհուրդը բազմաթիվ ձեռներեցների հետ քննարկել է այդ
Ճարտարապետները կրկին դիմում են երկրի ղեկավարներին. «Տեր կանգնեք Փակ շուկային» (Տեսանյութ)
Մտավորականները պահանջում են պատասխանատվության ենթարկել սեփականատիրոջը Ճարտարապետների միությունում այսօր տեղի ունեցավ քննարկում` Փակ շուկայի խնդրի շուրջ: «Լարվածությունը շարունակվում է, քանր որ պետության կողմից ուշադրություն չենք տեսնում: Փակ շուկայի խնդրով ստորագրություններով նամակ հղեցինք նախագահին, վարչապետին, դատախազությանը եւ քաղաքապետարանին, ստացանք գրություն, որ աշխատանքները կանգնեցված են, եւ երկու անգամ տուգանված է սեփականատերը: Բայց շինաշխատանքները շարունակվեցին, եւ այսօր շուկան
«Մտածել, հետո արտահայտվել». Հ. Բիշարյանի խորհուրդը՝ Զ. Փոստանջյանին
Հ.Բիշարյանն ավելի ոգևորվելով՝ նշեց, որ «Ժառանգությունը» պետք է կարողանար պահել և պահպանել իր ձայները, որպեսզի հետո չկասկածեր ընտրությունների արդյունքների վրա: «Եթե բողոքարկումներ չեն եղել, արձանագրություններ չեն կազմվել, ուրեմն պետք չէ որևէ մեկին անհասցե մեղադրել: Ո՞ւր էին ձեր կուսակցության անդամները, եթե ձեր կուսակցության անդամներն են ձեզ դավաճանել, ձեր գործընկերներն են ձեզ դավաճանել, ապա դատապարտելի է հիմա նման գործելաոճը»:
ՀՀԿ փոխնախագահը պատասխանում է Սերժ Թանկյանի նամակին. «Ամեն մարդ իր գործով թող զբաղվի»
Թանկյանի կասկածներին, թե Սերժ Սարգսյանը ներքուստ վստահ չէ, որ ինքն է ժողովրդի ընտրած նախագահը, պարոն Սահակյանն ասաց. «Չեմ ուզում վատ բաներ ասել: Նրան մեծարելն ընդունում եմ, բայց քաղաքական իմացության եւ տրամաբանությանը շատ մեղմ եմ ուզում վերաբերվել, դրա համար չեմ ուզում հակադարձել»:
Հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում
Գրիպ Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու։ Գրիպը համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային վիրուսային վարակ է: Համաճարակներն առաջանում են, երբ գրիպի վիրուսի նոր ենթատիպն ախտահարում է վերջինիս նկատմամբ ընկալունակ բնակչությանը: Այն կարող
Համաշխարհային բանկն օժանդակում է սոցիալական աջակցության ու խնամքի նորարարական մոտեցումներին` հնարավորություններ ընձեռելու միջոցով
Շահառուներն են ավելի քան 4.000 կարիքավոր և հաշմանդամ մարդիկ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ստորագրեցին Հայաստանում աղքատ և խոցելի անձանց կենսաապահովման ու ձայնի զորեղացմանն ուղղված ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: 2.7 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը /ՃՍԶՀ/: Ծրագիրը մշակվել է
«Ծանր» երաժշտությունը ինքնահաստատման միջո՞ց է, թե՞ ապրելակերպ
Շատերն ունեն այնպիսի ընկերներ, ովքեր նախընտրում են «ծանր» երաժշտություն: Խոսքը մետալ, ռոք երաժշտության մասին է: Հայ հասարակությունը ինչպե՞ս է ընդունում այն մարդկանց, ովքեր նախընտրում են տարբերվել մեծամասնությունից իրենց երաժշտական ճաշակով: Զրուցեցինք ռոք երաժիշտ, The Beautidied Project խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանի (լուսանկարում) եւ հայտնի լուսանկարիչ, մետալ երաժշտության սիրահար Էմին Արիստակեսյանի հետ: – Նյութը վերաբերում է մետալ
«Արվեստում հապաղելը ինքնասպան լինելու նման է»
Համոզված է ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը Կարծիք կա, թե տաղանդը նշանավոր մարդկանց զավակների դեպքում հաճախ հանգստանում է՝ նրան չդարձնելով այնպիսին, ինչպիսին ծնողներն են: Բայց որ հայկական բալետի լեգենդ դարձած անվանի արտիստներ Հովհաննես Դիվանյանի եւ Ելենա Պավլիդիի դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը ոչ միայն կարողացավ բարձր պահել Դիվանյան ազգանունը, այլեւ հայկական բալետ բերել սեփական ձեռագիրն
Աշոտ Գիզիրյանը շիրակցիներից նեղացած չէ
Այս մասին գեներալը հայտարարեց անձամբ Մի քանի օր է՝ Շիրակի մարզի բնակչության ու հատկապես մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների խոսակցության միակ թեման Շիրակի մարզպետի անսպասելի հրաժարականն էր: Մարզի բոլոր պաշտոնյաները՝ սկսած բարձրաստիճաններից մինչեւ ամենակրտսերները, անչափ հետաքրքրված են, թե ի վերջո ո՞ւմ կնշանակեն մարզպետ: Նրանցից ամեն մեկը յուրովի է վերլուծում շրջանառվող անունների ցանկը՝ նախազգուշացնելով, որ
Մեր իսկ երազած հասցեն
Այդպես մտածում էինք այն տարիներին, երբ դեռ ուսանող էինք: Չեմ կարող ասել, թե բոլորն էին մտածում: Ջահելների մի խումբ ունեինք, որ հաստատ համոզված էր, թե երբ մենք ավարտենք համալսարանը եւ խառնվենք կյանքի հորձանքին, աշխարհում մեծ բան ենք փոխելու՝ ինչ-որ կարեւոր բան շրջելու ենք դեպի լավը: Բիթլզ էինք լսում ու Ջիմի Հենդրիքս եւ հավատում էինք, որ
Արդար ընտրություններ ապահովելը ընդդիմության պարտականությունը չէ
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը անընդունելի է համարում այն իրողությունը, որ իրավապահ մարմինները փոխանակ կատարելու ընտրությունների օրինականությունն ապահովելու իրենց գործառույթը, նստած սպասում էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը երբ է խախտումների մասին ահազանգեր հնչեցնելու, որ գնան ուսումնասիրեն: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հիշեցնում է, որ այդ մարմիններն առանց դիմումի իրավասու չէին որեւէ
Ո՞վ է քաղաքականացնում
Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում՝ «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է: Իդեալական է, երբ պրոցեսներն ընթանում են զուտ իրավական հարթության մեջ: Օրինակ՝ երբ թաղի խուժանը ներխուժում է ընտրատարածք եւ քվեաթերթիկներ լցոնում, դրան պետք է հակադրվեն ոստիկանները, այնուհետեւ՝ դատախազությունը, իսկ վերջում՝ դատարանը: Եթե


















































