Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի հետևանքով մահացել է «Կովկաս» պանդոկի աշխատակիցը

Հունվար 04,2013 14:29

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:

Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների հատման մասում` թիվ 39 էլեկտրասյան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը` 53-ամյա Անուշ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Ա. Գասպարյանը բնակվում էր Նոր Արեշ 19 փողոցում և աշխատում էր «Կովկաս» պանդոկում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ` հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարողին և նրա ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031