Օրվա լրահոսը

Արմեն Նազարյանը հացադուլը կշարունակի մինչեւ մարտի 22-ը

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը հայտարարել է, թե հացադուլը կավարտի մարտի 22-ին՝ Թբիլիսիում մեկնարկող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի շեմին: Նրա խոսքերով՝ իր բողոքին միանալու է նաեւ Բուլղարիայի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ինչի՞ մասին էր խոսում համացանցն այս շաբաթ. Քաղաքականությունից մինչև ռոմանտիկա

Շաբաթը սկսվեց դասադուլով. հանրահավաքներ, կոչեր, «Բարև»-ներ ու «Նարնջագույն հեղափոխություն». ակտիվ էին երիտասարդները, ակտիվ էր համացանցը. «Կյանքում ամեն սկիզբ իր վերջն ունի։ Վերջ չունի միայն սերը։ Անսահման սիրով մեկ առ մեկ բարևեցիք բոլոր հայերին։ Դուք տեսաք, որ մենակ չեք, Ձեր կողքին շատ-շատ մարդիկ կան, որոնց հետ միասին կարող եք հաղթահարել կյանքի բոլոր խութերն ու խոչընդոտները…», –

Ճապոնական ռեստորաններից մեկում, որպես մատուցող, աշխատում են կապիկները

Տոկիոյում վերջերս հայտնվել է մի ռեստորան, որն տարբերվող ու գրավիչ է դարձել ոչ թե իր մատուցած կերակրատեսակների համեղությամբ կամ ընդհանուր դիզայնով, այլ նրա, որ այնտեղ աշխատում են 2 կապիկներ: 16-ամյա Յատ-չանը և փոքրիկ Ֆուկու-Չան կապիկները պարզապես ապշեցնում են ռեստորանի հաճախորդներին: Մատուցող կապիկներն ունեն իրենց համար պատրաստված հատուկ զգեստներ: Նրանց աշխատանքը հիմնականում կայանում է ռեստորանի հաճախորդներին

Այրվել են փայտյա կառուցատարրեր

Մարտի 3-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Տաշիր թաղամասի թիվ 2ա վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.51-ին, մարվել` 10.16-ին: Այրվել են Ռ. Հակոբջանյանին պատկանող վագոն-տնակի պատերի փայտյա կառուցատարրերը (2 քմ): ԱԻՆ 

Արմեն Նազարյանը սկսեց հացադուլը

Հայաստանի դրոշի ներքո 1996 թվականին՝ Ատլանտայի, եւ Բուլղարիայի հավաքականի կազմում 2000 թվականին՝ Սիդնեյի, օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանը, որ վերջերս հայտարարել էր, թե որպես սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու՝ ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ բողոքի նշան, հացադուլ է հայտարարելու, սկսել է այն: Այս տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքում: «Ըմբշամարտը միշտ էլ եղել

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային

Հույսերը չիրականացան վերջին տուրում

Կապել-լե-Գրանդում ավարտվեց շախմատի միջազգային 29-րդ փառատոնը: Հաղթողի եւ մրցանակակիրների կոչմանը հավակնող Հայաստանի եւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի շախմատիստների հույսերը չիրականացան միայն եզրափակիչ տուրի ավարտից հետո: Հայազգի շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, որը 6,5 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Սամվել Տեր-Սահակյանը եւ

Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիան՝ ֆիլմերի միջոցով

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ բրիտանական ֆիլմերի 11-րդ ամենամյա փառատոնի բացումը: Փառատոնի հիմնական թեման լինելու է ջուրը, քանի որ 2013 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է ջրային համագործակցության տարի: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ այս տարի իրենց գործընկերների շնորհիվ կարողացել են բրիտանական ֆիլմերի փառատոնն ավելի հասանելի դարձնել: Փառատոնը կլինի նաև երեք մարզերում, հատուկ

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Հարգելի՛ պարոն Նախագահ, Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը: Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների և ժողովուրդների միջև

Երեք պատճառ, թե ինչու չպիտի ոչխար պահել

Այսքանից հետո մենք Սյունյաց աշխարհի հանդերը վարձակալությամբ կամենում ենք տալ իրանցիների՞ն: Ու ի՞նչ գնով` հեկտարը 25 ԱՄՆ դոլարով, ինչը 52 հազար հեկտարի պարագայում չի հասնի նույնիսկ 1 միլիոն 300 հազարի: Իսկ Գերմանիայում գիտե՞ք որչափ է 1 հա արոտավայրի վարձակալության արժեքը. տարվա համար` 800-1000 եվրո: Համեմատեք, որպեսզի մտովի գնահատել կարողանաք մեր պաշտոնատար անձանց անգիտությունը, ասիական մտածելակերպը:

«Եվրատեսիլ-2013»–ին Հայաստանից կներկայանա Գոռ Սուջյանի Lonely Planet երգով (Տեսանյութ)

Tert.am. Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի կողմից կներկայացի Lonely Planet երգը, որը կկատարեն Գոռ Սուջյանը և Dorians խումբը: Այդ երգը այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրել է հայ հանդիսատեսը (հավաքված առավելագույն sms-ների միջոցով) և ժյուրիին` 50/50 սկզբունքով: Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար 4 երգ է «պայքարել»` Lying, Toy Planet, No time և հաղթող երգը` Lonely

Արտո Թունջբոյաջյան. «Մեր երաժշտությունը խնձորի պես է» (Տեսանյութ)

Այսօր Yans ակումբում տեղի ունեցավ Armenian Navy Band-ի «Մեր կյանքի ձայնը. Մաս 2 Էթնո Դիսպանսեր» եւ «Ջրի պես պարզ, ջրի պես խորը» ձայնասկավառակների շնորհանդեսը: Խմբի ղեկավար, երաժիշտ եւ երգիչ Արտո Թունջբոյաջյանի մենեջեր Ջոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ձայնասկավառակներն ընդգրկում են Թունջբոյաջյանի հեղինակային ստեղծագործությունները, ձայնագրվել են Հայաստանում` 2007 եւ 2008 թվականներին: «Մեր կյանքի ձայնը. Մաս 2 Էթնո

Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը անկաշկանդ զրուցել են (Տեսանյութ)

ԲՀԿ- «Ժառանգություն» այսօր տեղի ունեցած հանդիպման մասին կողմերը տարածեցին հաղորդագրությունների սեփական տարբերակները, որոնցում շեշտադրումները տարբեր են: Եթե ԲՀԿ-ում ձեռնպահ են մնում մանրամասներ հաղորդելուց եւ մեկնաբանություններ անելուց, «Ժառանգության» հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ: «Քննարկվեցին փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ

Հախվերդյանն ընտրում է անփորձ, բայց «տնական, նորմալ մածունը»

Նա պնդում է, որ փորձված թանից գարշահոտություն է գալիս «Իշխանության մի ներկայացուցիչ վերջերս ասաց, թե փորձած թանն անփորձ մածունից լավ է: Դուք գիտեք ում մասին է խոսքը: Հարգելի իմ այդ քաղաքացին չի հասկանում, որ եթե այդ թանից գարշահոտություն է գալիս, բնականաբար, ես պիտի ուզեմ խմել անփորձ մածունը, մանավանդ, որ այդ մածունը տնական, նորմալ մածուն է»,-

Տիգրան Լ. Պետրոսյան. «Սեանսի ընթացքում ոչ-ոքիի առաջարկը մերժեցի»

Հայաստանի փաստաբանների պալատի անդամների հետ միաժամանակյա խաղի ժամանակ, որում Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց 28:0 հաշվով, լրագրողներիս խնդրանքով գրոսմայստերը մրցակիցներին հերթական քայլի վրա հինգ րոպե ավելի մտածելու հնարավորություն ընձեռեց՝ այդ ընթացքում պատասխանելով մեր հարցերին: Aravot.am-ը կատակով հետաքրքրվեց, թե սեանսից առաջ իրեն ոչ-ոքի անելու կամ պարտվելու առաջարկ անող եղա՞վ, որին գրոսմայստերը ժպիտով պատասխանեց. «Ոչ: Սեանսի ընթացքում ոչ-ոքիի

«ԵԱՀԿ/ԺՄԻԳ. վերջնական զեկույցը կլինի երկու ամսից»

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հետընտրական միջանկյալ զեկույցը: Զեկույցում ասվում է, որ այս միջանկյալ զեկույցը պետք է հաշվի առնել ընդհանրության մեջ՝ նախընտրական միջանկյալ հայտարարության հետ, ինչպես նաև նախնական հայտնաբերումների և եզրակացությունների վերաբերյալ: ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն իր համապարփակ վերջին զեկույցն, այդ թվում՝ առաջարկությունները, կհրապարակի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս

Հախվերդյանը՝ Մազմանյանին. «Ես իրա հետ կխոսեմ, բայց ուրիշ տեղ ու շատ մանրամասն»

Ռուբեն Հախվերդյանը պատասխանում է Արմեն Մազմանյանին «Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ»,- այսօր Aravot.am-ը խնդրեց Ռուբեն Հախվերդյանին մեկնաբանել Արմեն Մազմանյանի այս խոսքերը՝ ուղղված իրեն: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը նաեւ ասել էր, որ «Եթե այդքան սկզբունքային ես, ուրեմն այդ ձեռքից հաց մի կեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության ղեկավարը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Գոլդեն Փելըս» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Հյուրանոցային համալիրում շրջայցի ժամանակ Նախագահը ծանոթացել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված հինգ աստղանի «Գոլդեն Փելըս»-ի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին: Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում, հերթական բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը

Տիգրան Լ. Պետրոսյան-Հայաստանի փաստաբաններ՝ 28:0

Այսօր Հայաստանի Փաստաբանների պալատում շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, համաշխարհային օլիմպիադայի հաղթող, աշխարհի թիմային չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 28 խաղատախտակների առջեւ միաժամանակյան խաղի սեանս անցկացրեց փաստաբանների հետ եւ բոլորում էլ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ԵԱՀԿ/ԺՄԻԳ. «Հ1»-ը, «Շանթ»-ը և «Արմենիա»-ն ներկայացնում էին մակերեսային լուսաբանում»

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հետընտրական միջանկյալ զեկույցը: Հետընտրական գործընթացները լրատվամիջոցների կողմից լուսաբանելու մասով զեկույցում ասվում է, որ հիմնական հեռարձակող լրատվամիջոցները, այդ թվում` Հանրային հեռուստաընկերությունը, հետընտրական շրջանը լուսաբանելիս ընտրողական մոտեցում են ցուցաբերել` միտումով, որը սահմանափակում էր ընտրությունների անցկացման մասին քննադատությունները: ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ուսումնասիրված բոլոր լրատվամիջոցները կանոնավոր կերպով

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը դիվանագետի օրվա առթիվ

Հարգելի դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ: Այս օրը հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի, քանզի իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը 21 տարի առաջ անդամակցեց Միավորված Ազգերի Կազմակերպությանը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ, իրականացնելով մեր աշխարհասփյուռ ժողովրդի մի քանի սերունդների անկախ Հայրենիք ունենալու նվիրական իղձը: Այսօր մեր առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները հաղթահարելու

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը հրավիրվել էր Փաստաբանների պալատ

Հայաստանի փաստաբանների պալատն սկսել է ավելի կարեւոր նշանակություն տալ սպորրտին եւ առաղջ ապրելակերպին:  Մոտ երկու ամիս առաջ կազմակերպվեց ֆուտզալի մրցաշար՝ փաստաբանների մասնակցությամբ: Դեռ այն ժամանակ «Ֆորում իրավունքի» կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին ասել էր, թե ողջունում է Փաստաբանների պալատի այդ նախաձեռնությունը, քանի որ սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարեւոր են փաստաբանների՝ մտավոր մեծ լարում

Ռուբեն Հախվերդյան. «Ես գիտեմ թե ովքեր են տերերը, ում ձեռքից են ուտում շները»

Այս անգամ Ազատության հրապարակում երգում է Ռուբեն Հախվերդյանը  «Քննադատեք, բանավիճեք, բայց մեկն է՝ Ռուբեն Հախվերդյա՛ն»,- երգիչ Ռուբեն Հախվերդյանին այսօր այսպես ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ «Էսօրվա վարչակարգը հոգեվարքի մեջ է» եւ կոմունիզմից դուրսն չի եկել: Նա այսօր նաեւ երգեց, իսկ Ռուբեն Հախվերդյանի կատարումից առաջ Ձախ Հարութի երգի տակ հավաքվածները պարում էին: «Ես գիտեմ թե

Սամվել Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման եւ մարզպետից ակնկալվող «յուղ ու բրինձի» մասին

 Սերժ Սարգսյանի  այցը համընկնում է նոր գրքի լույսընծայման հետ  Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ,Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Բեգլարյանը հունվարի 29-ին  Նոյեմբերյանի ավագ դպրոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ  իր ելույթում դրվատեց  նախագահի  քաղաքականությունը, նրա նախընտրական «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը, նաեւ ասաց, որ Նոյեմբերյան Սերժ  Սարգսյանի ամեն այցը զուգադիպում է իր հերթական գրքի լույսընծայման հետ: Նոյեմբերյան

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրելու Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Նա շարժման հաղթանակի համար ժամկետ է նշանակել՝ ապրիլի 9-ը «Ես սիրում եմ նամակ: Վաղը ես նամակ եմ ուղարկում Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Տարոն Մարգարյանին եւ հրավիրում հրապարակ մարտի 5-ին, ժամը 5-ին: Սա անելու եմ սիրով, բարեւով, հարգանքով»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով՝ «Թող գան, ժողովրդի աչքերի մեջ նայեն, ընդունեն իրենց հրաժարականը, ինքնաբացարկը: Հետայսու

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը` ՀՀ լավագույն մշակութային գյուղական համայնք

  Ոգեւորությունն ու ակտիվությունը մարգահովիտցիներին   հաղթանակ ապահովեցին   Մարզային «Art Eqspo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում հանրապետության մասշտաբով լավագույն մշակութային գյուղական համայնք է ճանաչվել Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը: Հաղթանակին հասնելու համար ողջ գյուղն է ոտքի կանգնել` փոքրից մինչեւ մեծ: «Ոգեւորություն կա այս գյուղի բնակիչների մոտ, ձգտում, ակտիվություն, չես կարող չնկատել, գյուղի որ բնակչին միջոցառման համար ինչ

«Միջազգային դիտորդները ընդունել են կեղծիքների եւ լցոնումների փաստը» (Տեսանյութ)

«Այստեղ հավաքված մարդիկ ունե՞ն կամք այս շարժումը տանել մինչեւ վերջ եւ ազատել այս երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից»,- Ազատության հրապարակում այսօր այսպիսի հարց ուղղեց ժողովրդին նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ստանալով հավաքվածների դրական պատասխանը՝ նա ասաց. «Մենք բոլորս միասին դառնում ենք բռունցք, եւ այդ բռունցքը ջարդելու է քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը: Այսօր Սերժ Սարգսյանը դեռ Բաղրամյան 26-ում է,

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում «քցող» չլինել, տիկնոջ հետ գալ հրապարակ (Տեսանյութ)

Պատգամավորը զգուշացնում է Սերժ Սարգսյանին, որ Բաղրամյան 26-ի աթոռը կարող է դառնալ էլեկտրական աթոռ «Սերժ Սարգսյան, երբ ձեր ծնողին տվել են Ազատ անունը, ենթադրվում էր, այդ բառի մեջ կա մեծ գաղափար՝ ազատություն: Ազատվեք գրպանահատի ճիրաններից»,- Ազատության հրապարակում այսպիսի կոչով հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց, որ վստահ է, նա դիտում

Փաշինյանն առաջարկում է հանրաքվե՝ Հանրապետության հրապարակում (Տեսանյութ)

Նա կոչ է անում, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը երդում տա Հանրապետության հրապարակում: Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ մարտի 1-ի դեպքերին, ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ժողովրդի դեմ դուրս բերեցին ՀՀ մարտունակ բանակը, բայց «մենք այնքան էինք սիրում մայրաքաղաքը, որ չէինք կարող պատերազմել մեր փողոցներում,

3D գրիչ, որը նկարում է օդում (Ֆոտոշարք, տեսանյութ)

‎   Աշխարհում առաջին 3D գրիչը ներկայացրել է WobbleWorks ընկերությունը, որն ավելի հայտնի է խաղալիքների արտադրության մեջ: Այս ոչ սովորական գրչով այժմ կարելի է ստեղծել եռաչափ նկար օդում: 3Doodler-ի տեխնոլոգիան որոշակի նմանություն ունի ատրճանակի հետ: Այն մոտ 200 գրամ է, եւ աշխատում է հոսանքով, իսկ թանաքի փոխարեն գրում է պլաստիկով, որն ընդամենը վայրկյանների ընթացքում չորանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031