Օրվա լրահոսը

Եվրատեսիլյան երգի ընտրությունից մինչև «Van Music Awards-2012»

Վերջապես եկավ շատերի համար սպասված, ոմանց համար էլ հերթական սովորական օրը. այսօր՝ մարտի 2-ին, «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ- 2013»-ի հայկական երգի ընտրությունը: Այն կկատարվի ազգային ընտրությամբ՝ հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ հաստատված մասնակից Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված ավելի քան 70 երգից

Մանուել Գասպարյան. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»

Նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է եւ կոչ արեց ԿԸՀ-ին`  քիմիոիրավաբանությանը վերջ տալ «Սիրելի ժողովուրդ, ես ձեր մեջ տեսնում եմ այն հույսը, որ ժամանակ առ ժամանակ փորձում են մարել, հանգեցնել, բայց դա իրենց չի հաջողվում: Ես եկել եմ ասելու, որ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ձեր կուսակցությունն է, եթե կուսակցությունը չի սատարում ժողովրդին, ապագա չունեցող քաղաքական

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրեց քաղաքացիական բարձր կեցվածք դրսևորած քաղաքացուն

Մարտի 2-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգևատրեց Երևանի բնակիչ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում: Հանդիպման սկզբում հրապարակվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանը՝ քաղաքացիական բարձր իրավագիտակցություն և անձնական խիզախություն դրսևորելու, ծանր հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս ոստիկանությանը ցուցաբերած գործուն աջակցության համար Արմեն Ղազարյանին ՀՀ ոստիկանության պատվոգրով պարգևատրելու

Ժիրայր Սեֆիլյան. «Ոչ մի կասկածելի գործչի չենք թողնելու, որ բարձրանա այս հարթակին» (Տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ «Սարդարապատ» միության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա ընդգծեց, որ շատ կարեւոր է, որպեսզի չկրկնվեն նախկին սխալները. «Շատ են խոսում, որ Արցախի խնդիր ունենք եւ այլն եւ այլն: Թող այդ լոլոները իրենց գլխի՛ն կարդան: Մենք այլեւս  ժամանակ չունենք: Եթե մենք լսենք այդ գործակալներին, մենք ոչ միայն Արցախն ենք կորցնելու, այլեւ ամբողջ

«Ես ինձ հիմա փալասի պես եմ զգում». Խաբված սիրո մասին

Սիրել մեկին, խոստովանել սերը, շփվել նրա հետ և հետո տեղեկանալ, որ նա զուգընկեր ունի. դավաճանվածի, խաբվածի և ստորացվածի զգացումը ճաշակում են շատերը: «Առավոտ երիտասարդականը» այսօր անդրադառնում է հենց այս երևույթին՝ փորձելով պարզել երիտասարդների կարծիքները: Մեր հերոսներից Նարեկը մի քանի ամիս շփվում էր մի աղջկա հետ: Սիրում էր նրան, իսկ աղջիկը մերժում էր, այնուամենայնիվ հույսեր էր

«Երբ Սերժ Սարգսյանը տարբեր սեռի չեբուրաշկեքի հետ հանդիպում էր, դա դեմագոգիա չէ՞ր» (Տեսանյութ)

Կարապետ Ռուբինյանը ներկայացնում է, թե ո՞րն է իրական դեմագոգիան «Երեկ ռեժիմի պնակալեզներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավների համար, ասաց, որ դա դեմագոգիա է: Ուրեմն, երբ Սերժ Սարգսյանը փակ հավաքներ էր անցկացնում, տարբեր սեռի չեբուրաշկեքի հետ հանդիպում էր, դա դեմագոգիա չէր, երկու օր թարս աճող մթերքների մասին էր խոսում, դեմագոգիա չէր, իսկ երբ Րաֆֆին գնաց իր բարեւն

Տիգրան Սարգսյանին ու Տարոն Մարգարյանին կոչ են անում տղամարդ լինել, գալ հրապարակ

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է նրանց հրաժարականը: Քիչ առաջ Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը պահանջելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ վարչապետին: Նա Տիգրան Սարգսյանին նույնպես հրավիրեց հրապարակ. «Պարո՛ն Սարգսյան, հարգանքով հանդերձ, ոչ հեգնական, եկեք այստեղ եւ պատասխա՛ն տվեք սեփական ժողովրդին: Ասեք, խնդրեմ, աղքատության, անգործության, արտագաղթի, մենաշնորհների, ՓՄՁ-ների խեղման, մեր բնության խեղման, Թեղուտի որոշման. ամո՛թ ձեզ Թեղուտի վերջին

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Դավայտե, ինքնաբացարկ հայտնե՛ք» (Տեսանյութ)

Նա պահանջում է կեղծ երդում տալու փոխարեն մինչեւ ամսի 9-ը գալ հրապարակ եւ ինքնաբացարկ հայտնել: «21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի լիարժեք անդամ: Շնորհավորում եմ»,- այսօր Ազատության հրապարակում «Հնարավոր է» երգից հետո այսպես սկսեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ այս պահը պատմություն կերտող պահ է. «Հայաստանը, մեր ճակատագիրը այս աշխարհում

Ավարտվեց Վ. Թեքեյանի անվան ասմունքի մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը

Այսօր Երեւանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում տոնական տրամադրություն էր: Այստեղ մեկնարկել էր արեւմտահայ մեծանուն բանաստեղծ  Վահան Թեքեյանի անվան մրցույթ- փառատոնի երկրորդ փուլը, որի շրջանակներում դպրոցում հավաքվել էին Վահան Թեքեյանի անունը կրող Գյումրիի, Ստեփանավանի, Բերձորի (Արցախ), Արագածոտնի, Երեւանի և Կիլիկյան վարժարանի սաները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլը մեկնարկել է դեռ հունվարի 21-ին` բանաստեղծի ծննդյան օրը: Միջոցառման

ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» պայմանավորվում են

Aravot.am-ի տեղեկություններով,«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  այսօր  ԲՀԿ կենտրոնական  գրասենյակում հանդիպում է   տեղի  ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների   ետևում  տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով: «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը  մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ

Ուղիղ միացում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից

Դիտեք «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումը Ազատության հրապարակից, որտեղ այս պահին ընթանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:

«ԵԱՀԿ/ԺՄԻԳ. հեռարձակող որոշ լրատվամիջոցներ ընտրովի վերաբերմունք ցույց տվեցին»

Հայաստանի նախագահի 2013թ. ընտրությանը հետևող ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հետընտրական միջանկյալ զեկույցը: Զեկույցի համառոտ նկարագրում ասվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի Երևանում և մի քանի շրջաններում կազմակերպած բողոքի ակցիաները խաղաղ էին և իշխանությունը չի միջամտել, սակայն ոստիկանները հայտնել են, որ հավաքներն անօրինական են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության: Փետրվարի 25-ին Հայաստանի ԿԸՀ հրապարակած

ՀՀ նախագահի թեկնածուները ՍԴ կարող են դիմել մարտի 4-ին

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները: Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով ՍԴ կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն: Նույն դրույթն ամրագրված է նաև Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով: Հաշվի առնելով,

Ա. Մազմանյանը դասադուլավորներին. «Գցում եք մարդկանց փողոց անտեր ու դուրս մլուլ տան, որ ի՞նչ ունենանք»

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը վստահեցնում է՝ դասադուլին ինքը ու իրենց բուհի դասախոսները չեն խոչընդոտում: «Հավաստիացնում եմ ձեզ, որ այսօրվա երիտասարդությանը ոչ ռեկտորները, ոչ դասախոսները, տո ոչ էլ իրենց ծնողները այսպես  ձեռքերով կանգնեին, այս սերնդին վախեցնել, կանգնեցնել ու չթողներ գնալ իրենց ցանկությանը, անհնար բան է: Հեքիաթ են պատմում: Կարող է մեր

«Որոշումը նաչալնիկներինն է, իրենք եթե որոշեն` ես խնդիր չունեմ». Հակոբ Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում անդամակցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Հակոբ Հակոբյանը: «Անկուսակցական եղել եմ, անկուսակցական էլ կմնամ: Բայց ինձ համար հպարտություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանել եմ, չեմ զղջում»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը 2008թ. միացել էր

Մենք. մեր անստույգ երթի ճանապարհին

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ Շատերի նման, իմ քաղաքական ժամանակացույցն էլ է 1988-ից սկսվում։ Շատերի նման մեր ազատության ու ինքնության բանաձեւը Թատերական հրապարակում էի փնտրում։ Ու, թեեւ 25 տարին փոքր ժամանակահատված չէ, բայց գրեթե ականատեսի, վկայի ու մասնակցի մանրամասնությամբ հիշում եմ դեպքերը, դեմքերը, նույնիսկ որոշների ելույթներից հատվածներ։ Մեր անստույգ երթի ճանապարհին քսանհինգ տարին թե՛ շատ է, բայց նույնքան

«Դասընթացները կնպաստեն միջմշակութային կապի հաստատմանը». Ֆելիսիտաս Վրեսնիգ

 «Հայաստանում իրականացվող զբոսավարների միջազգային դասընթացները նպատակ ունեն էլ ավելի զարգացնել տարածաշրջանում զբոսաշրջության կարևորությունը և պատրաստել հմուտ մասնագետներ, ովքեր կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին»,-այսօր այս մասին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա չի հերքում, որ այս ոլորտում խնդիրները շատ են և նրանցից պահանջվում է պատրաստել որակյալ կադրեր, ինչը կնպաստի թե’ տեղական,

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց դեսպան Հայդի Թալիավինիի հետ

  Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Կողմերը քննարկեցին հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած եւ իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվեց նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը:   Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ      

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի դիտարկումների վերաբերյալ

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին հրապարակել է հետընտրական հերթական միջանկյալ զեկույցը՝ փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների վերաբերյալ: Այն, մասնավորապես, անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղ, սակայն անօրինական հավաքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից արված հայտարարություններին: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության պարտականությունը` հայտարարելու իրազեկում պահանջող, սակայն առանց իրազեկման անցկացվող հավաքների ժամանակ դրանց անօրինական լինելու

Ապօրինի ծառահատման գործով կայացվեց դատավճիռ՝ մեղադրանքի ծավալի փոփոխությամբ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, Գևորգ Օթարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր վնասի պատճառմամբ ապօրինի ծառահատում և դատապարտեց տուգանքի` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 ՀՀ դրամի, չափով: Դատավճռով մասնակիորեն բավարարվեց քաղաքացիական հայցը՝ ամբաստանյալ Գևորգ Օթարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 1.924.500 ՀՀ դրամ` որպես պետությանը

Ա. Մազմանյան. «Ռուբեն Հախվերդյանը այս հողի վրա տեղ չունի»

«Ամբողջ կյանքս շատ եմ երազել անձամբ չճանաչել ու չտեսնել Ռուբեն Հախվերդյանին, լսել միայն նրա երգերը: Որպես մարդ՝ նրան չեմ ուզում իմանալ: Որովհետեւ որպես մարդ, նման դեպքերում զարմանքից մազերս պոկվում, ընկնում են: Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ: Եթե այդքան սկզբունքային ես, ուրեմն այդ ձեռքից հաց մի կեր:

Հանրահավաքներ մինչեւ մարտի 25-ը

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն են ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները: Մանրամասն՝ կարդացեք այստեղ 

Այսպես խոսեցին մշակութային «բրենդները»

 Կամ՝ իրականությունն ինչպես որ կա Ամեն մի ժողովուրդ ունի իր մշակութային «բրենդային» արժեքները, որոնք դառնում են ազգը ներկայացնող խորհրդանիշներ: Աշխարհը տասնամյակներ շարունակ իբրեւ հայկական «բրենդ» ընդունում եւ ճանաչում է հայաստանցի եւ սփյուռքահայ ընդամենը մի քանի արվեստագետների, նրանք են՝ Սարյան, Խաչատրյան, Փարաջանով, Ազնավուր, վերջին 20 տարում էլ՝ Ջիվան Գասպարյան: Այդուհանդերձ, բոլոր ժամանակներում եւ այսօր էլ, արեւմտյան

Անդրեա Առնոլդի կինոհնարքը՝ Fish Tank

 Կամ ինչպես «որսալ» իրականությունը Հայաստանում բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացման ֆիլմն է՝ Անդրեա Առնոլդի Fish Tank-ը՝ «Ակվարիումը»: Գլխավոր հերոսուհին դժվար դեռահասն է՝ Միան (Քեթի Ջարվիս): Նա չհասկացված է ընտանիքում, դպրոցից հեռացրել են, բոլորի հետ խնդիր ունի եւ մեն-մենակ է՝ կյանքի հետ, սիրում է պարել, սիրում է կենդանիներին: Նրան բոլորը տարօրինակ են համարում: Գորշ իրականությունից փախուստի

Արային չեն տրամադրում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումը

«Շատ զարմանալի է, որ աղջիկս՝  ծնված 1992 թվականին, արդեն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն մինչեւ հիմա էլ Միգրացիոն պետական ծառայությունում հաշվառված է որպես փախստական, իսկ տղաս, որ աղջկանիցս էլ մեծ է եւ չունի  ՀՀ քաղաքացիություն, դադարեցրել են նրա փախստականի կարգավիճակը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ շեշտեց Լուսյան: Տիկին Լուսյան Արա Նալբանդյանի մայրն է, ով

Տեր-Պետրոսյանը խուսափե՞ց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից

Սասուն Միքայելյանն էլ Տեր-Պետրոսյանին չի մեկնաբանում Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր այստեղ չէ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրողությունը, «Առավոտի» հարցին 2008 թվականի Մարտի 1-ի գործով ազատազրկված Սասուն Միքայելյանն ասաց. «Ոնց կարամ մեկնաբանեմ: Չի կարողացել գա, բայց ինքն էստեղ ա, էս շարժման բոլոր անդամներն էլ իրար հետ են, իրա հետ են»: Նկատենք, որ երեկ 2008 թվականի Մարտի մեկի զոհերի

«Պատերազմի ժամանակ քարը բարձս էր, հիմա՝ նստարանս»

 Ջերմուկի Համոն՝ պատերազմի ժամանակ «թիկունքում խտացրած կաթ» ուտողների մասին 2008 թվականի այս օրերին աշխատանքից ազատվեց հայկական բանակի զորամասերից մեկի հրամանատար, արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի եւ Ղարաբաղի մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն: Բայց եթե այլոք պաշտոնաթողությունից հետո շարունակում են իրենց հրապարակային գործունեությունը, Ջերմուկի Համոն արդեն հինգ տարի հրապարակում չէ, ինչպես ինքն է ասում՝ «պատերազմի ժամանակ

«Մարդիկ մեկ շաբաթ հետո հուսախաբված են լինելու»

 Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմություն չէ ՍԴՀԿ համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ իրավիճակը նախ դիտարկեց Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման համատեքստում: Նա ուշադրություն հրավիրեց հետեւյալ հանգամանքին. «Սերժ Սարգսյանը առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանին լինել ծայրահեղ ընդդիմադիր գործիչ, իսկ նա կտրականապես հրաժարվել է եւ իր կողմնակիցներին նախապես տեղյակ չէր էլ պահել, որ՝

«Գավառի» խնդիրը

Իմ տատը մինչեւ 1918 թվականը ուսանել է Շուշիի գիմնազիայում եւ պատանեկան այն տարիներին այնքան լավ է սովորել ֆրանսերեն, որ մինչեւ կյանքի վերջը կարողանում էր բացատրվել այդ լեզվով: Իմ պապը մոտավորապես նույն ժամանակահատվածում սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, ու այդ կրթությունը լիովին բավարար էր, որ նա երկար ժամանակ հաշվապահ աշխատեր: Իմ հայրական պապը, թեեւ ծնվել է

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031