Օրվա լրահոսը

Խոշտանգված հարսի գործով դատավորը կողմնակալ է

Վստահեցնում է տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը Կարծես թե ավարտին է մոտենում դեռեւս մայիսին սկսված սկեսրոջ կողմից խոշտանգված Մարիամ Գեւորգյանի դատական գործընթացը, սակայն այս ամիսների ընթացքում դռնփակ ընթացող նիստերում, Մարիամի ներկայացուցչի վստահեցմամբ, դատավոր Արմեն Բեկթաշյանն ակնհայտ կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել: Տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը մեզ հետ զրույցում մեկ առ մեկ նշեց դատավորի ոչ անաչառ դրսեւորումները նիստերի

Նախագահը՝ Դոն Կիխոտի դերում

«Ծիծաղելի մի բան է ստացվում՝ նախագահը Դոն Կիխոտի դերում: Իր համար էլ անակնկալ՝ հանկարծ արթնացել ու պատահաբար իմացել է, որ երկրում կոռուպցիա է, սրտնեղած ու մենակ դուրս է եկել դրա դեմ անհավասար պայքարի ու պահանջում է բռնել գլխից…»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ նախագահ Սերժ Սարգսյանի սկսած պայքարին՝ ասաց «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի

«Նոր մոտեցում չտեսանք, որեւէ նոր բան չասվեց»

«Առավոտ»-ը երեկ ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին հարցրեց, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը, որի մասին վերջին օրերին ավելի հաճախ են սկսել խոսել, ի՞նչ նոր բան կարող է փոխել բանակցային գործընթացում։ Մեր զրուցակիցը նախ՝ հիշեցրեց Փարիզում հունիսի 18-ին կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցը

ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է ԱԳ նախարարների հանդիպման տեղեկությունը

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ «եթե բանակցությունները շարունակվում են, որովհետեւ չգիտեն՝ ինչ անեն, դա վտանգավոր է»։   ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ առաջիկա օրերին հանդիպեն: Ժակ Ֆորն ասել է, որ համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Ըստ

Լավ կլիներ, որ Օսկանյանն այսօր անդրադառնար մարտի մեկին

Կարծում է «Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը – Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու աղմկոտ հարցը դեռ շարունակվում է: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է սա՝ քրեական մեծ բացահայտո՞ւմ, քաղաքական երկարատեւ խա՞ղ, թե՞ երկուսը միասին: – Վարդան Օսկանյանի գործը քրեական բացահայտման հետ կամ բացարձակապես առնչություն չունի, կամ քիչ առնչություն ունի: Այն

Կա մեկ հանդուրժողա կանություն

Առավոտյան աշխատանքի գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես են դպրոցներից մեկում տաքսիով բերում հաշմանդամ երեխային, որը շենք է մտնում առանձին մուտքից: Պարզ է. հաշվի է առնվում մեր մշակույթի մակարդակը՝ մի քանի հարյուր դպրոցականներից եւ նրանց ծնողներից դժվար է ակնկալել, որ նրանք կդրսեւորեն պատշաճ նրբանկատություն այդ երեխայի նկատմամբ, եւ միանգամայն ճիշտ քայլը՝ հասարակությանը նրան ինտեգրելը չի

«Հայաստանի ԱԱԾ-ի աշխատողները այդպես էլ մնացին կագեբեյեշիկներ»

Այս կարծիքին է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, որին նախորդ օրը Վարդան Օսկանյանի գործով հարցաքննության էին  հրավիրել  Ազգային անվտանգության ծառայություն: Պարոն Խաչատրյանը  Aravot.am –ի հետ զրույցում ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունում ինձ հարցաքննող քննիչը իրեն անվանեց կագեբեյի աշխատող, նա արդեն երկրորդ անգամ է իրեն այդ տերմինով բնութագրում, նույնը լսեցի մի քանի ամիս

Կոռուպցիայի վերաբերյալ վարչապետի ահազանգը լուծում է գտել

Այսօր արդարադատության նախարարությունում նոտարական քննություններ են անցկացվում: Նոտարական թափուր  տեղեր կան  Վարդենիսում, Ալավերդիում, Մարալիկում , Սեւանում եւ Երեւանում: «Մեծ աժիոտաժ չկա: Այս տարի էլ , ինչպես անցած տարի մոտ 50 մասնակից է մասնակցում,- լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով,  այս տարի որոշակի փոփոխություններ կան քննակարգում. «3 փուլով է անցկացվում: 1-ին փուլում  գիտելիքներն է

Ճանաչված ռեսթլերը քնել է լավագույն ընկերոջ կնոջ հետ

Հայտնի կինոաստղ եւ ռեսթլեր Հալկ Հոգանը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում: Մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որում նա սեքսով է զբաղվում իր մտերիմ ընկերոջ՝ ռադիոդիջեյ Բուբայի գեղեցկուհի կնոջ հետ: Հոգանն անմիջապես դիմել է դատարան՝ բողոքելով, որ իրեն նկարահանել են թաքուն: Եվ գործի քննության ընթացքում բացահայտվել են այնպիսի նրբագույն մանրամասներ, որ կարելի

Հանդիպում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

               Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալիբ Ռիֆային, ով Հայաստան էր ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող «Համամարդկային արժեքները և մշակութային բազ­մա­զա­նու­թյունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակու­թյունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին: Պարոն Ռիֆան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել համաժողովի աշխատանքների ընթացքի կապակցությամբ: ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր

Ալբերտ Մկրտչյանը` Յուրի Երզնկյանի մասին. Այդ ապշելու անձնավորությունը չէր կարող չստեղծել ապշելու ֆիլմեր

«Խաթաբալա», «Առաջին սիրո երգը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը » … 60 ավելի ֆիլմ է ստեղծել անվանի ռեժիսոր Յուրի Երզնկյանը, ում հոբելյանը երեկ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի  «Կինոաշուն» նախագծի շրջանակներում նշվեց ծննդավայր Ալավերդիում: «Միջոցառմանը  մասնակցում էր կինոկենտրոնի թիմը` տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանն ու Հովհաննես Գալստյանը, Երզնկյանի ընտանիքի անդամները` դուսրը` կինոգետ Անիտա Երզնկյանը, որդին` Ռուբենը, թոռնուհին:

Հարվածել է դարպասապահի դեմքին եւ թաքնվել տրիբունաներում

 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Լիդս» խաղի 77-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր, «Լիդսի» ֆանատներից մեկը մտել է «Հիլսբորո» ստադիոնի խաղադաշտ եւ երկու բռունցքով հարվածել «Լիդսի» դարպասապահ Քրիս Քիրքլենդի դեմքին: Հետաքրքիրն այն է, որ այդ երկրպագու կոչեցյալը կարողացել է փախչել անվտանգության աշխատակիցներից եւ թաքնվել տրիբունաներում: Անգլիական լրատվամիջոցները գրում են, որ այդ երիտասարդը ներկայումս Անգլիայում ամենաորոնվող հանցագործն

Հրանտ Բագրատյանի գրառումը

ԱԺ հերթական քառօրյայում կրկին երկրորդ ընթեցմամբ քննարկվելու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխությունններ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Նկատի ունենալով, որ ԱԺ հանրապետական մեծամասնությունը հակված է երկրորդ անգամ կողմ քննարկելու այս օրինագծին, հարկ ենք համարում նշել հետևյալը։ 1. Կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրությունը առաջինն է, որ ՀՀ-ում օրինականացնելու է խնայողությունների խրախուսման, դրանց ձևավորման, խնայողությունները ներդրումների վերածելու և

Իսկ ո՞վ «ծախեց» շարժումը

Հայ ազգային կոնգրեսը փաստորեն ավելի ու ավելի է որոշակիանում «Բարգավաճ Հայաստան»-ի հետ նախագահական ընտրություններում միասնական մասնակցության հարցում: Դրա պարզ վկայությունն է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը ԲՀԿ-ի նախագահի սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքով, որտեղ նա պարզ հայտարարել է, որ Կոնգրեսը ԲՀԿ-ի հետ համագործակցելով` կկարողանա հրաժարական պարտադրել Սերժ Սարգսյանին: Այսինքն` այս մասին արդեն խոսվում է հստակ

Խ. Սուքիասյան. «Հայաստանում տիրում է համակարգային լճացում»

-Այսօր բոլորին հետաքրքրում է՝ինչո՞վ է զբաղվում ԽաչատուրՍուքիասյանը։ Բիզնեսով («ՍԻԼ»գրուպով)  չեք զբաղվում,քաղաքականության մեջ ակտիվ չեք,քիչ եք երևում մամուլում։ Ի՞նչ եքանում։ – Զբաղվում եմ իմ սիրած գործով։ Օրինակ՝ հենց երեկ մի ծրագիր վերջացրեցինք iPhone-ի համար։ Ավտոմատիզացման, կառավարման համակարգեր ենք մշակում։ Այսինքն՝ ստեղծագործական աշխատանքով ենք զբաղվում։ Ու մեծ բավականություն եմ ստանում իմ գործից։ Ընդ որում, կառավարման համակարգերը կարելի

Սպանություն Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին, վիճաբանության ժամանակ, անհայտ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի շնորհավորանքը` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

Այս տարի , երկրորդ անգամ, ոլորտի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման և պետական հոգածության պայմաններում, մենք պետականորեն նշում ենք Գյուղատնտեսության աշխատողի օրը: Հանրապետության Նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը դանդաղ, բայց հետևողականորեն շարժվում է իրական բարեփոխումների ճանապարհով, նպատակ ունենալով հասնել մրցունակ ու ինքնաբավ այնպիսի մի մակարդակի , երբ հնարավոր կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը:

«Սեդրակյան ազգանունն էլ վատը չէ, բայց Սարգսյանի հետ չեմ փոխի». ՀՀ նախագահ

Երեկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված տոնական երեկոն, որին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԲԸՄ 300 պատվիրակներ

Կառավարությունը կպարզաբանի Տեր-Պետրոսյանի հարցով

ՀՀ կառավարությունը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կներկայացնի իր պարզաբանումները Առաջին նախագահի բողոքի վերաբերյալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ՄԻ եվրոպական դատարան է ներկայացրել 8 կետից բաղկացած պահանջագիր, ըստ որի` 2008թ. նախագահական ընտրություններից հետո խախտվել են իր` խոսքի ազատության, ազատ ընտրություններին մասնակցելու, ազատ տեղաշարժվելու եւ մի շարք այլ իրավունքներ. «Առաջին նախագահը իր խախտված իրավունքների դիմաց` որպես արդարացի փոխհատուցում դիտում

Վոլոչկովային ընդունելով՝ Երեւանի քաղաքապետը «թեժ» տեղեկատվական առիթ ստեղծեց

Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հատկապես ռուսական դեղին մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Այն բանից հետո, երբ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտնվեցին Տարոն Մարգարյանի ու Անաստասիա Վոլոչկովայի լուսանկարները, ռուսալեզու համացանցային տարածքը ողովեց սկանդալային ու ակնհայտ դեղին գույն ունեցող հոդվածներով, նյութերով ու մեկնաբանություններով։ Եթե համացանցում որոնեք «Երեւանի քաղաքապետարան» բառակապակցությունը, որը օգտատերերի ուշադրության

Արամ Մանուկյանը «կռիվ տվող» բյուջե էր ակնկալում

2012թ. բյուջեն բյուջե չէ: Այս համոզմանն է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որի կարծիքով այն հետընթաց ապահովող բյուջե է եւ որեւէ մարտահրավեր չի նետում ստվերային տնտեսությանը, մոնոպոլիային եւ գնաճին: «Պայքարող բյուջե չէ, կռիվ տվող բյուջե, որ կառավարությունը ծրագիր է դնում սոցիալական խնդիր լուծելու, թոշակառուի, ուսուցչի խնդիր լուծելու, այդպիսի բյուջե այստեղ չկա»,- «Ա1+»-ին ասում է Արամ

ՀԱԿ ակտիվիստ. «Ես համարում եմ, որ իշխանափոխության հասնելը ստացվում է» (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը գլխավոր դատախազության մոտ ՀԱԿ-ի ակցիային մասնակցող կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գեւորգյանից հետաքրքրվեց՝ այն, որ կոնգրեսականներդ անընդհատ ակցիաներ եք կազմակերպում, բայց անարձագանք է մնում, չի՞ հիասթափեցնում՝ նա պատասխանեց. «Ես համամիտ չեմ, որ ակցիաներն անարձագանք են մնում: Ակցիաներն անպայման ունենում են իրենց ազդեցությունը թե՛ հանրության գիտակցության վրա, թե՛ այն պատասխանատու անձանց վրա՝ Սերժ Սարգսյան եւ այլ

Նախընտրական խոստումները եւ Գալուստ Սահակյանի ցնցող պատասխանը՝ հաշմանդամ մարդկանց մասին (ձայնագրություն)

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ապշեցուցիչ պատասխան տվեց մեր հարցին, թե ինչու գոնե Ազգային ժողովի շենքը չեն հարմարեցնում հաշմանդամություն ունեցող մարդկանց: Բանն այն է, որ ՀՀԿ-ն դեռեւս նախորդ խորհրդարանական ընտրություններին նախընտրական խոստում էր տվել, որ պետք է վերացնեն մեր երկրում անհավասարություն ծնող պատճառները, աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի

Հանձնաժողովականների եւ ընտրագրավի փողը դեռ չեն տվել

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրությունների ժամանակ կատարած իրենց աշխատանքի համար պետք  է ստանան  մոտ 30 , իսկ  հանձնաժողովների նախագահները՝ մոտ 60 հազար դրամ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների մի քանի անդամ,  ցանկանալով , որ իրենց անունը չհրապարակվի, «Առավոտի» թղթակցին  բողոքեցին, որ դեռեւս չեն ստացել իրենց աշխատավարձը , ասելով, 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի դռները բաց են բոլոր քաղաքացիների առաջ

Ապրիլի 2-ից Վանաձորում գործող Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ մինչ օրս  ընդունվել է 248 գրավոր դիմում-բողոք, բանավոր բողոքների թիվն էլ  95 է: Գրասենյակի աշխատանքների համակարգող Սիլվա Բարխուդարյանի խոսքերով ամիս առ ամիս քաղաքացիների դիմելիության  աճ  է նկատվում. «Նույնիսկ ամսվա տարբերությամբ մենք իրավագիտակցության բարձրացումը զգում ենք մեզ դիմող քաղաքացիների քանակից: Շատ են դիմում, բնականաբար տեղեկացված

Օրիգինալ սիրո խոստովանություն Չարենցավանում (Տեսանյութ)

Այս անգամ «ռոմանտիկ երեկոն» Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում էր: Մեր ֆոտոխցիկը հասցրեց սա ֆիքսել այն ժամանակ, երբ հետաքրքրասեր ամբոխն արդեն հեռացել էր: Ականատեսների պնդմամբ ՝այս խենթության հեղինակը 23-ամյա մի երիտասարդ է , ով իր «տիրուհու» սիրտը նվաՃելու համար պատրաստ է ամեն մի քայլի: «Նա երբեք այսքան սիրահարված չի եղել: Ամեն ինչ պիտի անենք մեր

ՀՀ նախագահը մասնակցել է ՀԲԸՄ ընդհանուր ժողովին նվիրված գալա համարգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել և աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Hurriyet Daily News. «Անգլիացի զբոսաշրջիկը մահացել է Անթալիայում»

Երեկ Անթալիայում սրտի ինֆարկտից անգլիացի զբոսաշրջիկ է մահացել: Հայտնում է «Հյուրիեթ Դեյլի նյուզ»-ը: Թերթի փոխանցմամբ 66-ամյա Ջենիս Մարգարետ Յանգը հինգ հոգուց բաղկացած խմբի անդամներից մեկն էր, որոնք կորել էին Անթալիայի Քաշի շրջանում:  Յանգն իր բարեկամներին, որոնք Թուրքիա էին եկել իրեն այցելության, ցանկացել էր ցույց տալ տեղանքը, սակայն խումբը օրվա տապին, էքկուրսիայի ժամանակ մոլորվել էր: Ճանապարհին

Le Monde. «Թուրք լրագրողը չի խուսափում ցեղասպանություն բառի գործածումից»

«Լը մոնդ» թերթը անդրադարձել է թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռան Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքին՝ նշելով, որ մի քանի տարի առաջ գրքի վերնագիրը բավական կլիներ հեղինակին բանտարկելու համար, իսկ այժմ, հաշվի առնելով հեղինակի մեծ ժողովրդականությունը, գիրքը Թուրքիայի գրախանութների մեծ մասում վաճառվում է: «Երբեք չեմ մոռանա 2008թ. Երևանի սեպտեմբերյան առավոտներից մեկը: Լուսաբացին երևում էր Արարատ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031