Օրվա լրահոսը
Հայրիկյան. «Առայժմ գործիքներն են բացահայտված»
Մահափորձից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում բուժում ստացող նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ասաց, թե տեղյակ է, որ իր գործով կան ձերբակալվածներ: «Կատարողը եւ նրան անմիջականորեն օգնողը, այսինքն առայժմ գործիքներն են բացահայտված: Պատվիրատուի մասին դեռ խոսք չկա», – ասաց Հայրիկյանը: Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ այդքան շուտ կբացահայտվեր մահափորձ կատարողների ինքնությունը, Հայրիկյանը պատասխանեց. – «Եվ սպասում
«Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձեւավորում» մրցույթն ամփոփվեց
«Անհրաժեշտ է ստեղծել լուրջ մեխանիզմներ, սա ոչ թե կոչ է այլ ապրելակերպ: Կրթական ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք լուծման կարիք ունեն»,-այսօր «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձեւավորում» մրցույթի ամփոփման 2-րդ փուլի ժամանակ նշեց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նրա խոսքով, առաջնայինը դաստիարակության հարցն է, իսկ ծրագրերից մեկը Dasaran.am-ի հետ համագործակցությունն է, որը լավ հիմքերի վրա է
Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին (Ֆոտոշարք ու տեսանյութ)
Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թեթեւ է հագնված, նրանցից մեկն առաջարկեց. «Լավ տնական արաղ ունեմ տունը»:
Ճիշդ եւ անհրաժեշտ է Մեսրոպեան ուղղագրութեան վերադարձը
Փարիզի «Նոր Յառաջ» թերթի 15 Նոյեմբեր 2012-թիւին մէջ կարդացի «Արդեօք ճի՞շդ է վերադարձը հին ուղղագրութեան» խորագիրով յօդուած մը, որ նախապէս «Առաւօտ» օրաթերթի 29 Սեպտեմբերի թիւին մէջ հրատարակուած էր արդէն: Հեղինակը Թերեզա Գալստեան անուն Երեւանէն բանասիրական գիտութիւններու թեկնածու մըն է, որ քաղաքական նպատակներով ցայժմ անշարժութեան դատապարտուած հայերէնի ուղղագրութեան հարցին մասին սխալ տեղեկութիւններու հիման վրայ սխալ մեկնաբա-նութիւններ
Դատախազը հաստատել է Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Վ. Խաչիկյանի եւ եւս 12 ծառայողների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2009-2010թթ.
Երիտասարդական հավաքականը կփորձարկի ազգայինին
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Չեխիայի ընտրանու հետ հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնի մեր երիտասարդական հավաքականի հետ: Ի՞նչ կտա այդ հանդիպումը մեր գլխավոր թիմին, այդ խաղում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ի՞նչ խնդիրների
Նոր բացահայտում. Հայրիկյանը իր վրա կրակողին միտումնավոր սխալ է ներկայացրել
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձն իրականացնողը եվրոպական դիմագծեր չի ունեցել, ինչպես պնդում էր հենց պարոն Հայրիկյանը: Պարզվում է՝ իրական հանցագործին ավելի շուտ գտնելու համար պարոն Հայրիկյանը մտածված է հանցագործի կերպարը հորինել: «Հիմա գալիս են, ասում են՝ հայի դիմագծերով է, եվրոպացու դիմագծեր չուներ, ինչի՞ համար Է արվել: Ես էլ բացատրում եմ՝ նախաքննության ընթացքում պարոն Հայրիկյանը որոշ
Ջիգանը ընկել է համերգի ժամանակ (Տեսանյութ)
Ռուս ռեփեր Ջիգանը վնասվածք է ստացել, երբ ելույթ է ունեցել Ուկրաինական ակումբներից մեկում: «Բռնիր ձեռքիցս» երգի կատարման ժամանակ ցանկացել է մոտենալ երկրպագուներին, որոնք էլ քաշել են ռեփերի ձեռքը եւ գցել ներքեւ: Հարվածն ուժեղ է եղել, սակայն Ջիգանը շարունակել է համերգը: Ընդմիջմանը կազմակերպիչներին տեղեկացրել է ցավի մասին, ովքեր էլ բժիշկ են կանչել: «Ես սպորտով շատ
Սյունիքի հողերի վարձակալության եւ վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն է պահանջում
Կապանում գործող «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը հաշվի առնելով վերջին շրջանում Սյունիքի մարզի հողատարածքները (արոտավայրերը) իրանացիներին վարձակալությամբ հատկացնելու շուրջ բարձրացած մեծ աղմուկն ու հանրության շրջանում առկա մտահոգությունները` այսօր բաց նամակով դիմել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին` հողատարածքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: «Խնդրում ենք Ձեզ, տրամադրել Սյունիքի մարզում 2012-2013թթ. ընթացքում պետական և
Էմիրաթներում կանանց ավելի շատ են աջակցում, քան Հայաստանում
Արաբական աշխարհի բիզնեսի մեջ կանանց ակտիվները մոտ 400 միլիարդ դոլար է Էմիրաթներում ամեն ինչով աջակցում են գործարար կանանց, օգնության այնքան բազմազան տարբերակներ կան, որ եթե արաբ կինը որոշի որեւէ բիզնես սկսել, դժվարություններ չի ունենա, այդ պատճառով էլ, այնտեղ կին գործարարներն ավելի շատ են, քան Հայաստանում: Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց «Միկա ցեմենտի» գլխավոր տնօրեն
Հայրիկյանը դիմում է ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր դիմում է ՍԴ։ Նա այս մասին հայտնեց «Ա1+»-ի թղթակցին։ Ըստ նրա՝ դիմումում նշելու է, եթե ինքը կարողանա մասնակցել հետագա քարոզարշավին, ընտրությունները չհետաձգվեն, իսկ եթե՝ ոչ, ապա երկու շաբաթով դրանք հետաձգվեն։ Հիվանդանոցում հետվիրահատական շրջան անցնող Պարույր Հայրիկյանը նաեւ ասել է, թե պատրաստվում էր ինքնաբացարկ հայտնել, սակայն համակիրների հորդորով չի արել։
Արման Մելիքյան. «Ես Սերժ Սարգսյանի դեմ պայքար չունեմ»
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով, ընտրություններից հետո փողոցային բախումներ չեն լինի. «Հաշիվներ չեն մաքրելու, բայց ընտրակեղծարարության համար դռները փակ չեն լինելու»: Այսօր «Սլաք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցերին, ասաց թեկնածուն: Ինչո՞ւ պետք է ընտրողը իր քվեն տա ձեզ՝ հարցին, Մելիքյանը պատասխանեց. «Ընտրողը պետք է ընտրի ինձ, քանի որ ես տալու եմ
Վարչապետը ծանոթացավ գերմաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան» ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին: 1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի
Անդրիաս Ղուկասյանը երեկոյան նախարարին հանդիպման տեղ ու ժամ կասի
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է հացադուլ անցկացնող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին ու առաջարկել նրան` գալ հիվանդանոց հետազոտության: «Պայմանավորվեցինք, որ մոտ օրերս համալիր քննություն իրականացնենք նրա առողջական վիճակին գնահատական տալու համար: Սկսած 20-րդ օրվանից, օրգանիզմում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, պարտավոր ենք ուսումնասիրել նրա առողջական վիճակը եւ թեկնածուին տեղյակ պահել՝ հնարավոր բարդացումների ժամանակ
ՃՏ պատահար Աբովյան-Երևան ճանապարհին
Փետրվաի 8-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Աբովյան-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել», «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաև ընտրություններին նրանց լիարժեք և իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական և միջազգային երաշխիքները, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն
«Ռոսսոտրուդնիչեստվո». «Բյուրականի աստղադիտարանը կհամալրվի նոր սարքավորումներով»
Իսկ Երեւանում նախատեսվում է կազմակերպել մշակութային-գիտական ցուցահանդեսներ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության պատվիրակության անդամները ներկայացրեցին եռօրյա այցով Հայաստանում գտնվելու առաքելությունը եւ առաջիկա ծրագրերը: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ պատվիրակության ացի նպատակն է` ամփոփել Հայաստանում կատարած աշխատանքների արդյունքները եւ մշակել մշակութային եւ գիտատեխնիկական համագործակցության հետագա քայլերը: Խոսելով այցելություններից` Կրիվոպուսկովն ասաց,
Ո՞վ է ղեկավարելու Հայ ազգային կոնգրեսը
Այսօր մամուլի ասուլիսում, լրագրողները ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ ո՞վ է ղեկավարելու նոր ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: «Ես ամեն ինչ կանեմ եւ ցանկանում եմ, որ կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իմ բոլոր ջանքերը կուղղեմ նրան, որ էդպես էլ լինի, եւ նա ընտրվի այս կուսակցության ղեկավար: Բայց իմ որոշումով դա չի լինում: Դա
Բաց նամակ ՀՀ նախագահի թեկնածուներին
Հարգելի թեկնածուներ, Հաշվի առնելով, որ` ա) Տեղեկատվության և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումները նոր լայն հնարավորություններ են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովրդին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու, դիմակայելու մարտահրավերներին և զարգանալու. բ) Աշխարհքաղաքական արդի զարգացումները, համաշխարհայնացման գործընթացները ներկայումս նույնպես խիստ նպաստավոր են այդ ժողովուրդների համար. Ազդեցիկ ուժերից շատերը ոչ միայն չեն փորձում խոչընդոտել, այլ, ընդհակառակը, պատրաստ են
Արտակ Դավթյան. սպասվող ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը փետրվարի 8-ին հանդիպում ունեցավ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության շուրջ 30 անդամների հետ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագիրը, որը Եվրոպական միության օժանդակությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի մի մասն է: Ողջունելով
Հացադուլավոր Արամ Հարությունյանի համար գիշերն անուշ ու հեշտագին չէր (Տեսանյութ)
«Մեծարենցն ասում էր, գիշերն անուշ է, գիշերն հեշտագին…Իհարկե այդպես չէր, գիշերը ցուրտ էր, բայց մեկ օր դիմանալը խնդիր չէր…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հացադուլավոր, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը, նշելով, որ շատ հյուրեր է ունեցել, իրեն զորակցելու են եկել Գուրգեն Եղիազարյանը, ՀԱԿ-ից, նույնիսկ մարզերից: «Շատ մարդիկ են եկել, բայց ես չէի ուզում, որ գան սառեն,
ՀԱԿ հիմնադիր համագումարը՝ մարտի 22-ին (Տեսանյութ)
«Երեկ քսանութ անհատների կողմից հայտարարություն-ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հայ ազգային կոնգրես կուսակցություն ստեղծելու մասին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որը նշանակվել է ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին: Փաստաթղթի տակ ստորագրել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, «Ժողովրդի իշխանություն» շարժման համակարգող
«Իմ որդուն խեղդել են, ո՞վ պիտի պատասխան տա»
Հայրն ու որդին մեղադրվում են 2011թ. օգոստոսի 31-ին «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին եւ նրա ամուսնուն՝ Յուրիկ Սրապյանին խաբեությամբ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ տեղափոխելու, կիսակառույցում պարանով խեղդելու (առանձին-առանձին) եւ փոսը նետելու համար:
Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Թբիլիսիում
Փետրվարի 6-ին Թբիլիսիում հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը: Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ և ներկաներին ողջունեց ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Գարեգին Մուրադյանը: Նա շնորհավորեց մասնակիցներին տոնի կապակցությամբ և հակիրճ ներկայացրեց մեր զինված ուժերի ձևավորման և կայացման հերոսական պատմությունն ու անցած ուղին: Պաշտոնական ընդունելությանը ներկա էին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ
Վահե Արսեն . Ինչո՞ւ Հայրիկյանին այցելողները չեն այցելում բանակում զոհվածների ընտանիքներ
Բանաստեղծը դեմ է սոցցանցերում բոլորին հայհոյելուն Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը նախընտրական շրջանում Facebook-ադուլ է հայտարարել: Aravot.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե մեզանում պաթոսն ամենուր աներեւակայելի չափերի է հասնում: Նրա ձեւակերպմամբ, այլեւս դարձել ենք սուտը սիրող եւ ֆեյսբուքային բամբասանքով ապրող ազգ: Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին, Վահե Արսենը նշեց. «Օրերս հաղորդավարներից մեկը, ով
«Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար»
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախաշեմին զինծառայողների շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ իրավական իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Ես ընտրում եմ գերագույն գլխավոր հրամանատար» խորագրով ցուցապաստառներ: Ցուցապաստառները, որոնք ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում
Ակցիան արդեն ավարտվել է (Տեսանյութ)
Այս պահին Անդրիաս Ղուկասյանի հետ առանձնազրույց է ունենում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ակցիան արդեն ավարտվել է եւ ակտիվիստները հեռացան Բաղրամյան 26-ից՝ իրենց պահանջները կրկին բարձրաձայնելու պահանջով:
Monreal Gazzete. Հայկական պարի համույթը զարմացրել է կանադացիներին
Բոսթոնում հիմնադրված հայկական ժողովրդական պարերի «Սայաթ-Նովա» համույթը իր վերջին ելույթով զարմացրեց նրանց, ովքեր կարծում են, թե ժողովրդական պարերը գյուղացիների գործ է: Գրում է «Մոնռեալ գազետ» պարբերականը՝ «Սայաթ- Նովա» համույթի Մոնրեալում ունեցած ելույթի մասին: Իրենց ելույթում համույթը ներկայացրել է Հայաստանի պատմությունը՝ հեթանոսական ժամանակաշրջանը, քրիստոնեության մուտքը, արյունոտ ճակատամարտները, թուրքերի հայոց կոտորածները: Համույթի հիմնադիր և գլխավոր խորեոգրաֆ Ափո
Բրիտանիայի վարչապետը «վաճառել է» Ջասթին Բիբերին աճուրդի ժամանակ
Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը աճուրդի է հանել հնարավորություն՝ Ջասթին Բիբերի համերգին կուլիսներում գտնվելու համար: Լոտի արժեքը ոչ թանկ է եղել, ոչ էլ էժան` 10 հազար ֆունտ ստերլինգ: Գնորդը միանգամից է հայտնվել: Նա եղել է ֆինանսիստ, ով ցանկացել է, որպեսզի իր չորս աղջիկները դեմ առ դեմ հանդիպեն փոփ-երգչին: Աճուրդը կայացել է բարեգործական երեկոյի ընթացքում: Ինչպես


















































