Օրվա լրահոսը
Ֆուտբոլիստը քաղցկեղից ու երիկամի փոխպատվաստումից հետո վերադառնում է խաղադաշտ
«Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալն իսկական հերոսություն է գործել: Ապրիլին նա երիկամի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել՝ կապված այդ օրգանը քաղցկեղով հարուցված լինելու հետ, սակայն հրաժարվել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց: Այժմ նա մարզվում է «Բարսելոնայի» ֆիզիոթերապեվտ Էմիլի Ռիկարտի ղեկավարությամբ: 33-ամյա Աբիդալի գերխնդիրը քաշն ավելացնելն է: Վիրահատությունից հետո նրա անձնական քաշը 75-ից նվազել
Երիտասարդ գիտնականները մասնակցում են միջազգային գիտաժողովների
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները: Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստացել չորս երիտասարդ գիտնականներ։ Ֆինանսավորումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Սեպտեմբեր ամսվա մրցույթի տվյալներով՝ Արտեմ Գրիգորյանը Յալթայում հոկտեմբերի 3-5-ը մասնակցել է
Բեռլուսկոնին իր «Սեքսի պալատը» վաճառել է ռեկորդային՝ 470 միլիոն եվրոյով
Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին Պորտո-Ռոտոնդոյում գտնվող իր «Չերտոզա» առանձնատունը, որտեղ բազմաթիվ «սեքս երեկույթներ» է կազմակերպել, վաճառել է անշարժ գույքի առք ու վաճառքի պատմության մեջ ռեկորդային թանկ՝ 470 միլիոն եվրոյով: Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ առանձնատան տարածքում կա հունահռոմեական ոճով ամֆիթատրոն, ֆուտբոլի խաղադաշտ, կղզիով արհեստական լիճ, անգամ՝ արհեստական հրաբուխ, որը կառուցվել
Իրանցի երգչուհի Փարի Զանգանեի համերգը Երևանում
Իրանցի նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն բարեգործական համերգ ունեցավ Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճում: Համերգի կազմակերպման համար օժանդակել էին Իրանում ՀՀ դեսպանությունը, իրանական «Սեթթի» ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Տիկին Զանգանեն երիտասարդ տարիքում ավտովթարի հետևանքով կորցրել է իր տեսողությունը և հանդիսանալով տեսողական խնդիրներ ունեցող անհատների պաշտպանության հասարակական ակտիվիստ, ցանկացել էր իր համերգին ներկա լինեն նաև Հայաստանի կույրերի
«Միկան» բարձրացել է 3-րդ հորիզոնական
Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 17-րդ ակումբային առաջնության 4-րդ եւ 5-րդ տուրերում Երեւանի «Միկան» կարեւոր հաղթանակներ է տարել եւ նկատելիորեն բարելավել է դիրքերը՝ ութ թիմերի պայքարում 6,0 միավորով բարձրանալով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: Այսօր, նախավերջին տուրում մեր աղջիկները ուժերը չափելու են «Ashdod»-ի հետ, որը նրանցից ետ է մեկ միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սրաշենցիները շարունակում են ապրել հրետակոծված ու խարխուլ տներում
Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Սրաշեն գյուղը մեծ վնասներ է կրել 1990-93թթ. հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների ժամանակ։ Հակառակորդի կողմից ավերածությունների է ենթարկվել գյուղը, տներ են հրետակոծվել, հրդեհվել ու թալանվել է գյուղացիներին պատկանող գրեթե ամեն ինչ: Գյուղացիները շատ լավ հիշում են, թե ինչպես է հակառակորդի դիմահար հարվածից ավերվել գյուղը, թշնամին գյուղ էր ներս մտել, գյուղամիջյան տները հերթով հրդեհել, տների
Regnum. «Վաշինգթոնը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից ակնկալում է արդյունավետ հանդիպում»
«Վաշինգթոնն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը արդյունավետ կլինի և դրա արյունքում կստորագրվի հաշտության համաձայնագիր », -Բաքվում, ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: «Մենք հավատում ենք, որ նախագահների ապագա հանդիպումը կարող է օգտակար լինել
NY Daily News. «Հնդիկ ռեժիսորը Հայաստան է գալիս ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու հեռանկարով»
«Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը գրում է, որ հնդիկ ռեժիսոր Շեկհար Կապուրն ասել է, որ ցանկանում է 1915թ. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել: «Մեկնում եմ Երևան: Հնդկաստանում կա՞ հայկական համայնք: Գնում եմ Հայաստան 1915-ի ջարդերն ուսումնասիրելու և հետագայում դրա վերաբերյալ հավանաբար ֆիլմ կնկարահանեմ», – Թվիթերի իր էջում գրել է Կապուրը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Շեկհար Կապուրը
«Դեմ առ դեմ». Հրանուշ Խառատյան եւ Գեւորգ Պողոսյան
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 48-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը: Քննարկման թեման` «Համերկրացիներ» ծրագրի դադարեցումը Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ օգտագործելով
Նախագահը այցելել է Արագածոտն եւ Շիրակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին և ընկերության զարգացման ծրագրերին: Հանրապետության նախագահին ներկայացվել է,
«Սերժ ջան, բալա ջան, էս թանկացումները վերջ ունե՞ն» (ֆոտոշարք)
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածքային կառավարման ու քաղաքաշինության նախարարներ Արմեն Գևորգյանի ու Սամվել Թադևոսյանի հետ եկել էր Գյումրի` 23 տարի սպասված Մուշ 2 և Անի թաղամասերի նորակառույց բնակարանների բանալիները անօթևաններին հանձնելու համար: Նշենք, որ այսօր շահագործման հանձնվեց «Գլենդել հիլզ» շինկազմակերպության կողմից կառուցված 38 բազմաբնակարան շենք` 1756 բնակարանով , որոնց մեջ կային 1-ից մինչև չորս
Ռուբիկ Եգանյան. «6-րդ երեխա ունենալը խրախուսելը անլուրջ բան է»
«6-րդ երեխա ունենալու դեպքում պետբյուջեից ավտոմեքենա տալով՝ ժողովրդագրական վիճակը չես փոխի: Շատ դժվար է ժողովրդագրական արդյունավետ միջամտությունը: Դա շատ ծախսատար է, ավելի ծախսատար, քան ծնողներին ավտոմեքենա նվիրելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբիկ Եգանյանը: Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ե՞րբ է ծնողն ուզում երեխա ունենալ. «Ինքը մինչ այդ հարյուրավոր գործոններ է հաշվարկում՝
Սփյուռքի նախարար. «Լրագրողները նախարարությունը քննադատության թիրախ են դարձրել»
Ինչպես հաղորդել էինք, այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2012թ-ի գործունեությունը: Անդրադառնալով սիրիահայերի հիմնախնդիրների հետ կապված աշխատանքներին` Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խումբ», իսկ վերջերս՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն. «Այս պահին ՀՀ-ում է գտնվում շուրջ 5000 սիրիահայ՝ ավելի քան 1700 ընտանիք, որոնց խնդիրների լուծման համար ՀՀ օրենքներում
Նախկին նախարար. «Այդ նախընտրական զավեշտն ամփոփեց նախարարի պիոներական խոստումը՝ ես ամեն ինչ կանեմ»
«Նույն ինքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, մինչեւ խորհրդարանական ընտրությունները, ամեն առիթն օգտագործում էր՝ գովերգելու համար կառավարության կատարած բարեշրջումները առողջապահության բնագավառում: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ 3-4 ամիս հետո, մենք ականատես ենք լինում լրջագույն բացահայտումների եւ մտահոգությունների»,- այս հարցն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի մոտ առաջացել է ուրբաթ օրը, երբ լրատվամիջոցները սկսեցին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արա Աբրահամյանի և Արթուր Չիլինգարովի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան- 2794» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ պետական դումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի տոնին մասնակցելու համար և նկատել, որ սա ևս մեկ ապացույց է, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ու հնարավորության դեպքում,
Regnum. «Աֆղաններն իրենց կյանքն են տվել Ադրբեջանի անկախության և ազատության համար»
«Ադրբեջանի համար ծանր պահերին աֆղանները եկել են այստեղ, Ադրբեջանի ժողովրդի հետ ուս ուսի են տվել, իրենց կյանքն են տվել Ադրբեջանի ազատության, անկախության և ինքնիշխանության համար», – Բաքվում լրագրողներին ասել է Աֆղանստանի արտգործնախարար Զալմայ Ռասուլը: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հավելենք , որ Զալմայ Ռասուլի այս խոսքերը կարելի է ընդունել որպես խոստովանություն, որ աֆղանները
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նիստ: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նիստը վարել է տիկին Զոհրաբյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: «Քանի որ մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք խորհրդարանական քառօրյայի աշխատանքներին՝ քննարկվել են զուտ աշխատանքային հարցեր: Որեւէ արտառոց հարց խմբակցության նիստում չի քննարկվել»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Ն.
Դատախազը պետք է ապահովի հանրության վստահությունը. ԵՄ պատվիրակությունը՝ Օսկանյանի գործի մասին
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը ՍիվիլՆեթի խնդրանքով մեկնաբանություն է տվել նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: «Մենք ուշադիր հետևել ենք Սիվիլիթաս հիմնադրամ ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր Վարդան Օսկանյանի գործի շուրջ զարգացումներին: Պարոն Օսկանյանի պարագայում արդարադատության խտրական կիրառման և գործի՝ քաղաքական դրդապատճառներ ունենալու մասին ընկալումներից խուսափելու համար շատ էական է,
«Եթե իմ ամուսինն ինձ ծեծում է, ուրեմն ես ինչ-որ մի սխալ բան եմ արել». Հայաստանում շատ կանայք անտեղյակ են իրենց իրավունքներից
Մարզերում երիտասարդ կանանց ու աղջիկների մոտ ամուսնու կողմից ծեծի ենթարկվելը, բարձրագույն կրթություն չստանալը, չաշխատելը և այլ քարացած կարծրատիպերը, ըստ մի շարք ՀԿ-ների կատարած ուսումնասիրությունների, գենդերային հավասարության և կանանց իրավունքների մասին տեղեկացված չլինելու հետևանք են: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անցկացրած «Համապետական հարցում Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ 2008-2010» ուսումնասիրության՝ 4720 տնային տնտեսությունում հարցվածների
Հրանուշ Հակոբյան. «Սփյուռքին ոչ թե հրամայում, այլ դիմում են»
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. գործունեությունը: Սփյուռքի նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իր աշխատանքը նպատակաուղղել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ սփյուռքի նախարարության առջեւ դրված գերակա խնդիրների, աշխատանքային ծրագրի կատարմանը: Նախարարի համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունը պետական կառավարման կայացած մարմին է եւ լուծել է իր առջեւ դրված կազմակերպչական, իրավական եւ գաղափարական խնդիրները. «Նախարարությունը,
Սամվել Հովհաննիսյանի կալանքը դարձյալ երկարացվել է
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ երկարացրել է 2 ամսով: Հիշեցնենք, որ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ հուլիսին էր ընտրվել առաջին անգամ կալանքը:Սա թվով երրորդ անգամն էր: Ս.Հովհաննիսյանը ցուցմունք է տվել: ԱԱԾ-ն կասկածում է նրան այլ դատապարտյալի միջոցով՝ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Ջամալ
Ճապոնացին ճանաչվել է աշխարհի ամենածեր տղամարդը
Ճապոնացի Կիմուր Ձիրոեմոն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Երկիր մոլորակի ամենածեր տղամարդը: Այսօր նա դարձավ 115 տարեկան և 179 օրեկան: Կիմուրն ունի 7 երեխա, 14 թոռ, 25 ծոռ և 13 ծոռորդի։ Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը հարցին, ռեկորդակիրը պատասխանել է .«Որքան էլ համեղ լինի ուտեստը, միշտ պետք է չափավոր ուտել»: Պեվերել անունով բրիտանացի հոգևորականը
Քոքոբելյանի հարցը «Ժառանգությունում» կորոշեն ամսի 21-ին
«Մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ, կարծում եմ, ամեն ինչ պարզ է. Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության հետ կապված նույնիսկ հերքում էլ չէր արել: Ընդամենը գնահատական տվեց, որ դա հուզական հայտարարություն է, բայց չասաց, որ այն, ինչ ասում է պարոն Հովհաննիսյանը, ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ուրբաթ օրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի
«Փաստորեն կոլումբացիները շուռ տված հայեր են». Ֆեյսբուքի նոր թեման
Երգչուհի Շակիրայի քայլը մեծ աղմուկի պատճառ է դարձել: Բաքվի Crystal Hall-ում կայացած համերգի ժամանակ նա բարձրացրել է Հայաստանի դրոշը, բայց մի շտապեք զարմանալ. երգչուհին իրականում բարձրացրել է իր հայրենի երկրի՝ Կոլումբիայի, դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն պատահաբար այն գլխիվայր շրջված է պահել, ինչը դարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների փնովման պատճառ: Բայց արդյո՞ք այդ ամենը պատահականություն էր.
ՊՆ մամուլի խոսնակ. Խեղումներ ունեցող զինվորներն են դիմում ինքնասպանության
Նախորդ տարի զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 11 մահացության դեպք է գրանցվել, 9 հոգի մահացել են կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում, 6-ը` դժբախտ պատահարի, 3-ը` անվտանգության կանոնների խախտման, մեկ դեպքի պատճառները հայտնի չեն , 10 -ը ինքնասպանություն են գործել, դիտավորյալ սպանության մեկ դեպք է գրանցվել , 2 հոգի մահացել են առողջական խնդիրների պատճառով: Այս տվյալները
Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգությունը» վերականգնվել է
Վերականգնվել է Մինաս Ավետիսյանի ամենամեծ որմնանկարը՝ «Հայկական հովվերգությունը»: Վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով Իտալիայից ժամանել էր “Palazzo Spinelli” Արվեստի և վերականգնման ինստիտուտի դասախոս, ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին իր մի խումբ ուսանողների հետ: Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնման և ամրակայման ծրագիրը մեկնարկել է 2007 թ.-ին: Այս ընթացքում վերականգնվել է 8 որմնանկար: «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնումը սկսվել է ամռան սկզբին
Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ
«Բարի օր…կարծում եմ՝ դու էլ իմ նման Աստծո հետ խոսելիս «դու»-ով ես խոսում։ Նա էլ, ով Աստծուն չի հավատում, ինքն իր հետ խոսելիս, երևի թե «դու»-ով է սկսում… Կցանկանայի, որ գոնե որոշ իշխանավորներ մի փոքր ժամանակ գտնեն ու կարդան այս դիմում-նամակը։ Բարև Ձեզ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան։ Բարև Ձեզ, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյան։
Այսօր գյուղի կանանց միջազգային օրն է
«Քաղաքացին գոնե գիտի, որ առավոտվա ժամը 9-ից մինչև 6-ը աշխատում ա, շաբաթ կամ կիրակի տանն ա, իսկ գյուղի կինը ամբողջ օրն ա աշխատում. առավոտյան անասուներին ես ուղարկում հանդ, խմոր ես անում, ապա գնում ես հողամաս, հետո դաշտ ես գնում՝ խոտ հավաքելու: Դու պիտի հասցնես զբաղվել երեխաների դաստիարակությամբ »,-ասում է 65-ամյա Հռիփսիմեն: Տիկին Հռիփսիմեն արդեն 10
Թուրքիա. 1000 ու 1 խնդիր հարեւանների հետ
Սիրիայի դեմ պատերազմական գործողություններ հրահրելով` Թուրքիան սպառնում է տարածաշրջանային կայունությանը, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ վարելու մեկամյա մանդատ է տվել` առանց կոնկրետացնելու, թե որ երկրի դեմ կարող են ուղղվել այդ գործողությունները. «Ստացվում է, որ թուրքական


















































