Լրահոս
Օրվա լրահոսը

NY Daily News. «Հնդիկ ռեժիսորը Հայաստան է գալիս ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու հեռանկարով»

Հոկտեմբեր 15,2012 21:52

«Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը գրում է, որ հնդիկ ռեժիսոր Շեկհար Կապուրն ասել է, որ ցանկանում է 1915թ. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել:

«Մեկնում եմ Երևան: Հնդկաստանում կա՞ հայկական համայնք: Գնում եմ Հայաստան 1915-ի ջարդերն ուսումնասիրելու և հետագայում դրա վերաբերյալ հավանաբար ֆիլմ կնկարահանեմ», – Թվիթերի իր էջում գրել է Կապուրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Շեկհար Կապուրը «Դեյլի պիոներ» թերթին արդեն պատմել էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու իր ցանկության մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031