Օրվա լրահոսը

Գրված և չգրված օրենքների խաչմերուկում

Մեր հանրապետության երկրորդ քաղաքն ապրում էր իր գեղեցիկ ու լուսավոր, ոմանց համար նույնքան տխուր ու անհետաքրքիր օրերից մեկը, երբ ես որոշեցի դուրս գալ  փողոց ու մի քիչ  թափառել:  Քայլում էի ու փորձում լսել, թե ինչ են խոսում համաքաղաքացիներս.   փորձում էի հասկանալ՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ  են խոսում, ի՞նչ են երազում ու ի՞նչ են բամբասում:

Ակցիա Նախագահականի մոտ

Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերը շարունակում են պայքարել իրենց բաժնետոմսերի տոկոսները ստանալու համար։ Նրանք 1995 թվականից բաժնետերեր են, սակայն մինչև օրս եկամուտ չեն ստացել: Նրանք 2 անգամ իրենց պահանջները արտահայտող պաստառներով ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց: Կառավարությունից նրանց պատասխանել էին,որ դիմեն դատարան: Այսօր, նախագահական նստավայրի դիմաց նրանք հավաքվել էին արդարության հասնելու ակնկալիքով: Գործարանի երկարամյա

Գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»

2013 թվականի փետրվարի 1-ից գործարկվել է «Թուրքագիտական պորտալը»:   Այն ստեղծվել է 2010 թվականից գործող «Թուրքագիտական բլոգի» հիման վրա: «Թուրքագիտական պորտալը» կոչված է համապարփակ, հետաքրքիր և օգտակար տեղեկություններ հաղորդել մեր դարավոր հակառակորդ Թուրքիայի մասին: «Թուրքագիտական պորտալում» հնարավոր կլինի գտնել Թուրքիայի վերաբերյալ նորությունների ամենօրյա լրահոս, հարցազրույցներ, հոդվածներ, գիտական աշխատանքներ, իսկ գրադարանն ու տեսադարանը մշտապես կհարստացվեն նոր

Կատարած վրաերթից 10 տարի անց վրացուն դատում են

Արդարադատությունից դժվար է խուսափել

Սերֆերը «սանձել» է ամենաբարձր ալիքը

Ամերիկացի սերֆեր Հարրեթ Մաքնամարան աշխարհի նոր ռեկորդ է սահմանել: Մարզիկը հունվարի վերջին օրերին Պորտուգալիայի Պրայա-դու-Նորտե ծովափում հաղթահարել է 30 մետր բարձրությամբ հսկայական ալիքը: Հիմա նրան մնում է միայն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել` «Գինեսի ռեկորդների» գրքում գրանցում ստանալու համար: Հետաքրքիր է, որ նախորդ ռեկորդը նույնպես գրանցված է նրա անվան դիմաց: 45-ամյա Մաքնամարան 2011 թվականին «սանձել» էր 24

Ինչպես երիտասարդ արվեստագետները չլքեն երկիրը

Կամ՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի «դեղատոմսերը» Հայաստանցի կոմպոզիտորները մշտապես հավաստիացնում են, որ իրենց ստեղծագործությունների պրեմիերաները ցանկանում են տեսնել հայրենիքում: Սակայն վերջին շրջանում նրանցից շատերի խոսքը գործի հետ չի համընկնում: Համակարծիք լինելով այս դիտարկման հետ, «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանն ասաց, որ, օրինակ,

Ֆլեշմոբ` նվիրված Անվտանգ համացանցի միջազգային օրվան (Ֆոտոշարք)

Այսօր նշվում է Անվտանգ համացանցի միջազգային օրը: Այդ առիթով «World vision» միջազգային բարեգործական կազմակերպությունը, «Flashmob division»-ի հետ համատեղ Հյուսիսային պողոտայում իրականացրեց ֆլեշմոբ: Ընթացքում երիտասարդները փուչիկներով գրեցին` Safeinternet.am: Այն կայք է, որտեղ տեղադրված են համացանցից անվտանգ օգտվելու բազմաթիվ նյութեր, ուսուցողական խաղեր… «World vision» Հայաստանի ներկայացուցիչ, երեխաների առցանց անվտանգության ծրագրի ղեկավար Ոսկան Ղազարյանն ասում է, որ իրենց

Մահացածի մարմինն այրելը չի մաքրում հոգին

Մայր աթոռ  Սուրբ Էջմիածնի միաբանը՝ դիակիզման մասին Օրերս Հայ առաքելական եկեղեցու «Մանանա» քրիստոնեական- երիտասարդական ծրագրի շրջանակում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ տեր Երեմիա աբեղա Աբգարյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միությունում խոսեց դիակիզումից։ Ներկայացնելով թեմայի նախապատմությունը՝ հայր սուրբը նշեց, որ դիակիզումը մեր իրականության մեջ նոր երեւույթ չէ. «Քրիստոսից դեռեւս շատ տարիներ առաջ հնագույն մարդիկ կրակն

Ադրբեջանական դիմադրություն եւ հայկական աստղագիտական հաղթանակ

Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում ընդունեց բանաձեւ, համաձայն որի Հայաստանն ընտրվեց Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների

Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով

Հերթական դատական քննության հետաձգումը վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) կողմից ներկայացուցիչ չլինելու պատճառով՝ որպես պատասխանող կողմ: Արմեն Խաչատուրյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատաքննության հաջորդ լսումը նշանակվել է 2013 թվականի փետրվարի 13-ին: Արմենի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով, դատարանում որպես ներկայացուցիչ, Աստղիկ Ջանիկյանը միջնորդեց, որպեսզի դատը կրկին հետաձգվի եւ պարտավորեցվի

«Քյաբաբի մեջ՝ ափիոն»-ի գործը ավարտման փուլում է

Ամբաստանյալը շարունակում է պնդել, որ ինքը թմրանյութ չի մտցրել «Վանաձոր» ՔԿՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը օժանդակելու մեջ մեղադրվող վանաձորցի Աշոտ Էվոյանի դատաքննությունը: Գործը քննվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վալերիկ Հովսեփյանն առանց իրացնելու

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի կողմից ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ հարուցված դատական գործի վերաբերյալ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանը դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ §Ժողովուրդ թերթի խմբագրություն¦ ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի՝ կապված §Ժողովուրդ¦ օրաթերթում 11.12.12թ.-ին տպագրած «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» հոդվածի հետ: Հայցվորները գտնում են, որ վիճահարույց հոդվածով խախտվել է

«Երկու ղարաբաղցիների» գործոնը համոզիչ չէ՞ր

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլին ծավալուն հարցազրույցներ են տվել, որոնցում ուշագրավ հայտարարություններ են արել: Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը «Կոմերսանտի» կայքում հրապարակված «Օգոնյոկ» ամսագրին տված հարցազրույցում պատասխանելով  հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, ով վերջերս բացատրելով նախագահի պաշտոնի համար պայքարում իր չմասնակցությունը՝ հիմնավորել էր, թե՝ «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը

«Մեր ոգին ամուր է, մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը»

ԱԺ պատգամավորի երգն ու ՀՀԿ թեկնածուի քարոզարշավը ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, որը երեկ շարունակվեց Արարատի մարզում, ուղեկցվեց մի քանի ուշագրավ դրվագներով: Դրանցից ամենաառանցքայինը վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի փոքր եղբոր՝ Արամ Սարգսյանի հայտարարությունն էր այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններին ինքը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն

Լյարդո՞վ, թե՞ գլխով

Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին՝ իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետեւ «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ՝ 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր եւ կայքեր չկային, եւ հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ

Ամբաստանյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Որդու սպանության դիմաց պատասխան սպանության գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Արտակ Մելքոնյանի դատարան չներկայացվելու պատճառով: Ինչպես դատարանին տեղեկացրեց ամբաստանյալի պաշտպան Ռազմիկ Թովմասյանը, նախօրեին Արտակ Մելքոնյանը առողջության կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, ամբաստանյալը ներկայումս նախավիրահատական բուժում է անցնում: Պաշտպանը դատարանին փոխանցեց նաև ամբաստանյալի դիմումն՝ ուղղված դատարանին, որով

ՓՄՁ վարկերը աննպատակ էլ են ծախսում

Եղել է դեպք, երբ անհատ ձեռնարկատերը մահացել է եւ վարկի մարումը ընտանիքի վրա է մնացել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկային միջոցների մի մասը, ինչպես այսօր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հայտնեց  «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, տրամադրվել է մեր երկրում փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող սուբյեկտներին: Ընդհանուր առմամբ, 100 սուբյեկտ է վարկավորվել,

Աննախադեպ սկանդալ համաշխարհային ֆուտբոլում

Բացահայտվել է միջազգային քրեական ցանց, որը «պայմանավորված» խաղեր է կազմակերպել։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ինտերպոլը հայտնել է միջազգային ֆուտբոլում մոտ 380 «պայմանավորված» խաղերի բացահայտման մասին։ Եթե պարզվի, որ դա իսկապես տեղի է ունեցել, ապա համաշխարհային ֆուտբոլում կպայթի նախադեպը չունեցող սկանդալ։ Հետաքննության արդյունքների համաձայն, սկանդալի մեջ ներքաշված է մոտ 425 մարդ` կաշառված պաշտոնյաներ, խաղացողներ եւ քրեական

Ուղիղ միացում. Տիգրան Տեր-Եսայանը եւ Ստեփան Գրիգորյանը` «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 78-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը  եւ  «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Քննարկման թեման` որքանով էին  իրավաչափ Պարույր Հայրիկյանի դեմ  մահափորձին հետեւած  գնահատականները եւ պետական կառույցների գործողությունները: https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Watch live streaming video from aravot at livestream.com –Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական

«Սեփական ժողովրդին սարքեցին «պրաստիտուտկա»՝ 5, 10, 15 հազար դրամանոց». Էդգար Բաղդասարյանը՝ նախընտրական ապատիայի մասին

«Մեդիալաբի» զրուցակիցը կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է: Թեման` նախընտրական շրջանում երկրում ստեղծված իրավիճակն ու տրամադրությունները: – Պարոն Բաղդասարյան, վերջին տարիներին հայ հասարակությունն անտարբեր է դարձել: Անգամ այս փուլում, երբ նախընտրական շրջան է, հասարակությունն ակտիվ չէ, ինչպես 2008 թվականին էր: Ինչո՞վ եք դա բացատրում: -Մարտի 1-ով, ինչո՞վ պետք է բացատրեմ: Եթե մենք 20 տարի տեսնում ենք, որ

«Եթե Հայրիկյանի մահափորձից առաջ այնպես էին անում, որ ընտրություններում Սերժ Սարգսյանը հանկարծ 90% չհավաքի, հիմա այնպես կանեն, որ ընտրությունները հանգիստ անցնեն». Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը կատարվել է ոչ պրոֆեսիոնալ ձեւով, ոչ պրոֆեսիոնալի ձեռքով եւ ձեռնտու չէ նախագահի այլ թեկնածուներին կամ քաղաքական այն ուժերին, որոնք չեն մասնակցում ընտրապայքարին: Նրա խոսքով` թեկնածուի վրա կատարված մահափորձը էական ազդեցություն չի ունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա, սակայն կփոխի ընտրությունների ընթացքը: ԱՊՀ երկրների

«Սահման» ֆիլմը ցուցադրվեց Քուինսլենդի արվեստի պատկերասրահում

2012-ը պատմական կարևորություն ունեցող տարեթիվ էր հայկական կինոյի պատմության համար, քանի որ մեր կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին անգամ հայկական կինոյի առջև իր դռները բացեց Լուվրի թանգարանը: Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ցուցադրվեց Լուվրում, որին ներկա էին ֆիլմի ռեժիսորն ու Հայաստանի կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հարություն Խաչատրյանին ֆրանսաբնակ կինոսերներին ներկայացրեց իրանցի նշանավոր

«Ճանաչելով Հայրիկյանին՝ բացառում եմ, որ մահափորձն իր կազմակերպածն է». Ազատ Արշակյան

Այսօր «Հայելի» ակումբում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին, կարծիք հայտնեց, թե կատարվածը  քաղաքական պրովոկացիա է. «Բարեբախտաբար Հայրիկյանը ողջ մնաց, Հայաստանի Հանրապետությունը, պլյուսացնելով մինուսները, դուրս կգա հաղթանակած, եւ կարծում եմ` իշխանություններն էլ դուրս կգան հաղթանակած: Ինչ վերաբերվում է կատարվածի վերաբերյալ Հայրիկյանի հայտարարությանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա

Հյուսիսայինի «Հին Էրիվան Հոլդինգը»՝ «Յունիբանկի» դեմ

Նյութական և դատավարական իրավունքների խախտման հիմքով ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունը՝ ընդդեմ «Յունիբանկ» ՓԲ ընկերության: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լսել է Հոլդինգի պահանջը, այն է՝ իրավունքը ճանաչելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները կանխելու մասին: 2007թ.

Սերժ Սարգսյանը մի բան է ասում, դիտորդներն ու թեկնածուները՝ այլ բան

Երեք օրվա ընթացքում երկու ասուլիս եմ արել, բայց, օրինակ, Հանրային հեռուստաընկերությունով ոչ մի անգամ չի լուսաբանվել: Կամ՝ Հայրիկյանի դեմ մահափորձը: Հավասար պայման կլինի, եթե բոլորի նկատմամբ էլ իրականացվի մահափորձ:

Պարույր Հայրիկյանը հայտնվել է Դոն Կիխոտի դերում

Պարույր Հայրիկյանին մի պահ թվաց, թե ինքն ավելին է, քան անկախ Հայաստանը, ուստի Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հայտնվեց ոչ թե «Պառավաքարում», այլ իրականում՝ «Ագռավաքարում»։

Աղասի Արշակյանը Պարույր Հայրիկյանի հետ համաձայն չէ

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը անդրադարձավ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին: Նրա խոսքով` «Անկախ ամեն ինչից, թե ով է եղել կազմակերպիչը, դա խիստ դատապարտելի արարք է: Եզրակացություններ անել չեմ շտապի, որովհետեւ այստեղ սխալներ թույլ տալ չի կարելի, համապատասխան մարմինները պետք է ինտենսիվ աշխատեն,

Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է ՀՀԿ շտաբ ու նրանից անձնագրային տվյալներ չեն ուզել

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակում զբոսնելու ընթացքում մտել է նաեւ Սերժ Սարգսյանի ու Հրանտ Բագրատյանի ընտրական շտաբները եւ աշխատողներին ազատ ընտրության կոչ արել։ «ՉԻ»- Ականատեսների   վկայությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «սաղ-սալամաթ» է դուրս եկել մրցակիցների շտաբներից։ Նույնիսկ մազերը չի խուզել։ Բայց քաղտեխնոլոգների կարծիքով՝ Րաֆֆին այս քայլով փորձել է բոլորովին այլ խնդիր լուծել եւ վրեժխնդիր լինել իր մրցակիցներից։

Լեւոն Շիրինյան. «Ինձ համար Հայրիկյանը ռեալ թեկնածու չէ»

Հայաստանի նախագահական ընտրությունները, թվում էր, բնականոն հունով կհասնեն իրենց վերջնագծին, սակայն թեկնածուներից Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը փոխեց շատերի ակնկալիքները։ Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս դեպքի վերաբերյալ գնահատականներով։ – Շատ դժվար է հասկանալ, թե սա ինչի արդյունք է,- ասաց պարոն Շիրինյանը,- որովհետև  Հայաստանում քրեածին իրավիճակ կա։ Քանի որ ոտնձգությունը նախագահի թեկնածուի հանդեպ է

Արման Մելիքյանի համար տարօրինակ է Հայրիկյանի որոշումը (Տեսանյութ)

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, պատասխանելով ընտրությունները հետաձգելու հավանականության մասին հարցին՝ ասաց, որ այդ հարցի վերաբերյալ համատեղ քննարկումների որեւէ առաջարկ չի ստացել: Ավելին. «Ինձ համար միեւնույն է`կհետաձգվեն այս ընտրությունները, թե կանցնեն ամսի 18-ին, որովհետեւ մեր մարտավարությունը ցանկացած պարագայում իր ուղին ունի: Բայց, ինձ համար տարօրինակ կլինի, եթե պարոն Հայրիկյանը գոնե այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031