Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի երգչուհի Փարի Զանգանեի համերգը Երևանում

Հոկտեմբեր 16,2012 10:29

Իրանցի նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն բարեգործական համերգ ունեցավ Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճում: Համերգի կազմակերպման համար օժանդակել էին Իրանում ՀՀ դեսպանությունը, իրանական «Սեթթի» ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Տիկին Զանգանեն երիտասարդ տարիքում ավտովթարի հետևանքով կորցրել է իր տեսողությունը և հանդիսանալով տեսողական խնդիրներ ունեցող անհատների պաշտպանության հասարակական ակտիվիստ, ցանկացել էր իր համերգին ներկա լինեն նաև Հայաստանի կույրերի միավորման անդամները:

Համերգը կոչվում էր «Խավարից այն կողմ» և ներկայացվեց արևմտաեվրոպական դասական երգեր, ապա իրանական  ժողովրդական երգեր և վերջում երեք հայկական երգ՝ Կաքավիկ, Օրորոցային և Բարի արագիլ:

Վերջում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը և ՀՀ կույրերի միավորման նախագահը մեծարեցին իրանցի երգչուհուն և իր դաշնակահար՝ Նազլի Բախշայեշին: Տիկին Զանգանեն երկուշաբթի՝ 15 հոկտեմբերին, այցելեց նաև Հայաստանի կույրերի միություն և խոսեց փոխադարձ կապերի և համագործակցության մասին:

Փարի Զանգանեն ուսանող ժամանակ աշակերտել է կոնսերվատորիայի հայ նշանավոր դասախոսներին և լավապես ծանոթ է հայկական երաժշտության պատմության: Կատարելագործվել է Գերմանիայում, Իտալիայում և Ավստրիայում, իսկ Ճապոնիայում սովորել է ծաղկարվեստ՝ իկեբանա: Նա ուսումնասիրել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և Արամ Խաչատրյանի գործերը և Իրանում կամ արտասահմանում հաճախ հնչեցրել է նաև հայկական երգեր: Զանգանեն մշակել և կատարել է Իրանի տարբեր նահանգների ավելի քան երեք հարյուր ժողովրդական երգեր, ստացել է «Երգի ոսկյա մրցանակ» և վաստակել է «Բարի կամքի դեսպան» տիտղոսը:

Նշանավոր երգչուհին այժմ Իրանում դասավանդում է օպերային երաժշտություն, հրատարակում է գրքեր և աշխարհի մյուս կույր երգիչների հետ հասարակական-բարեգործական  աշխատանք է կազմակերպում:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031