Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 11-ին կառավարությունը կերջանկացնի գյումրեցի անօթևաններին

Aravot.am-ի  աղբյուրների փոխանցմամբ, վերջնականապես որոշվել է  Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասի այդքան սպասված բնակարանները անօթևաններին հանդիսավորությամբ  հանձնել հոկտեմբերի  11-ին: Բնակարաններն, ըստ էության, արդեն պատրաստ են` լույսը քաշած, ջրերը միացրած, թաղամաս տանող 2 կիլոմետրանոց ճանապարհը  արդեն գործում է,  1080 տեղանոց դպրոցի շենքը ևս  պատրաստ է, այնպես որ անհարկի ձգձգելու կարիք այլևս չկա: Նշենք, որ ի սկզբանե

Ընտրիր մասնագիտությունդ ըստ թվագիտության

Դարեր առաջ նումերոլոգիան` թվագիտությունը համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր այն դասում են աստղագուշակության մեթոդների շարքին և կիրառում կյանքի տարբեր ոլորտներում: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է վերծանել յուրաքանչյուր մարդու առողջությունը, բնավորությունը, ճակատագիրը և այլն` ուղղորդելով և օգնելով նրան տարբեր գործնեություն ծավալելու ժամանակ: Իմանալու համար, թե ինչ մասնագիտություն կհամապատասխանի մեզ` պետք է կատարել հետևյալ հաշվարկը:

Ջասթին Բիբերը փսխել է համերգի ժամանակ (Տեսանյութ)

Շաբաթ օրը Արիզոնայում տեղի ունեցած համերգի ժամանակ Ջասթին Բիբերը փսխել է հենց բեմում: Ըստ Ջասթինի` պատճառը կաթն է եղել, որը նա օգտագործել էր նախքան համերգը: Քրիստինա Միրզոյան  

«Ֆեյսբուքամոլությունից» մինչև Ցուկենբերգի ուղերձը

Ամեն ինչի «մոլ» կար, հիմա էլ ֆեյսբուքամոլությունն է ախտորոշման կարիք զգում: Ռուբո Ղազարյանն էլ չի զլացել ու դուրս է գրել այն 10 ախտանիշները, որոնք վկայում են ձեր ֆեյսբուքամոլ լինելու մասին. ներկայացնում եմ դրանցիցի մի քանիսը. 1. Դուք միշտ կօգտվեք ֆեյսբուք մտնելու հնարավորությունից, եթե չլինեք քնած կամ ցնցուղ ընդունելիս : 2. Քիմիական կախվածություն ունեք լայքերից, երբ

«Շատ կցանկանայի, որ նրանց աշխատավարձը կրկնապատկվեր». Այսօր գրադարանավարի օրն է

Հանգստյան օրվա պատճառով ընթերցողները չեն կարող այցելել գրադարաններ ու շնորհավորել իրենց սիրելի գրադարանավարներին (գրադարանները բաց էին երեկոյան 6-ից մինչև առավոտյան 11-ը) ։ Սակայն առավել հանդուգն ցանկացողները նրանց չեն մոռացել համացանցում` իրենց «ստատուսներում» ։ Օգտատեր Լիլիթը գրում է․ «Վայ տիկին Սուսաննա, տոնդ շնորհավոր։ Երանի Ձեզ պես բարեհամբույր մարդիկ շատ լինեն։ Շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներիդ»։ Իսկ 19-ամյա Աննան

Լավանդայի Արայիկը վաճառում է ունեցվածքը

Գործարար Արայիկ Հայարապետյանը` Լավանդայի Արայիկը վաճառքի է հանել Ծաղկաձորի իր քոթեջները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը: Նրա խոսքով,  25 տարի է ինչ ինքը գտնվում է առ ու վաճառքի մեջ: «Հենց հիմա 3 նոր շինություն եմ կառուցում եւ գնում հողեր հյուրանոցներ կառուցելու նպատակով: Սակայն կոմերցիոն գաղտնիությունից ելնելով ավելին ասել չեմ կարող»,-ավելացրեց Արայիկ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման, համաշխարհային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել բարձրացման: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր

Այլեւս ոչ մի ձեռքսեղմում

  Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր ֆուտբոլիստներին կտրականապես արգելել է միմյանց ձեռքով բարեւել՝ թիմում գրիպի վիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար: Վենգերը ենթադրում է, որ վիրուսը ակումբ բերել է կիսպաշտպան Թեո Ուոլքերը, որն Անգլիայի հավաքականից վերադարձել է անառողջ վիճակում: Բացի Ուոլքերից, թիմում գրիպով հիվանդացել են նաեւ գերմանացի Պեր Մերտեզակերը, բելգիացի Թոմաս Վերմալենը, ֆրանսիացի Ֆրանսիս

Բերտի Ֆոգտս. «Իսկ ի՞նչ կանեք դուք, եթե ես թքեմ ձեր երեսին»

Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը գտնում է, որ «Խազարի» պաշտպան Էլնուր Ալլահվերդիեւին հավաքական չհրավիրելը ոչ ոքի չպետք է զարմացնի: Ֆուտբոլիստը որակազրկվել է վեց խաղով՝ երկրի առաջնության 7-րդ տուրում մրցավարի երեսին թքելու համար: «Վատն այն է, որ Ադրբեջանում ֆուտբոլիստը կարող է իրեն թույլ տալ՝ թքել մրցավարի վրա: Եթե Էլնուրը դա աներ միջազգային հանդիպման

Առանձնահատուկ հսկողություն՝ Յուրի Մովսիսյանի նկատմամբ

  Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Բրունու Ալվեշը հույս է հայտնել, որ այսօր իրենց կհաջողվի ընդհատել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանի գոլերի արդյունավետ շարքը: «Այդ արդյունքը (9 գոլ՝ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում) ասում է այն մասին, որ նա ուժեղ հարձակվող է: Ռուսաստանի առաջնության թիմերը բավականին լուրջ են եւ եթե Մովսիսյանը պարբերաբար գրավում է նրանց դարպասը,

Ոստիկանությունը փորձում է պարզել երիտասարդ տղայի խորհրդավոր մահվան հանգամանքները

Հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Թումանյանի բաժին, ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամուտ-Աթան գյուղերի առաջին կիլոմետրի հատվածում մահացած անձ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լորուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Սամվել Ասատրյանի դին: Իսկ նշված վայրից, Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր

Ռուսաստանն ամառային օլիմպիական խաղերի կհավակնի 2020 թվականից հետո

Մոսկվայի դպրոցներից մեկում անցկացված օլիմպիական դասի ժամանակ աշակերտներին ասել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: «Հիմա մենք մի քանի խոշորագույն մրցումներ ունենք կազմակերպելու: 2013-ին Կազանում անցկացվելու է համաշխարհային օլիմպիադան, իսկ Մոսկվայում՝ աթլետիկայի աշխարհի առաջնությունը: 2014 թվականին Սոչին կհյուրընկալի ձմեռային օլիմպիադան: Այ, երբ դրանք ու եւս մի քանի միջազգային խոշորագույն միջոցառումները կավարտենք, կհավակնենք 2020

Համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի վրա Այգեհովտում լվացք են չորացնում

Մեր կյանքում հաճախ կարելի է տեսնել տարբեր այլակերպություններ: Կարելի է տեսնել սպառված գործիչների, որ գառան դիմակ հագած ելույթ են ունենում Ազգային ժողովի բարձր ամբիոնից: Հայ մարդուն զարմացնելը դարձել է շատ դժվար: Բայց այն այլակերպությունը, որն այսօր Տավուշի մարզում տեսել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամենաանհավանականն է. 2-րդ համաշխարհայինի զոհերին նվիրված հուշարձանը, որը անմահացնում է զոհված այգեհովիտցիների

Օսկանյանը կանչվել է հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Ազգային անվտանգության ծառայությունից ծանուցագիր է ստացել՝ «մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննության կանչելու մասին»: Ծանուցագրի համաձայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օսկանյանի մամուլի քարտուղար Բելլա Կարապետյանը, նախկին արտգործնախարարը ԱԱԾ պետք է ներկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին: «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված

Մեկ թեւանի բռնցքամարտիկը առաջին անգամ կմտնի պրոֆեսիոնալ ռինգ

 Մայքլ Կոնստանտինոն, որ ծնվել է առանց աջ ձեռքի դաստակի, պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտին: Նա առաջին մարտն անցկացնելու է հոկտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում: Այդ օրը չորս ռաունդանոց մենամարտում  իտալական ծագում ունեցող 33-ամյա Կոնստանտինոյի մրցակիցը լինելու է 2008  թվականի ԱՄՆ օլիմպիական հավաքականի անդամ Սադամ Ալին, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ եւ բոլորում էլ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում այրվել է 800 քմ հա խոտածածկ տարածք, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում՝ Մխչյան գյուղի մոտ՝ 5000 քմ եղեգնուտ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում` 2 հա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 9 հա խոտածածկ

Շախմատի «Միկա» կանանց ակումբը՝ Եվրոպայի ակումբային առաջնությունում

Երեւանի «Միկա» շախմատի կանանց ակումբը հոկտեմբերի 11-ից 17-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կմասնակցի Եվրոպական ակումբների գավաթի խաղարկությանը: Մեր թիմի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին (Վրաստան) եւ Հայաստանի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բառադի» մականունով ՀՀԿ պատգամավորը պատմում է իր մականվան նախապատմությունը (Տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը շրջապատում հայտնի է «Բառադի» մականունով: Այսօր Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց ինչու են նրան այդ մականունով դիմում: «Իմ մականունը խոսում է իմ բնավորության անքակտելի լինելու մասին: Սովետի տարիներին, երբ ինձ այդ մականունն ասում էին, իմ անհաշտության, մտքերի ազատության համար էին ասում: Այդ մականունով են ինձ կնքել, որովհետեւ այն, ինչ ոչ մեկը չէր 

Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներում հարկերի հավաքագրումն անբավարար վիճակում է գտնվում

Սեպտեմբերի 27-ի դրությամբ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների գույքահարկի գծով նախատեսված 157824.9 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 139664.9 հազար դրամ` նախատեսված գումարի 88.5 տոկոսը, որը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ 14,2 տոկոսով ավելի է: Սակայն, ըստ  Սյունիքի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի, մարզի որոշ համայնքներում եկամուտների կատարման գործընթացը գտնվում է խիստ անբավարար

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 3-րդ օրն Աղավնաձորում շարունակվեցին զեկուցումները: Քննարկումներից և հարց ու պատասխանից հետո համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ: Կարևորելով հայկական լրատվամիջոցների և հատկապես օտարալեզու մամուլում գործող հայ լրագրողների վճռական, ազդեցիկ և մասնագիտական դերը Հայոց ցեղասպանության, արդարության վերականգնման, Հայ Դատի հիմնախնդիրները  ներկայացնելու, միջազգային

Վարդան Ղուկասյանը հրապարակավ հրաժարական կտա վաղը՞

Վաղը  ամենակոլորիտ  քաղաքապետի`  Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ  նշվելու  է Գյումրու  օրը:  Տոնին հրավիրված  են քաղաքական վերնախավի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ընտրապայքարի լարված օրերին իրենց զուսպ պահեցին ու ավելորդ  գնահատականներ չհնչեցրեցին նրա մասին: Որ հրավիրատոմսեր  է  բաժանվել կառավարության  ու ԱԺ-ի  բոլոր երևելի դեմքերին,   այս  մասին  մի քանի օր առաջ  ԱԺ այցելելիս, լրագրողներին  հայտարարել էր անձամբ քաղաքապետը: Այսօրվանից

Գասպարին՝ Օսկանյանին. «2008-ի ձերբակալությունները հիմա՞ էլ եք իրավական գնահատում»

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆեյբուքյան էջում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին հարց է ուղղել. «Դիմել եմ Օսկանյանին ու գրել եմ՝ իմ խնդրանքն է իրենից պարզել հիմա 2008, 2007 թվի իրադարձությունները մինչեւ այսօր իրավակա՞ն է գնահատում եւ միայն ի՞ր նկատմամբ է նման գործողությունները քաղաքական հետապնդում գնահատվում, թե՞ արդեն փոխվել է կարծիքը: Միգուցե

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները եղան ՀՀ ազգային ժողովում

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողով՝ ծանոթանալու Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքային առօրյային և գործունեությանը: Նրանք շրջեցին ՀՀ ազգային ժողովի սրահներում և ծանոթացան խորհրդարանական առօրյային: Սփյուռքահայ լրագրողներին ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավորները, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով  սփյուռքյան մամուլի

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց սփյուռքահայ լրագրողներին

 Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Հայաստանում ընթացող լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցող սփյուռքահայ լրագրողներին: Սփյուտքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սփյուռքահայ լրատվամիջոցները մեծ դեր են խաղում Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ արտերկրում հայապահպանության գործում: Պատասխանելով լրագրողների հարցերին` արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց

Los Angeles Times. «Հիսուն տարվա ազատազրկում երիտասարդ տղային սպանելու համար»

«Լոս Անգելես թայմս» թերթը գրում է, որ Երկու տղամարդ, որոնք մեղադրվում էին Հյուսիսային Հոլիվուդում դեռահասի սպանության մեջ, դատապարտվել են երկար տարիների ազատազրկման: Զարեհ Մաջիկյանը դատապարտվել է 50 տարվա, իսկ Վահագն Ջուրյանը՝ 25 տարվա ազատազրկման, 2009թ. 19-ամյա Գոմբերթ «Մայք» Եփրեմյանին գլխին կրակելով սպանելու համար: «Երիտասարդ տղայի կյանքը… կորավ տեքստային հաղորդագրությունով արված մեկ անմիտ բառի պատճառով», –

Московский Комсомолец. «Հայաստանում հայտնվել է Սթիվ Ջոբսի նմանակը»

«Մասկովսկի կոմսոմոլեց» թերթը, անդրադառնալով Սթիվ Ջոբսին մահվան տարելիցին, գրում է, որ շատ հետաքրքիր ձևով էին «ԴիջիԹեք Էքսպո 2012» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները հիշել Էփըլ ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Դերասանը, որը արտաքինից շատ նման էր Ջոբսին, կանգնած էր ցուցահանդեսի տաղավարաներից մեկի մոտ՝ ջոբսյան հայտնի սև սվիտրը հագին և Այֆոն հեռախոսը ձեռքին: Ջոբսի նմանակի հետ ցանկանում էին նկարվել

Նիկոլայ Ծատուրյանը մշակույթի նախարարին . «Կարող է քո տված փողը ես կերել եմ, չեմ արել ներկայացումը, բա մի հատ չգա՞ ս , իմանաս»

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  բացվեց 147-րդ թատերաշրջանը, որը սկսվեց Գաբրիել Սունդուկյանի երկու պիեսների` «Խաթաբալայի»  և «Բաղնիսի բողչայի» համադրության ցուցադրմամբ:  Աճեմյանցիների հետ համատեղ խաղում էին Թբիլիսիի թատրոնի 5 դերասաններ: Փողի ուժը ցուցադրող բեմադրությունն այնքան արդիական էր,  կոլորիտային, որ երկուս ու կես  ժամվա ընթացքում  բջջային ոչ մի հեռախոսի զանգ չհնչեց.  հանդիսատեսը կլանված հետևում էր:

Կայացավ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

2012  թվականին  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Գեղագիտական ազգային կենտրոնի հետ համատեղ արդեն երրորդ անգամ կազմակերպեց “Սիրե’ք  պոետի գույները ”  համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը,նպաստել հայ մանուկների և պատանիների մոտ պատկերավոր  մտածողության զարգացմանը,զգացական աշխարհի հարստացմանը`կիրառելով բանաստեղծական արվեստի հանդեպ գեղագիտական մոտեցում: Մրցույթ փառատոնին ներկայացվել է 6-18 տարեկան երեխաների շուրջ

Մեծ Մարդ և մեծ Արվեստագետ Էդվարդ Միրզոյանը քայլեց դեպի անմահություն

Հոկտեմբերի 5-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվեց մեծանուն կոմպոզիտոր, հայտնի մտավորական, պետական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ և ազգային մշակույթի նվիրյալ Էդվարդ Միրզոյանը: Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 12-ին, Վրաստանի Գորի քաղաքում՝ հայտնի արվեստագետների ընտանիքում: 1941 թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան՝ Վարդգես Տալյանի  ստեղծագործական դասարանը, այնուհետև 1946-48 թթ. կատարելագործվել Մոսկվայի

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ նիստին մասնակցելուց հետո, Հանրապետության ղեկավարն այցելել է Արենի համայնք, ներկա գտնվել այստեղ ավանդաբար կազմակերպվող «Բերքի տոնին» և «Գինու փառատոնին»: Մարզի մեկ այլ՝ սահմանամերձ Խաչիկ համայնքում Նախագահն այցելել է Աբրահամյանների բազմանդամ ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ընկուզենի տնկել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031