Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները եղան ՀՀ ազգային ժողովում

Հոկտեմբեր 06,2012 20:31

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողով՝ ծանոթանալու Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքային առօրյային և գործունեությանը: Նրանք շրջեցին ՀՀ ազգային ժողովի սրահներում և ծանոթացան խորհրդարանական առօրյային: Սփյուռքահայ լրագրողներին ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավորները, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով  սփյուռքյան մամուլի դերը Սփյուռքում դաստիարակվող մարդու աշխարհայացքի ձևավորման գործում. «Բազմաթիվ  հերոսներ սփյուռքյան մամուլի շնորհիվ են դաստիարակվել որպես հերոս: Այսօր բազմաթիվ են մարտահրավերները, և մենք պիտի միասնական լինենք՝ դիմակայելու դրանց, հասնելու Հայոց Ցեղասպանության և ժխտողականության դատապարտմանը»,-նշեց Է. Շարմազանովը:

Այնուհետև սփյուռքյան մամուլի ներկայացուցիչները հարցերով դիմեցին ՀՀ ԱԺ պատգամավորներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031