Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փորձում է պարզել երիտասարդ տղայի խորհրդավոր մահվան հանգամանքները

Հոկտեմբեր 07,2012 10:32

Հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Թումանյանի բաժին, ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամուտ-Աթան գյուղերի առաջին կիլոմետրի հատվածում մահացած անձ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լորուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Սամվել Ասատրյանի դին: Իսկ նշված վայրից, Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում 29-ամյա Մհեր Ասատրյանը:

Նշված վայրում հայտնաբերվել են նաև Թումանյան քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 3/16 շենքի բնակիչ, 31-ամյա Հրաչ Սարգսյանի վարած «Միցուբիշի Իո» մակնիշի 32 ԼՍ 753 համարանիշի ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների, Հ. Սարգսյանը, վարելով ավտոմեքենան, ընթացքում վթարի է ենթարկվել և կողաշրջվել, որի հետևանքով Ս. Ասատրյանը մահացել է, իսկ Մ. Ասատրյանը վնասվածքներ ստացել: Իսկ մյուս վարկածն այն է, որ ընթացքում Ս. Ասատրյանը փորձել է դուրս նետվել ավտոմեքենայից: Ըստ տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորը փեսա-աներձագ են:

Թե իրականում ինչն է եղել այս խորհրդավոր վթարի պատճառը, և ինչի հետևանքով են մահացել ու վիրավորվել ուղևորները, դա պետք է պարզվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Թումանյանի բաժնի քննչական բաժանմունքում: Ինչի առթիվ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորիկյանի գլխավորությամբ:

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031