Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հոկտեմբեր 06,2012 19:30

2012  թվականին  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Գեղագիտական ազգային կենտրոնի հետ համատեղ արդեն երրորդ անգամ կազմակերպեց “Սիրե’ք  պոետի գույները ”  համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:

Մրցույթի նպատակն է խրախուսել հայ պոեզիայի իմացությունը,նպաստել հայ մանուկների և պատանիների մոտ պատկերավոր  մտածողության զարգացմանը,զգացական աշխարհի հարստացմանը`կիրառելով բանաստեղծական արվեստի հանդեպ գեղագիտական մոտեցում:

Մրցույթ փառատոնին ներկայացվել է 6-18 տարեկան երեխաների շուրջ 1500  նկար Սփյուռքի 14 երկրից`ԱՄՆ, Արգենտինա, Իրան,Լիբանան,Մեծ Բրիտանիա,Ղազախստան,Ուզբեկստան,Ուկրաինա,Ռուսաստան,Սիրիա,Վրաստան,Քուվեյթ,ինչպես նաև Հայաստան և Արցախ:

Այս տարվա մրցույթում աննախադեպ է Հայաստանի և Արցախի արվեստի դպրոցների մասնակցությունը:

Արցախից ներկայացվել է 86  նկար`10  դպրոցից,իսկ Հայաստանից շուրջ 1100 նկար`73  դպրոցից:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները իրենց  նկարները էլեկտրոնային տարբերակով փոխանցել են հանձնաժողովին,որոնցից  լավագույները ընտրվել են ցուցահանդեսի համար և հետագայում  ներկայացվելու  են կատալոգի տպագրման համար:

Երկրորդ  փուլում ցուցահանդեսին ներկայացված նկարներից ընտրվելու են հիմնական հաղթողները:

Հաշվի առնելով թեմայի բարդությունը և ուսումնական բնույթը`առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է մեթոդական սեմինար:

Սեմինարին ներկայացվեցին ծրագրի նպատակները,երեխաների հետ աշխատանքի մեթոդիկան,աշխատանքների գնահատման հիմնական չափանիշները:

Առաջին փուլի արդյունքներով ընտրվել են շուրջ 350  նկար և գոբելեններ:

Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողների անունները ներառվելու են ցուցահանդեսի կատալոգում: Հետագայում հրատարակվելու է կատալոգ,որը կտրամադրվի այն բոլոր մանուկներին և պատանիներին,ում նկարները ցուցադրվել են:

Այս տարվա առանձնահատկություններից է նաև այն,որ փառատոնի շրջանակներում բացի ցուցահանդեսից,նախատեսվում է կազմակերպել այլ մշակութային միջոցառումներ,մանկական պոեզիայի մրցույթ:Առաջին փառատոնյան միջոցառումը`”Պոեզիայի օրը” կայանալու է հոկտեմբերի 10-ին Ավ.Իսահակյանի անվան գրադարանում:

Փառատոնի կազմակերպիչներն են`”Արմենթել” ՍՊԸ-ն,ինչպես նաև (ACBA) բանկը:

Այս առիթով հոկտեմբերի 6-ին  Գեղագիտական ազգային կենտրոնում  բացվեց  մրցույթի հաղթող երեխաների աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  կենտրոնի տնօրեն,արվեստագետ,Լևոն Իգիթյանը:

Նա կարևորեց նմանատիպ մրցույթների անցկացումը,ինչպես նաև նշեց,որ մրցույթն անցկացվել է 3 փուլով`առաջինը նվիրված էր “Հայկական հեքիաթին”, երկրորդը մեր երկրի անկախությանը և երրոդը  հայկական պոեզիային:

Միջոցառմանը ներկա էր կրթության և գիտության նախարարի տեղակալը ,մտավորականններ և այլք:

Հուսանք,որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի և կնպաստեն մեր պատանի արվեստագետների կայացման ու հայեցի դաստիարակության հարցում:

Գարիկ Ավետիսյան  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031