Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը հրապարակավ հրաժարական կտա վաղը՞

Հոկտեմբեր 06,2012 21:02

Վաղը  ամենակոլորիտ  քաղաքապետի`  Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ  նշվելու  է Գյումրու  օրը:  Տոնին հրավիրված  են քաղաքական վերնախավի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ընտրապայքարի լարված օրերին իրենց զուսպ պահեցին ու ավելորդ  գնահատականներ չհնչեցրեցին նրա մասին: Որ հրավիրատոմսեր  է  բաժանվել կառավարության  ու ԱԺ-ի  բոլոր երևելի դեմքերին,   այս  մասին  մի քանի օր առաջ  ԱԺ այցելելիս, լրագրողներին  հայտարարել էր անձամբ քաղաքապետը:

Այսօրվանից մեծ պատրաստություն են տեսնում քաղաքի կենտրոնում. «Հոկտեմբեր» կինոդահլիճում  տեղի է ունենալու քաղաքապետ Ղուկասյանի  հովանավորությամբ  լույս տեսնող գրքի շնորհանդես, Վարդանանց հրապարակի մերձակայքում գտնվող Շահումյան  188 շենքի բակում  բացվելու է Պոլոզ Մուկուչի արձանը,  իսկ ուշ երեկոյան համերգային ճոխ ծրագիր է հնչելու:

Իսկ որ ամենահուզիչն է,   վաղը  քաղաքապետը հրապարակավ հրաժարականի դիմում  է ներկայացնելու, այսպիսով ՀՀ վերնախավին ցույց տալով, որ ինքը լավ, թե վատ  իրոք ընտրված քաղաքապետ է եղել, և   հաշվետու է  միայն իր ընտրազանգվածի` գյումրեցիների առջև:  Համենայնդեպս այսպես են հավաստում Գյումրու քաղաքապետարանին  մոտ կանգնած մեր աղբյուրները,  նշելով` Վարդան Ղուկասյանն ուզում է, որ իր  հեռացումն ևս  հիշարժան լինի:

Հիշեցնենք, որ 13 տարվա քաղաքապետի  լիազորությունների  դադարեցման ժամկետը  նոյեմբերի 12-ին էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031