Լրահոս
Օրվա լրահոսը

Московский Комсомолец. «Հայաստանում հայտնվել է Սթիվ Ջոբսի նմանակը»

Հոկտեմբեր 06,2012 20:03

«Մասկովսկի կոմսոմոլեց» թերթը, անդրադառնալով Սթիվ Ջոբսին մահվան տարելիցին, գրում է, որ շատ հետաքրքիր ձևով էին «ԴիջիԹեք Էքսպո 2012» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները հիշել Էփըլ ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին: Դերասանը, որը արտաքինից շատ նման էր Ջոբսին, կանգնած էր ցուցահանդեսի տաղավարաներից մեկի մոտ՝ ջոբսյան հայտնի սև սվիտրը հագին և Այֆոն հեռախոսը ձեռքին: Ջոբսի նմանակի հետ ցանկանում էին նկարվել թե՛ ցուցահանդեսի մասնակիցները, թե՛ այցելուները:

Ամենամյա ցուցահանդեսը տեղի է  ունենում 8-րդ անգամ, այն անցկացվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսին Հայաստանից և արտասահամանից ավելի քան 130 ընկերություններ են մասնակցում, որոնք երեք օրվա ընթացքում կցուցադրեն նորագույն սարքեր ու համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիաների լուծումներ, բջջային հեռախոսների լուծումներ, ծրագրային ապահովումներ: Գրում է թերթը:

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031