Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան.«Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց, որովհետեւ խաղի կանոնները փոխվեցին»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, ԱԺ ՀԱԿ խմբակցությունն իրեն այսօր շատ ճիշտ է պահել` նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի ներկայացրած միջնորդության քվեարկությունը բոյկոտելով: «Վարդան Օսկանյանը բարի պտուղ չէ, մարտի 1-ի ամենամեծ  դերակատարումն է ունեցել: Եթե նույնիսկ այն, ինչ հրապարակվեց, իրականություն է, Օսկանյանն արժանի է ավելի մեծ պատժի:  Բայց 

Մեկ արծաթե և մեկ ոսկե մեդալ սամբոյի աշխարհի գավաթի մրցափուլում

2012թ. հոկտեմբերի 1-ից 3-ը Մոսկվայում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի` Ասլանբեկ Ասլանխանովի մրցանակները վիճարկող մրցաշարում արցախցի մարզիկ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղն ու արժանացավ ոսկե մեդալի ու գավաթի:

«Վրացական երազանքից»` Հայաստան. Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը` տարածաշրջանում

Վրաստանում աննախադեպ խորհրդարանական ընտրություններով, երբ ընդդիմությունը փաստացի հաղթանակ տարավ իշխանությունների հանդեպ, շրջադարձային իրավիճակ է ստեղծել ոչ միայն հարեւան երկրում, այլեւ տարածաշրջանում: Ըստ նախնական արդյունքների, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» դաշինքը համամասնական ընտրակարգով ստանացել է քվեների 53,11 տոկոսը, իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»` 41, 57 տոկոս։ «Կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում

ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Հարգելի Ազգային Ժողովի նախագահ, Հարգելի գործընկերներ, 2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «2008 թվականի Հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքի սխալ կիրառման արդյունքում

«Քաղաքացիական շարժումները իշխանությունը գրավելու հավակնություն չունեն». Գայանե Շագոյան

Ըստ անտրոպոլոգ Գայանե Շագոյանի՝ Հայաստանում քաղաքացիական շարժումների դրսեւորման ձեւերը բնութագրելիս կարելի է ասել հետեւյալը. «Դա ինչ-որ առանձին քաղաքացիների խմբային հետաքրքրություններ պաշտպանելու դրսեւորում է, որը կարող է տարբեր ձեւաչափերով լինել, օրինակ հանրային բողոքի տեսքով, ինստիտուցիոնալ եւ այլն: Կարծում եմ, այն հարցերը, որոնք չեն ուղղվում քաղաքական գործունեության մեջ,  հաճախ դառնում են առիթ  քաղաքացիական շարժումների համար»: Շագոյանի ձեւակերպմամբ՝քաղաքացիական

ԲՀԿ-ական. «Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործին վերաբերվող նյութերը բաժանվելու են նաև ԵԽԽՎ պատգամավորներին»

Սիրելի գործընկերներ, բազմաթիվ լրագրողների կողմից այսօր ինձ տրված մեր հետագա քայլերի և ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի կունենա համապատասխան խորհրդակցություն, և հանրությունը կտեղեկանա մեր հետագա քայլերի մասին: Ինչ վերաբերվում է ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորների գործողություններին, պետք է հայտնեմ հետևյալը` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «երբևէ

«Ազատ դեմոկրատները» կանջատվե՞ն «Ժառանգությունից»

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե խորհրդարանի ընտրություններից հետո երկու ուժերի առաջնորդները պետք է հրաժարվեին մանդատից: «Նման քննարկում չի եղել, նման վարչության որոշում չի եղել։ Նման պայմանավորվածություն նույնպես չի եղել»,- «Ա1+»-ին ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունն է պատճառը, թե ոչ, սակայն Անուշ Սեդրակյանը չի բացառում, որ երկու

Կարեն Ավագյան. «Եթե Օսկանյանն ինչ-որ մեկին խանգարում է, ապա հաստատ այդ մարդկանց պետք է փնտրել ՀՀԿ-ից դուրս»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին     Արդեն անշրջելի իրողություն է. մեր երկրում յուրաքանչյուր ընտրություն ավելի ու ավելի որակյալ է, կազմակերպված, նվազագույն թերություններով, միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը խոստովանում են հեղինակավոր կառույցները, ինչը, սակայն, մարսել չեն կարողանում մեր քաղաքական դաշտի որոշ խաղացողներ։ Ընդդիմադիրները և ընդդիմադիրների շորեր

Մանկապարտեզը վերածվել է աղբանոցի

Արարատում գտնվող նախկին 2-րդ մանկապարտեզը վերածվել է աղբանոցի, ինչը հարևանությամբ բնակվող մարդկանց բողոքելու առիթ է տալիս: «Պարտեզի բակում գտնվող աղբից տհաճ հոտ է գալիս, որն էլ տարածվում է տներով, խանգարում է նաեւ շների հաչոցը: Կեղտոտ բակը դարձել է երեխաների խաղահրապարակ, մինչդեռ այն շատ գեղեցիկ մանկապարտեզ էր»,-ասում է Ալինա Շադյանը: Սաթեն Արզումանյան`  (mynews.am)

«Սուսերով պարն» առաջ է անցել սամբայից

«Գոլ» ֆուտբոլային պորտալը գրում է, որ բավականին երաժշտական է Դոնեցկի «Դոնբաս-Արենա» մարզադաշտը: «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի խփած ամեն գոլի ժամանակ մարզադաշտում հնչում է գոլի հեղինակի երկրից որևէ մեղեդի: Եթե գոլի հեղինակը ուկրաինացի է, ապա հնչում է ուկրաինական ազգային պարի՝ հոպակի երաժշտությունը: Բայց ավելի հաճախ երկրպագուները լսում են բրազիլական սամբա, քանի որ «Շախտյորի» կիսապաշտպանների և հարձակվողների մեծ

Լուսանկարի ու պաշտոնյայի հակասությունը

Արարատում բակերն ու փողոցները կիսաքանդ են.  կարճատեւ  շրջայցն անգամ բավական է` հասկանալու համար, որ համայնքի պատասխանատուները կամ չեն բարեկարգում, կամ  ավարտին չեն հասցնում բարեկարգումը: Չնայած  Արարատի քաղաքապետարանի սոցիալական ծառայության տարածքային բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին  փողոցները բավականին նորոգ և լուսավոր են դարձել : Լուսանկարները, սակայն, փաստում են ճիշտ հակառակը: Սարգսյանի խոսքով` փողոցների

«Քաղաքացիական հասարակություն ասվածը միֆ է». Տիգրան Քոչարյան

Այսօր Կովկասի ինստիտուտում կայացած «Նոր քաղաքացիական շարժումներ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ բլոգեր Տիգրան Քոչարյանը հետեւյալն ասաց. «Իմ կարծիքով քաղաքացիական հասարակություն ասվածը միֆ է: Ինձ ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակությունը: Դա քաղաքացիների հասարակություն է, թե ինչ: Մարդիկ շատ են սիրում խոսել ժողովրդի ազգի անունից: Ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ, բայց… Մարտի

Նախարարությունը բեռնաթափում է, մանկատան տնօրենները` «լցնում»

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախարարության 3գերակա ճյուղերը` կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների կանոնակարգումը: Պարոն Ասատրյանի խոսքերով` մանկական խնամակալական հաստատությունների բեռնաթափումը նախարարության գերակա խնդիրներից է եւ կատարված աշխատանքների արդյունքում 2013 թվականին «Զատիկ» մանկատունը կդադարի

Դերասան, ով խաղացել է ամենաշատ ֆիլմերում և անունը գրվել է տիտրերում

Մեծ բրիտանացի դերասան Քրիստոֆեր Ֆրենկ Կարանդին Լին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես դերասան, ում անունն ամենաշատն է գրված ֆիլմերի տիտրերում` 290 անգամ, որից 69-ը սարսափ ֆիլմեր: Հայտնի դերերից են կոմս Դրակուլա, Սարուման, կոմս Դուկու, Շերլոկ Հոլմս, Ֆրանցիսկո Սկարամանգի և այլն: Անգլիական «OMG Life» ընկերությունը տեղծել է աշխարհում առաջին խցիկը, որը կարող է լուսանկարահանել ինքնուրույն:

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ Օսկանյանի վերաբերյալ

Մենք ուշադրությամբ հետևել ենք  արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական

Պատանեկությունը՝ իր դժվարություններով

Պատանեկությունը հարցերի, կասկածների և ընտրության տարիք է, երբ պատանիները սկսում են բացահայտել աշխարհն` իր լավ ու վատ կողմերով, ճանաչել սեփական անձն ու կողմնորոշվել կյանքում: Այդ տարիքում ի հայտ են գալիս բազում հարցեր, օրինակ` «ո՞վ եմ ես», «ի՞նչ եմ ուզում», «ի՞նչ եմ դառնալու», «ո՞ւմ կարծիքը հաշվի առնեմ», «ո՞րն է իմաստը իմ կյանքի» և այլն: Հարցեր, որոնց

Վրաստանի իշխող կուսակցությունն ընդունել է պարտությունը

Նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած իշխող կուսակցության պարտությունը: Հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում: Վրաստանի ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի

ՍԴ. «Կենսաթոշակների մասին օրենքի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում`ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը վիճարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածների դրույթները համապատասխանում են Հայաստանի

Փաշինյանը բացատրել է՝ ինչու բոյկոտեց Օսկանյանի հարցով քվեարկությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ բացատրելով, թե ինչու է այսօր ԱԺ-ում բոյկոտել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քվեարկությունը: «2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու: Նույն հոդվածում, կամ երբեւէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրել է 4 պատգամավորների կալանավորումը

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ: Ներկայացնում ենք հայտարարության` ամբողջությամբ: Ստորև ներկայացվող հայտարարությունը պատրաստել էի մինչ պատգամավոր՝ Վարդան Օսկանյանին մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ԱԺ ներկայացնելը: Չհասցրեցի, ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հայատարարության հիմնական նպատակը նորընտիր ԱԺ-ին ձեռնպահ պահելն էր այնպիսի քայլերից ու որոշումների ընդունումից,

Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի սաներն այսօր մասնակցել են մշակութային ժառանգության վերբերյալ թեմատիկ սեմինարների և խոստովանել են, որ Էրեբունի ամրոցն իրենց ամենամոտ ժառանգությունն է

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում դպրոցականների համար անցկացվող թեմատիկ սեմինարի շրջանակում այսօր` 2012թ. հոկտեմբերի 2-ին, արգելոց-թանգարանում էին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտները` պատմության ուսուցչուհի  Մ. Գյումրյանի ուղեկցությամբ: Առաջին սեմինարը, որը վերաբերում էր մշակութային ժառանգության հասկացություններին և այն միջազգային համաձայնագրերին, որոնց օգնությամբ պահպանվում են համայն մարդկության կողմից ստեղծված մշակութային արժեքները, առաջացրել է մեծ

ԵԽԽՎ-ում քննարկում են ավելի ժողովրդավար ընտրություններ անցկացնելու մասին բանաձև

Այսօր՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Ջին Չարլզ Գարդետոյի պատրաստած զեկույցի վերաբերյալ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հանձնաժողովի կարծիքը: Ըստ այդմ՝ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում արաբական երկրներում և աշխարհի այլ կետերում հանուն մարդու իրավունքների և ազատությունների, ցույց են տալիս, որ

Օրբան. «Սաֆարովի հանձնումը ճիշտ որոշում էր»

«Մենք նույնը կանեինք, եթե մի հայ սպանած լիներ ադրբեջանցու», – խորհրդարանում հայտարարել է Հունգարիայի վարչապետը։ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը «ճիշտ եւ իրավացի» որոշում էր, որը թույլ տվեց Հունգարիային դուրս գալ հայ – ադրբեջանական հակամարտությունից, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` երկուշաբթի օրը խորհրդարանում պատասխանելով սոցիալիստ պատգամավոր, Հունգարիայի նախկին արտգործնախարար

Հրանտ Բագրատյան. «Մենք հա իրենց պիտի տանջենք»

Արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանը չի զգաստանում այն փաստից, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում է: Այս հարցը տվեց պարոն Բագրատյանի հետ հանդիման համար Ազատության հրապարակ եկած մի քաղաքացի: ՀԱԿ պատգամավորը իր հանդիպման վայրն ու ժամը չի փոխում: Ամեն ամսվա առաջին օրը նա Ազատության հրապարկում շարունակում է հանդիպել իր ընտրողներին եւ պատասախանել նրանց ամենատարբեր հարցերին: Նա

Դավիթ Շահնազարյան. «Վրաստանի տարոսը մեր երկրին»

Մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը՝ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այսօր Վրաստանը «կարեւորագույն պատմական քննություն հանձնեց»: Ըստ պարոն Շահնազարյանի . «Դա առաջին հերթին նշանակում է, որ Վրաստանում կշարունակվեն բարեփոխումները, այդ թվում՝ նաեւ ժողովրդավարական բարեփոխումները: Լուրջ հնարավորություն է ստեղծվում Վրաստանի համար՝ հաստատել անշրջելի ժողովրդավարություն: Ընդդիմությունը ընտրությունների միջոցով եկավ իշխանության: Վրաստանի

Վարդան Օսկանյանը՝ ԱԺ որոշման մասին

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը. Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս

Նախարար Արտեմ Ասատրյանը Խաչիկյանի ու ծառայության մասին

«Ես, ճիշտն ասած, որեւէ վատ բան չեմ կարող ասել Խաչիկյան մարդու մասին»,- նման կարծիք հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի մի քանի տարի միասին աշխատած սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մասին, որն այսօր ձերբակալված է: Նշենք, որ Արտեմ Ասատրյանը 2007-2011 թվականին եղել

Ալեն Դելոնը Երևան է գալու

Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը պատրաստվում է դեկտեմբերի 17-ին ժամանել Երևան: Առիթը Մոսկվա կինոթատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք  «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» (С новым годом, Мамы!) ֆիլմի պրեմիերան է, որում Ալեն Դելոնից բացի՝ նկարահանվել են նաև այնսպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Պավել Վոլյան,  Իրինա Ռոզանովան, Գարիկ Խառլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և ուրիշներ. նրանք բոլորն էլ այդ

«Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի շնորհանդեսը

Գրատպության 500 ամյակի առթիվ  այսօր կայացավ Ռոբերտ Սարգսյանի հեղինակած «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գրքի շնորհանդեսը՝ աշխարհում մեծ հռչակ վայելող հայ օլիմպիականների նվաճումների, 10 տարվա ընթացքում աստղագիտության ոլորտում նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների, ինչպես նաեւ Համբարձումյանի անվան մրցանակին արժանացած աստղագետների մասին: Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի վարժարանի տնօրեն, աստղագետ Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ երեխաները ուզեն, թե չուզեն, պետք է սիրեն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031