Օրվա լրահոսը

Շուտով կսկսվի «բանդայի» գործով դատավարությունը

Այսօր ժամը երեքին` րոպեներ անց, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կկայանա «բանդայի» գործով անդրանիկ դատավարությունը: Արտուշ Հակոբյանի («Սուրիկի լավաշի» տիրոջ որդին) եւ մյուսների` Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Քյարամ Ամոյանի դեմ դատավարությանը, որն ավելի շատ հայտնի է որպես «բանդայի գործ», ներկա լինելու համար արդեն իսկ դատարանի

Անրի Ռենո. Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը չի կարող իր տեղը չունենալ եվրոպական մշակույթում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում բացվեց «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ–ֆրանսիական համատեղ ցուցահանդեսը` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Ողջունելով ներկաներին` արգելոց–թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը անդրադարձավ պատմամշակութային ժառանգության պահպանության և այն հանրությանը մատչելի դարձնելու կարևորությանը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն առանձնակի ջերմությամբ ողջունեց Հայաստանի միացումը համաեվրոպական

Արդյո՞ք ճիշտ է վերադարձը հին ուղղագրության

Գրաբարյան ավանդական ուղղագրության բարեփոխման հարցը ծառացել է դեռեւս 19-րդ դարի կեսերից: Այդ խնդրով մտահոգված որոշ քայլեր են արել հայ անվանի գրական-հասարակական գործիչներ Նահապետ Ռուսինյանը, Մինաս Չերազը, Խորեն Ստեփանեն, այնուհետեւ Ղազարոս Աղայանը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ: 1913թ., Գեւորգ V կաթողիկոսի հովանավորությամբ կազմվում է հանձնաժողով, որի նպատակն էր քննարկել հայոց ավանդական ուղղագրության մեջ որոշակի բարեփոխումներ կատարելու հարցը:

Հայաստանում գործող ամբիոններն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրական գնահատականին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը: 2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության  արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը և  ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող և ենթակա

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը

Պյոտր Առաջինի ռեֆորմը՝ մեր օպերային թատրոնում

Պետրոս Առաջինի ռեֆորմներից մեկում գրված էր. «Թատրոն հաճախել այնպես, ինչպես պալատական պարահանդեսներին, հարգել թատրոնը»: Սա երկար ժամանակ կիրառելի էր ԽՍՀՄ-ում, երբ  թատրոն գնալը տոն էր՝ պարտադիր երեկոյան հանդերձանքով: Հայաստանում մոռացության տրված այս մշակույթը վերականգնելու լավագույն օրինակ էր օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Համերգ ճեմասրահում» նախագիծը: Սա պատասխան է տարածված

Դատախազը յոթ տարի պահանջեց ԱԱԾ քննիչի համար

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրական ճառով հանդես եկավ Աշոտ Նադոյանը: Նա հաստատված համարեց ԱԱԾ քննիչի կողմից Հովհաննես Գեւորգյանից 4000$ կաշառք վերցնելու փաստը: Ըստ մեղադրողի, դատաքննության ժամանակ վկաներ Հովհաննես Գեւորգյանը եւ Մարիամ Ավետիսյանը ցուցմունք

FresnoBee. «Ֆրենզոյի հայ համայնքը սգում է»

«Ֆրեզնո Բի» թերթը հաղորդում է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը սգում է պրեսբիտերական առաջին հայկական եկեղեցու հոգևոր հովիվ պատվելի Բեռնարդ Գյուքգյուզյանի մահը: Նա մահացել է սեպտեմբերի 22-ին, 85 տարեկան հասակում: Գյուքգյուզյանը եկեղեցու հովիվն է եղել 22 տարի՝ 1978-2000: Այդ եկեղեցին Կալիֆորնիայի ամենահին հայկական հոգևոր հավաքատեղին է, այն օծվել է 1897թ.-ի հուլիսի 25-ին: Գյուքգյուզյանի որդին` Արա Գյուքգյուզյանը

Գորիսում մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը

Այսօր առավոտվանից Գորիս քաղաքում մեկնարկել են քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները:  «Գորիսյան օրեր» տոնակատարությունը հագեցած է լինելու տարաբնույթ միջոցառումներով, որին մասնակցելու են եկել հյուրեր հանրապետության տարբեր վայրերից ու  արտերկրից: Գորիսյան միջոցառումներին ներկա գտնվելու համար քաղաք են ժամանել քույր-քաղաքների` Ֆրանսիայի Վիենի եւ Բելառուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները: Գորիս-Վիեն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակը նույնպես նշվում է այսօրվա տոնական միջոցառումների

Հայաստան-Ադրբեջան-2012. «Խաղաղ բանակցությունների ապագան»

Հարցազրույց փորձագետ եւ վերլուծաբան Թողրուլ Ջուվարլիի հետ – Ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի ներումն ու խրախուսումը: Հնարավո՞ր է վերջնականապես ընդհատվեն խաղաղ բանակցությունները: – Բանակցային գործընթացը վաղուց է մտել փակուղի: Արդեն մի քանի տարի է՝ պատրանք է ստեղծվում, թե այն շարունակվում է: Այնպես որ, հիմք չունենք խոսելու որեւէ

Հայաստան-Ադրբեջան-2012. «Հիմա Հայաստանն այլեւս չունի «խաղաղության գործընկեր»

Ստորեւ բերված հարցազրույցները հակամարտող հասարակություններում, բանակցային գործընթացում եւ միջազգային մակարդակում, այսպես կոչված, «Սաֆարովի գործի» ունեցած ազդեցությունների եւ դրանց հնարավոր զարգացումների մասին  են: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները:

Հավանաբար, բոլորն էլ հրահանգված են՝ հաշմանդամների թիվը չավելացնել

Ի՞նչ է ասում բժշկին հիվանդի օբյեկտիվ վիճակը Գոտկատեղի օստեոխոնդրոզով տառապող (հենաշարժողական համակարգում խնդիրներ ունեցող) հիվանդն այսօր չի կարողանում հաշմանդամության կարգ ունենալ, քանզի պոլիկլինիկայի նյարդաբանը բացատրել է, որ ԲՍՓՀ (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) ուղեգրելու համար պետք է առնվազը մի 4-5 օր ստացիոնար բուժում ստանալ, հետազոտվել, ինչը հիվանդի վրա կնստի առնվազը 160 000 դրամ կամ անցնել Յամեր (MRT)

Պատշաճ հայցվոր չէ

 Բանկը ստացել է իր վնասները Սեպտեմբերի 6-ին «Առավոտում» տպագրվեց «Բանկային բնազդի դատական հովանավորչություն» հրապարակումս, որում փորձ էի արել ներկայացնել ամուրի, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում դատված Մուրադ Սարգսյանի կեղծ տեղեկանքի հիման վրա բանկերից մեկի կողմից նրա հետ կնքած պայմանագրի, ԼՂՀ «Ծիածան» ԱՁ փոխտնօրեն ներկայացած Մուրադի գրավ դրված «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 05 ՏԼ 550 պ/հ

Թուրքերը Վանա կատուն էլ են գողացել

«MirFactov»-ն ամռանը հրապարակել է աշխարհի 10 հազվագյուտ եւ ամենաթանկ կատուների ցուցակը, որում հայկական Վանա կատուն ներկայացված է որպես «Թուրքական Վան»: Վանա կատվի բնութագրականում նշված է. «Աշխարհի հնագույն կատվացեղերից թուրքական վանը կամ թուրքական վանա կատուն անհետացման եզրին է անգամ իր հայրենիքում՝ Թուրքիայում: Վանա կատուն հիմնականում սպիտակ մորթի ունի, գլխին ու ականջներին՝ շիկավուն երանգ, եւ շեկ պոչ:

Թոշակները բարձրացնելիս հավասար մոտեցում ցուցաբերելը արդար չէ

Բոլորն էլ ինչ-որ պահի հասնում են ծերության՝ սկսած աշխարհի հզորներից, վերջացրած սովորական մահկանացուներով: Անշուշտ, բոլորն էլ հասնելով ծերության՝ երազում են քիչ թե շատ բարեկեցիկ ապրել, բայց մեր հանրապետությունում ամենաանապահով խավը ծեր կենսաթոշակառուների մեծամասնությունն է, որոնք իրենց կենսաթոշակներով ոչ միայն չեն կարողանում գոյատեւել, այլեւ ծերությունն իրենց համար համարում են անեծք: Սակայն զարմանալի է, որ կենսաթոշակառուների մեջ

Ռեզյումե կազմելուց, պահվածքից սկսած՝ սովորեցնում են

Երեկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» (ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ) գրասենյակում տեղի ունեցավ «Աշխատանքային ակումբների» ղեկավարների հավաք, որտեղ տարբեր մարզերից հրավիրված 17 մասնակից պատմեցին, թե ինչպես են մարդկանց օգնում աշխատանք գտնել, հասկանալ շուկայի պահանջները, ճկուն լինել եւ չկորցնել աշխատելու հնարավորությունը՝ այն պայմաններում, երբ շուկայի առաջարկը շատ փոքր է: ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի

Ավտոկայանն ավերվել է, մանկապարտեզի նախկին շենքն էլ՝ ելք ու մուտքից զրկվել

Վայքի ավտոկայանը վթարային է Վայք քաղաքի ավտոկայանը՝ կառուցված խորհրդային տարիներին, անմխիթար վիճակում է հայտնվել: Հենասյուների վրա կանգնած, արտաքնապես գրավիչ այդ կառույցի տակով է հոսում քաղաքի ոռոգման ջրատարը: Դրսից ու ներսից պատերի վրա երեւացող ճաքերը տեսնելով՝ այնտեղ ելումուտ չեն անում ոչ միայն ուղեւորները, այլեւ աշխատակիցները (տնօրեն, դիսպետչեր, հավաքարար): Քայքայված տանիքից տարիներ շարունակ անձրեւաջրերը հոսել, ծեփաթափ են

ՌԴ-ն հստակեցնո՞ւմ է յուրայիններին

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այս օրերին հանդիպումներ է ունենում հայաստանյան ռուսամետ քաղաքական ուժերի ղեկավարների հետ՝ ճշգրտելու համար վերջիններիս տրամադրությունները: Երկու օր առաջ ՌԴ դեսպանի հետ է հանդիպել ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման հիմնական նպատակը եղել է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ՌԴ-ի դերը: Այս համատեքստում Թովմասյանը վերահաստատել է իր կուսակցության

«Սերժ Սարգսյանը որ կոճակը սեղմեց՝ այդպես էլ կգնա»

Վարդան Օսկանյանի դեմ հետապնդումը ԲՀԿ քաղխորհուրդը համարում է կուսակցության դեմ հետապնդում «Նմանատիպ գործերը մեր երկրում քաղաքական ենթատեքստ ունեն եւ քաղաքական հետապնդում են»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդությանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ասաց ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ

Կհանձնե՞ն Օսկանյանին

Պատգամավորական անձեռնմխելիությունը ճիշտ բան է: Որքան էլ քաղաքացիները դրա դեմ բողոքեն, հատկապես ընտրություններից առաջ, որքան էլ նրանք իրավամբ պնդեն, որ կիսագողական գործարարները ձգտում են խորհրդարան մտնել՝ իրենց անպատժելիությունն ապահովելու համար, միեւնույն է՝ դա անհրաժեշտ ժողովրդավարական նորմ է: Այստեղ գործում է հայտնի իրավական սկզբունքը, համաձայն որի՝ ավելի լավ է պատժից խուսափեն 10 մեղավորներ, քան դատապարտվի մեկ

Զգալի մասը որպես հանք չպետք է արդյունահանվի

«Հայաստանի բնապահպանական միջավայրի  համար  լուրջ սպառնալիք են արդյունահանված հանքանյութի միլիոնավոր տոննա այն թափոնները, որոնք  մեծ կուտակումներով  հավաքվում են բնության այս կամ այն անկյունում` իսկական աղետ դառնալով համապատասխան թափոնավայրի` պոչամբարի ազդեցության ոլորտում հայտնված բնակավայրերի բնակչության, կենդանական ու բուսական աշխարհի, վերգետնյա և ստորգետնյա ջրային պաշարների համար»,-«Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Ըստ

Բնապահպաններ Մարիամ Սուխուդյանին եւ Եղիա Ներսեսյանին ոստիկանություն էին կանչել (տեսանյութ)

Սսեպտեմբերի 27-ին երեկոյան «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը եւ Եղիա Ներսեսյանը, ՀՀ Արարատի մարզի քննչական բաժնի կողմից գրավոր ծանուցվել էին հաջորդ օրն առավոտյան ներկայանալ ՀՀ Արարատի մարզի քննչական բաժին՝ ըստ մեղադրանքի Խոսրովի արգելոցում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որպես վկաներ: «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ հաջորդ օրը, վաղ

Քաղաքապետը վերընտրվելուց 6 օր անց 30 տարվա տնօրենին առաջարկել է ազատման դիմում գրել

Սեպտեմբերի 29-ի առավոտյան  Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն իր աշխատասենյակ է կանչել Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանին եւ առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել: Նա Կ. Ազիբեկյանին առաջարկել է դրա փոխարեն գրադարանավարի աշխատանք՝ քաղաքի գրադարաններից մեկում: Կարինե Ազիբեկյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել:  Ազիբեկյանն ասում է, որ քաղաքապետն իրենց ողջ հանդիպման ընթացքում նստած լինելով՝ իրեն չի

Դավութօղլուն՝ ՄԱԿ-ի ամբիոնից. «Անհրաժեշտ է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում մի շարք երկրների ԱԳ նախարարների շարքում երեկ Նյու Յորքում հանդես եկավ նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հայտարարեց. «Ամեն տարի կամք է ցուցաբերվում լուծելու սառեցված հակամարտությունների հարցը, ինչպիսիք են Պաղեստինի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցերը: Սակայն դրանք դեռ շարունակում են մնալ չլուծված»: Նա նկատեց, որ

IWPR. «Եզդիների համար 18 տարեկանն ուշ է»

«IWPR»-ը գրում է Հայաստանում կանանց ամուսնության տարիքային ցենզը 17-ից 18 դարձնելու օրենքի փոփոխության մասին` նշելով, որ եզդիների մոտ այդ փոփոխությունը դժգոհություն է առաջացրել: «17  տարեկանը աղջիկների համար ամուսնության համար համապատասխան տարիք չի, քանի որ նրանք դեռ սովորում են», – ՀՀ արդարադատության նախարարի խոսքերն է փոխանցում գործակալությունը, – «Նաև առողջապահության նախարարն է նշել, որ վաղ տարիքում

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում

Սիրելի հայրենակիցներ, 21 տարի է անցել Սովետական Միության անկումից: Այս 21 տարիների ընթացքում մեր պատմական հայրենիքի փոքր մասում հիմնադրեցինք երկու հայկական պետություններ, որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանք իրագործել այն: Ցավալի է, բայց Հայաստանը հեռու է ինքնիշխան լինելուց: ժողովրդավարական ղեկվարման փոխարեն բռնապետական կարգեր են տիրում:

Հենրիխ Մխիթարյանն առանց գոլի չի հեռանում խաղադաշտից

 Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ տասներորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնելով Դնեպրոպետրովսկի «Դնեպրին»: «Շախտյորի» կազմում կրկին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն սովորություն է դարձրել առանց իր գոլը խփելու խաղադաշտից չհեռանալ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վահագն Չախալյանի ուղերձը ջավախքահայությանը

Սիրելի հայրենակիցներ, 2012թ. հոկտեմբերի 1-ին Դուք գնալու եք քվեարկության՝ ընտրելու Վրաստանի խորհրդարանի կազմը: Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար և լեգիտիմ համարվել: Ընտրություն կատարելիս քաջ գիտակցեք, որ

Մեքենան բախվել է ծառին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածնում` «Անմար կրակ» հուշարձանի  մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն-գոլֆ» մակնիշի 33 VU 611 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Սերգեյ Հակոբյանի դին:

ԱՆԵԿԴՈՏ

– Բժիշկ ջան, եթե չվիրահատվեմ, չեմ ապրի՞,- հարցնում է հիվանդը: – Դու միգուցե ապրես, բայց ե՛ս չեմ ապրի,- պատասխանում է բժիշկը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031