Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատախազը յոթ տարի պահանջեց ԱԱԾ քննիչի համար

Սեպտեմբեր 29,2012 14:03

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Մեղադրական ճառով հանդես եկավ Աշոտ Նադոյանը: Նա հաստատված համարեց ԱԱԾ քննիչի կողմից Հովհաննես Գեւորգյանից 4000$ կաշառք վերցնելու փաստը:

Ըստ մեղադրողի, դատաքննության ժամանակ վկաներ Հովհաննես Գեւորգյանը եւ Մարիամ Ավետիսյանը ցուցմունք էին տվել, որ Թեհրան-Երեւան չվերթով վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայան, իրենց մոտ հայտնաբերվել է 0,5,մգ քացախաթթվի անհիդրիդ: Այս գործը հանձնարարվել էր քննել ԱԱԾ քննիչ Կոթոլյանին, որը խոստացել էր որոշակի գումարի դիմաց գործի ընթացքը Հ.Գեւորգյանի եւ Մ. Ավետիսյանի օգտին ուղղել եւ, մասնավորապես, գործից կասկածյալ Մարիամ Ավետսյանի  (Հ.Գեւորգյանի ընկերուհու)  անունը հանել:  Դատաքննության ժամանակ, ըստ մեղադրողի, հաստատված համարվեց նաեւ այն, որ Հովհաննես Գեւորգյանը իրենից կաշառք ստանալու մասին նաեւ հայտնել է ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակից Մուրադ Բաղդասարյանին:

Դատախազը պահանջեց յոթ տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ այս գործով «Առավոտի» բազմաթիվ նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, որ մեկ անգամ յոթ տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո Կոթոլյանի գործը Վերաքննիչ դատարանից հետ ուղարկվեց, քանի որ նույն Հովհաննես Գեւորգյանը, որը թմրանյութի օգտագործման եւ տարածման համար դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման, մեկուսարանից հայտարարությամբ դիմել էր Վերաքննիչ դատարանին, ասելով, թե ինքը ստել է:

Այսօր սակայն դատախազ Ա. Նադոյանը իր ճառում ասաց.«Ի վերջո, գործը Վերաքննիչից վերադարձվելուց հետո նույն Հովհաննես Գեւոգյանը մեղադրող ցուցմունք է տվել Կոթոլյանի դեմ, իսկ արդարացնող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

ԱԱԾ քննիչն այսօր իրեն անհանգիստ էր պահում, անգամ արժանացավ դատավորի կողմից սանկցիա կիրառելու սպառնալիքին: Կոթոլյանը տեղից վեր կացավ, դիմելով դատախազին, ասաց, որ նա կարդա մեղադրանքի եզրափակիչ մասը, եւ ոչ թե մեղադրական եզրակացությունը:

Պաշտպանական կողմը խնդրեց ճառին նախապատրաստվելու համար 10-12 աշխատանքային օր ժամանակ: Դատական հաջորդ նիստին` հոկտեմբերի 9 –ին, Կոթոլյանի երեք պաշտպանները հանդես կգան մեկ միասնական ճառով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930