Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը

Սեպտեմբեր 29,2012 13:56

Այսօր առավոտվանից Գորիս քաղաքում մեկնարկել են քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները:  «Գորիսյան օրեր» տոնակատարությունը հագեցած է լինելու տարաբնույթ միջոցառումներով, որին մասնակցելու են եկել հյուրեր հանրապետության տարբեր վայրերից ու  արտերկրից: Գորիսյան միջոցառումներին ներկա գտնվելու համար քաղաք են ժամանել քույր-քաղաքների` Ֆրանսիայի Վիենի եւ Բելառուսի Նեսվիժ քաղաքների պատվիրակությունները:

Գորիս-Վիեն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակը նույնպես նշվում է այսօրվա տոնական միջոցառումների շրջանակներում: Համաքաղաքային միջոցառումները մեկնարկել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման եւ բացման արարողությամբ:  Տոնական միջոցառումները քաղաքում շարունակվելու են ողջ օրվա ընթացքում, կլինեն սպորտային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ավանդական հյուրասիրություն, նախատեսված է  այցելություն Ակսել  Բակունցի տուն-թանգարան եւ այլն:

Իսկ ուշ երեկոյան գորիսեցիներին ու հյուրերին սպասվում է համերգային մեծ ծրագիր, որին կհաջորդի շքեղ  հրավառությունը ու այդքանով կեզրափակվի տոնական միջոցառումների շարքը Գորիս քաղաքում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930