Օրվա լրահոսը
Հունգարական դատարանի կողմից տուժող ճանաչված գնդապետը խորհրդակցում է իրավաբանների հետ
«Իրեն քաղաքակիրթ Եվրոպայի մաս համարող երկիրն իրավունք չուներ նման կերպ վարվել, շատ լավ իմանալով, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ազատ են արձակելու»,- Հունգարիայի կառավարության կեցվածքն այսպես է գնահատում գնդապետ, Հատուկ քաղծառայության առաջին դասի խորհրդական Հայկ Մակուչյանը, ով 2004-ի փետրվարին Բուդապեշտում էր գտնվում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հետ եւ ով հրաշքով փրկվեց մարդասպանի ճիրաններից: Գնդապետը
Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին. «Ձեր երկրի իշխանությունները գործարքի են գնացել մարդասպան ծնած երկրի հետ»
ՀՀ ԱԺ եվրոպական ինտգրաման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին է ուղղել հետեւյալ նամակը: «Հունգարիայի արդարադատությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Մարդասպան, որը հայ սպային կացնահարել էր միայն նրա համար, որ վերջինս հայ է։ Ցմահ ազատազրկման դատապարտված եւ 30 տարի ներման իրավունքի
Բաց նամակ Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին. «Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի»
Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու
Կոտայքի մարզպետն ու Քաղսիի համայնքապետը չօգնեցին, որպեսզի ընդամենը 3 երեխա դպրոցական հագուստ ունենա
ՀՀ ոստիկանությունն այդպես էլ չվճարեց նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի արտաժամյա աշխատանքի 2,5 միլիոն դրամ հավելավճարը, ինչի հետեւանքով Ալումյանի դպրոցահասակ 3 երեխաները սեպտեմբերի 1-ին դպրոց չեն կարողանա գնալ: Ալումյանի 6 ամյա որդու` Նարեկի երազանքը`քույրերի`Կարինեի ու Գայանեի նման դպրոց հաճախել, դպրոցական նստարանի մոտ նստել, գրել-կարդալ իմանալ, չի իրականանա: Aravot.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանի կինը` Շուշանիկ Նասիբովնան ասաց,
Հանրային քննարկումներ՝ հեռուստաեթերի բարեփոխմանն ուղղված առաջարկների շուրջ
Այսօր Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի մշակման, հեռուտաեթերի, սիրիահայության, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի, «Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման ռազմավարության հայեցակարգի», ՀԽ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր: «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ
Սամվել Թանգյան. «Ես այնքան էլ այն անձնավորությունը չեմ, որ իմ վրա ճնշում գործադրելն այդքան հեշտ լինի»
Այսօր Aravot.am-ը զրուցեց Սամվել Թանգյանի հետ, որին ՀՀԿ-ի տեղական տարածքային կազմակերպությունները ներկայացրել էին՝ որպես Սիսիանում քաղաքապետի իրենց հավանական թեկնածու, սակայն ՀՀԿ վերնախավը գտավ, որ Սիսիանում իրենք պետք է սատարեն ԲՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին: Մեր հարցին՝ ՀՀԿ-ի կողմից ճնշումների ներքո՞ չեք առաջադրվել եւ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ներկայիս քարոզարշավը Սիսիանում՝ նա պատասխանեց. «Իմ վրա
Ռամիլ Սաֆարով. «Ես պատրաստ եմ վերադառնալ բանակ»
Հայ զինծառայողի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ անցած գիշեր էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի: Հենց Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի պաշտոնյաները Սաֆարովին նոր անձնագիր շնորհեցին, հետո նրան ուղեկցեցին Շեհիդների ծառուղի` Հեյդար Ալիեւի գերեզմանին: Առավոտյան էլ Սաֆարովը արդեն հայրական տանն էր, ուր APA գործակալության բնորոշմամբ` «ժամեր շարունակ չէր դադարում այցելուների հոսքը»: Սաֆարովի
Ռուբիկ Կարապետյանը բավարարվեց 4-րդ տեղով
Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 10-րդ առաջնությունը վաղն ավարտվում է, իսկ այսօր մրցահարթակում Հայաստանը ներկայացնում են երկու հոգի: Տղաների մինչեւ 85 կգ քաշային կարգում Ռուբիկ Կարապետյանն արդեն ավարտել է մրցելույթները: Ճիշտ է, իրենից առաջ պայքարի մեջ մտած ու մեդալներ նվաճած Հայաստանի վեց ծանրորդների ցուցանիշների ֆոնի վրա գյումրեցու արդյունքն այնքան էլ տպավորիչ չէ, սակայն
ՀՀ նախագահ. «Մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը» (Տեսանյութ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու
Հունգարական արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Սաֆարովի էքստրադիցիան
Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ: Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի
ՀԱԿ հայտարարությունը Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ
Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի որոշմամբ։ Այսպիսով, փոխանակ ստոր մարդասպանը մինչեւ վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր
«Կապանի քաղաքապետը եթե ռիսկ չունենար դիմում ներկայացնելու, պետք է ռիսկ չունենար նաեւ հայտարարությամբ հանդես գալու»
Այսօր Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե այսպիսի հասարակությունում, երբ ընդամենը սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար մարդկանց սպանում են, ինչպե՞ս կարող են ինքնաբացարկ հայտնած թեկնածուները դիմում գրել իրավապահ մարմիններին, որ իրենք ճնշումների ներքո են ինքնաբացարկ հայտնել: Եթե մարդուն ճնշում են, նա ինքնաբացարկ է հայտնում, ուրեմն որտեղի՞ց նա ռիսկ պետք է ունենա դիմի իրավապահ մարմիններին
«Սիվիլիթաս» հիմնադրամում ստուգումների կասեցումը երկարաձգվել է ևս 30 աշխատանքային օրով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով՝ Սիվիլիթաս հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է ևս 30 աշխատանքային օրով: Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով: «Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ
Հայ երիտասարդները լոլիկահարեցին Հայաստանում Հունգարիայի ներկայացուցչությունը (ֆոտոշարք)
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը՝ Կարեն Ավագյանի գլխավորությամբ կազմակերպել էր բողոքի ցույց` Երևանում Հունգարիայի հյուպատոսարանի առջև` ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու առիթով: Լուսանկարները՝ «Պանարմենիան» գործակալության
ՀՀ նախագահ. «Հունգարիայի իշխանությունները պետք է հասկանան, որ կոպիտ սխալ են կատարել»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը: ՀՀ Ազգային անվտանգության
Հայ Առաքելական եկեղեցու չորս միանձնուհիները. «Արտաքուստ գրավիչ, խորհրդավոր և հետաքրքիր, սակայն իրականում խստակրոն է և դժվարին կյանք»
Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ներկայումս պաշտոնապես չորս միանձնուհի ունի: Նրանցից երկուսն ապրում են Վաղարշապատի Սբ Գայանե վանքում, երկուսը` Շիրակի թեմի Հառիճի վանքում: Միանձնուհիների թիվը նախատեսվում է ավելացնել, և առաջիկայում նրանց կմիանա ևս մեկը, ով այսօր փորձաշրջան է անցնում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Մեդիալաբին» ասում է, որ միանձնուհիները նախընտրում են հրապարակային հանդես չգալ`
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Հունգարիա չի կայանա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անորոշ ժամկետով հետաձգում է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը` նկատի ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման) ենթարկելու փաստը: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի սրճարանի մոտ. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի ահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 2 հասցեում գտնվեղ «Լիմոն լանչ» սրճարանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի արդյունքում 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Լիմոն լանչ» սրճարանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին:
Սահմաններում լարվածություն չի նկատվում
«Այս պահի դրությամբ հայկական սահմաններում լարվածություն չի նկատվում», – «Փաստինֆո» գործակալության թղթակցին այս մասին տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս հավելեց նաև, որ ինչպես նախորդ օրերին՝ այնպես էլ այսօր, եղել են հակառակորդի կողմից հրադադարի սովորական բնույթ կրող խախտումներ: «Փաստինֆո»
«Հայոց Արծիվները» դատապարտում է Ալիևի գործողությունները
2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում հորինված Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սգացող լուրը ցնծեց ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Եվրոպային: Եվրամիության անդամ Հունգարիայի կառավարությունը Բուդապեշտում դատապարտեց ադրբեջանցի տականքին … Այսօր` 2012 թվականի օգոստոսի 31-ին Երկիր մոլորակում բնակվող հայ ժողովուրդը նորից ցնծում ապրեց` տեղեկանալով, որ ինչ-որ օլիգարխ-գործարարի աջակցությամբ Հունգարիայի
Պաշտոնապես բացվեց «Դինո գոլդ մայնինգի» տեղեկատվական կենտրոնը
Այսօր Կապանում պաշտոնապես բացվեց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնը, որին արտասահմանից մասնակցելու էր եկել նաեւ «Դանդի Փրեշես Մեթալս» (Dundee Precious Metals) կորպորացիայի գործադիր փոխտնօրեն եւ արտադրական գծով գլխավոր տնօրեն Ռիք Հաուսը: «Դինո գոլդ մայնինգ» ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքով` տեղեկատվական կենտրոնը կնպաստի ընկերության գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու եւ թափանցիկ աշխատանքային վիճակ ստեղծելու ընկերության տնօրինության
Սերժ Սարգսյան. «Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության այլ ներկայացուցիչներ: Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները,
Դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ Սաֆարովի էքստրադիցիայի հիմքերի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի որոշումը, ասաց․ – «Գլխավոր դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ պարզելու, թե Հունգարիայի համապատասխան պետական մարմինը՝ Արդարադատության նախարարությունը ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ պայմաններով է իրականացրել
Հետախուզվում է «Բոդոլը»
Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող
Արմեն Աշոտյան. «Աճառյանի» ուսանողները չեն զրկվի կրթության իրավունքից (Տեսանյութ)
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած կրթության մշակների օրհնության արարողությունից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի փակման խնդրին: Նախարարը նշեց, որ համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանից նամակ է ստացել բուհի գործունեության դադարեցման մասին. «Գիտակցելով այն հանգամանքը, որ բուհի ուսանողները կրթությունը շարունակելու ցանկություն ունեն, նախարարությունը ներկայացրեց
Ադրբեջանը բարձր է գնահատում Հունգարիայի հետ «գործընկերային համագործակցությունը»
«Մենք բարձր ենք գնահատում հունգարական կողմի հետ գործընկերային համագործակցությունը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` 1news.az ինտերնետային պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը։ Նա հայտնել է, որ պաշտոնական Բաքուն «արդեն որոշակի ժամանակ» աշխատանք էր կատարում այդ ուղղությամբ։ Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից
Փոստանջյան. «Չենք կարող բացառել, որ թեկնածուների ինքնաբացարկները տեղի են ունեցել բռնությամբ»
«Հենց որ հասարակությունը հասկանա, որ այն որոշումները, որոնք ընդունվում են ավագանու կողմից, կարևոր են իր կյանքի համար, նա կսկսի կարևորել այդ ավագանու անձի դերը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Անդրադառնալով Կապանի քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկներին` «Ժառանգության» պատգամավորը կարծիք հայտնեց, որ այն բոլոր թեկնածուները, ովքեր առաջադրվել էին որպես քաղաքապետի թեկնածու, չեն գտել այն կոնսենսուսը, որով պետք է հանդես գային:
Գյումրիի գործով հետախուզվողները 3-ն են
Այսօր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործում որպես մեղադրյալներ ներգրավվել են Կարապետ Գարայանը և Արտաշես Պողոսյանը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, առաջինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի առաջին մասերով՝ Զենքի կամ որպես


















































