Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Արծիվները» դատապարտում է Ալիևի գործողությունները

Օգոստոս 31,2012 18:33

   2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում հորինված Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով գլխատեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Սգացող լուրը ցնծեց ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ողջ Եվրոպային:

Եվրամիության անդամ Հունգարիայի կառավարությունը Բուդապեշտում դատապարտեց ադրբեջանցի տականքին …

Այսօր` 2012 թվականի օգոստոսի 31-ին Երկիր մոլորակում բնակվող հայ ժողովուրդը նորից ցնծում ապրեց` տեղեկանալով, որ ինչ-որ օլիգարխ-գործարարի աջակցությամբ Հունգարիայի կառավարությունը խուժան Ալիևի հովանավորյալ, մարդասպան Սաֆարովին հանձնել է Ադրբեջանի մարդակեր իշխանություններին:

Սաֆարովին «հերոսին» վայել դիմավորելուց անմիջապես հետո Հեյդարի սրբապիղծ որդի, իրեն Ադրբեջանի նախագահ հռչակած Իլհամ Ալիևը ի սկզբանե խրախուսելով Սաֆարովի հանցագործությունը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին…

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը իր վրդովմունքն է հայտնում Հունգարիայի կառավարության քմահաճ, կողմնակալ և անգրագետ գործողությունների վերաբերյալ, միաժամանակ խստորեն դատապարտելով հայատյացության հիմնադիրներից մեկի` խառնածին Իլհամ Ալիևի համաներումը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերության Նախագահությունը շատ լավ գիտակցելով իլհամիկների, սաֆարովների ատելությունը հայության հանդեպ, միաժամանակ գիտակցելով նրանց վախվորած գործողությունները, պարտվողական և մեռած տեսակները հայտարարում է, որ անկախ այսօրվա համաներման շոուից «Հայոց Արծիվները» միշտ հետևողական է լինելու ոչնչացնելու այն տականքների գործողությունները, որոնք վնաս են պատճառում հայ ժողովրդի արժանապատվությանը, նրա զարգացմանը, հայոց պետականության սահմանների անվտանգությանը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերության Նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031