Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվում է «Բոդոլը»

Օգոստոս 31,2012 17:49
Օգոստոսի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Բոդոլ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախթալա քաղաքի բնակիչ Արսեն Չիչյանը  և Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ  Էդգար Հախվերդյանը  հարձակվել են Կարեն Խաչիկյանին պատկանող   Ախթալա քաղաքի Սպանդարյան  փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի    վրա, կոտրել  մուտքի դուռը`  ոչնչացնելով   ու վնասելով տան գույքը, այնուհետև  ոտքերով հարվածել ու վնասել են նշված շենքի  բակում կայանված, Կարեն Խաչիկյանի եղբոր  «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով  պատճառել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննությամբ  պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և   հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ  գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի  Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2  բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և  Նունե Խաչիկյանին:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզի  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով  հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
 Օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  որպես  մեղադրյալ  ներգրավելու  մասին, նրանց նկատմամբ  հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու  մասին:
 Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից  հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝  3 հատ փամփուշտ:
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
www.police.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031