Օրվա լրահոսը
Թվայնացումից հետո հեռուստաալիքների թիվը չի ավելանա
ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, որը համակարգում է հեռոատաեթերի թվայնացման գործընթացը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ թվայնացման գործընթացը կազմակերպելիս՝ հեռուստատեսության ալիքների թիվը ավելացնելու խնդիր իրենց առջեւ դրված չէ։ Մեր թղթակցի այն հարցին, թե հեռուստաեթերի թվայնացումից հետո ալիքները քանիսն են լինելու, հնարավորություններն ինչպիսին են, Ալեքսանյանը պատասխանել
ՀՀԿ-ԲՀԿ հրաշալի փոխըմբռնման մթնոլորտ է ձեւավորվել
Լրատվամիջոցները ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ պատերազմից են խոսում։ Այս օրերին ոնց որ Հայաստանում Հանրապետակաև-«Բարգավաճ» կռիվն սկսված լինի։ Տեղ-տեղ կողմերն իրար չեն ջոկում ու յուրայիններին են խփում։ Այս ամենը ժողովրդական մի ասացվածքով կարելի է հրաշալի լուսաբանել. «Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ՝ կացնից, որ իրեն կտրում ա։ Ասեց՝ կոթը քեզանից ա»։ Ի՞նչ եք իրար խառնվել՝ Գյումրիից Կիրովակաև, Կիրովականից
Այսօր կհրապարակվի Բրեյվիկի դատավճիռը
Նորվեգիայի դատարանն այսօր կհրապարակի Անդերս Բրեյվիկի դատավճիռը, ով մեղադրվում է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայում զանգվածային սպանություններ կատարելու մեջ: Բրեյվիկը նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել Նորվեգիայի իշխող կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա: Նրա գործողությունների հետեւանքով 77 մարդ էր զոհվել: Դատախազը դատարանին միջնորդել է անմեղսունակ ճանաչել
Դավիթ Զադոյանը, Տիգրան Սարգսյանը, Ռաֆիկ Հայրապետյանը վարդերի բիզնես ունե՞ն
Դեռեւս մայիսին կառավարությունը հարկային արտոնություններ սահմանեց «Էկոտոմատո» ընկերության համար՝ որպես խոշոր ներդրողի։ «Էկոտոմատոն» հոլանդական վարդերի արտադրություն էր հիմնել Կոտայքի մարզի Գողթ գյուղում եւ մեկ տարում մոտ 950 հազար դրամի վարդ էր վաճառել՝ պարտավորվելով մոտ 7-8 մլն դոլար ներդնել նոր ջերմոցների ստեղծման համար։ Այս ահռելի ջերմատանը վարդերն աճեցվում են հիդրոպոնիկ եղանակով, այսինքն՝ ջրով եւ քիմիական նյութերով։
Դամասկոսում մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին
Սիրիայում շարունակվող մարտերում հինգշաբթի օրը զոհվել է առնվազն 200 մարդ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմությունից ստացված տեղեկությունները: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են 100 զոհի մասին: Ընդդիմության փոխանցմամբ, Սիրիայի կառավարական զորքը տանկերով եւ թնդանոթներով շարունակում է գրոհել Դամասկոսի հարավային հատվածը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հակամարտության երկու կողմերին մեղադրում է պատերազմական հանցագործություններ կատարելու
Ընկել է գնացքի տակ
Օգոստոսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.20-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Այրում» կայարանում` Այրում-Բագրատաշեն հատվածի 2-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, էլեկտրաքարշի տակ է ընկել և մահացել Այրումի բնակչուհի` 1939 թ. ծնված Էմմա Սարգսյանը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Գյուղատնտեսության նախարարությունը թույլ է տվել խոտ հավաքել
Հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացած որոշակի դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձարարել է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին, թույլատրել գյուղացիական տնտեսություններին առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար՝ հավաքել և անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը: Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար, խնդրում ենք բոլոր
Ցուցարարը՝ Տարոն Մարգարյանին. «Երեխես շոր ու կոշիկ չունի, ղուրբանդ ըլնեմ» (Տեսանյութ)
ՀՀԿ-ի գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի եւ Արամի փողոցների իրացման գոտու բնակիչները ՀՀԿ խորհրդի նիստից հետո այսպես ասած «բռնացրեցին» Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս ցուցարարների հետ «լեզու գտավ»: Համենայնդեպս, հանդիպումից հետո բնակիչները գոհ ու շնորհակալ հեռացան: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակցին խնդրեց գրանցել բոլորի հեռախոսահամարները ու ու վստահեցրեց, որ նրանց խնդիրն անպայման լուծվելու է: Ցուցարարներից նրան մոտեցավ
«Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամությունը»
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով անցկացված սեղանի թենիսի մրցման հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման ժամանակ ներկաներին այս կարգախոսը հիշեցրեց «Հույսի կամուրջ» ՀԿ ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը.«Հույսի կամուրջը», լինելով Հայաստանում հաշմանդամության խնդիրներով ամենից շատ զբաղվող կազմակերպություններից մեկը, շատ է կարեւորում վերաբերմունքը: Եւ հասարակության վերաբերմունքը փոխելու համար օգտագործում է բազմաթիվ միջոցներ: Դրանցից մեկն էլ սպորտն է: Սպորտը Հայաստանում հավասար
Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակամարտություններ չկան, Հովիկ Աբրահամյանն էլ աշխատում է միայն ՀՀԿ-ի համար» (Տեսանյութ)
«ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր, փոխնախարարների հարց չի քննարկվել»,- քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջնական որոշե՞լ են, թե ում թեկնածությունն են դնելու Գյումրիում: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ոչ միայն Գյումրիում, այլեւ համարյա բոլոր տեղերում էլ որոշել են իրենց թեկնածուներին:
Թեժ մարտեր` Սիրիայի մայրաքաղաքում
Սիրիայի մայրաքաղաքի որոշ շրջաններում հինգշաբթի օրը շարունակվել են թեժ մարտեր երկրի կառավարական ուժերի և ապստամբների միջև: Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձան Դարայաում կառավարական ուժերը ծանր զենք են կիրառել: Բախումներ են եղել նաև մայրաքաղաքի Հաջար ալ-Ասվադ շրջանում: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է ապստամբների ուժերի կողմից Դերաա-Դամասկոս մայրուղու վրա տեղադրված հսկիչ-անցագրային
«Դեմ առ դեմ». Սուրեն Զոլյան եւ Հայկ Դեմոյան
Օգոստոսի 24-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 31-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Քննարկման թեման` հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների հրապարակումից երեք տարի անց: Հաղորդման հյուրերին
Ցույց՝ ՀՀԿ գրասենյակի մոտ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ առաջ սկսել է ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվի ՏԻՄ ընտրություններին առաջադրվելիք թեկնածուների հարցը: Իմանալով, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ներկա են լինելու այդ նիստին` իրացման գոտու՝ հիմնականում Արամի եւ Բուզանդի փողոցի բնակիչները գրասենյակի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են հանդիպում՝ նախագահի հետ: Ցուցարարներից մեկը Aravot.am-ի հետ
Հարթաշենի գյուղապետի գործով դատական հերթական նիստը կկայանա օգոստոսի 30-ին
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նշանակված էր Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատական նիստը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել գյուղի դպրոցի անչափահաս 14-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու մեղադրանքով: Դատավարությունն ընթանում է դռնփակ պայմաններում, ինչպես եւ նախորդ 2 նիստերի ժամանակ, որը վարում է դատավոր Նապոլեոն Օհանյանը: Գործի ընթացքից որեւէ տեղեկատվություն
6 մեղադրյալների մասով քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին եւ Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Հանձնարարականներ հաղորդման արդյունքում
«Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է իրենց լիազորությունների սահմաններում ուժեղացնել հսկողությունը` համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար»,- ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 31-ի հաղորդման: Երևանի քաղաքապետի` 2012թ. օգոստոսի 18-ի թիվ 01/7-38464-հ գրությամբ մասնավորապես ասվում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային
Ընդդեմ սեփական կնոջ եւ ԲՀԿ անդամի
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ ունեցող Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք,որ Վերին Կարմիրաղբյուր
Վարդանիկական կադրերից ազատվելը ճիշտ չէ՞
Այսօր Aravot.am-ը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանին հարցրեց, թե իր կարծիքով ո՞րն է ճիշտ` ազատվե՞լ Վարդան Ղուկասյանի կադրերից, թե՞ այդուհանդերձ ընտրություն կատարել նրանց միջև: Պարոն Պապանյանը, որպես հին ու փորձառու պաշտոնյա, կադրային քաղաքականության հարցում ի՞նչ խորհուրդ կտա Գյումրու առաջիկա քաղաքապետին: Հիշեցնենք, որ պարոն Պապանյանը այսօրևեթ դիմում է ներկայացրել թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին:
Պ. Հայրիկյան. «Մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ուրեմն մեղավորը Քոչարյանն է» (Տեսանյութ)
Մի առիթով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական դաշտում լինեն ազնիվ քաղաքական ուժեր, ինքը պատրաստ է համագործակցել: Ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով արդյոք ՀՀ քաղաքական ուժերն ունեն ազնիվ մղումներ: Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Բոլորն էլ ազնիվ են, բայց երբ շահն է թելադրում որոշակի նկատառումներ, աչք են փակում ճշմարտության առջև: Կան ուժեր, որոնց համար
Գործազրկության նպաստ կվճարվի այն դեպքում, եթե…
Գործազուրկ անձանց երաշխավորվում է գործազրկության նպաստի վճարում այն դեպքում, եթե քաղաքացին կատարել է առնվազն մեկ տարվա uոցիալական վճար կամ մինչև 1992թ. հունվարի 1-ը ունի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ: Գործազրկության նպաստի վճարման կարգը և չափը uահմանում է ՀՀ կառավարությունը: «Գործազուրկ անձանց երաշխավորվում է կրթաթոշակի վճարում` մաuնագիտական ուuուցման դաuընթացներում uովորելու ընթացքում, իսկ հաշմանդամներին՝ նաև աշխատանքային ունակությունների
Համազգային թատրոնի դերասան. Լավատեսությունը գալիս է ինֆորմացիայի պակասից, իսկ հայաստանցիներս ինֆորմացիայի պակաս չունենք
Համազգային թատրոնի առաջատար դերասան Կարեն Խաչատրյանը Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով տոնի զգացողություն չունի: Ասում է՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում եւ նրա շուրջը, «նեղացնում» ու մթագնում են անկախության զգացումը Հայաստանի քաղաքացու մոտ: «Ամեն ինչ տվեցինք օտարին, ղարաբաղյան հաղթանակներն անգամ չեն անդրադառնում մեր հոգեվիճակի, ոգեղենի ու գոյի վրա: Ասում են՝ առաջիկայում Ռուսաստանը պատրասվում
4-րդ անգամ է առաջադրվում որպես Ջուջեւանի գյուղապետի թեկնածու
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 4 թեկնածու` գործող գյուղապետ, ՀՅԴ անդամ Ժորա Չիլինգարյանը, թոշակառու Արշալույս Խաչատրյանը, նախկին գյուղապետ Ջահան Իսրայելյանը եւ անհատ ձեռնարկատեր Համբարձում Պետրոսյանը: 70-ամյա Արշալույս Խաչատրյանը Նա հայտարարել է, որ նախկինում 3 անգամ իրեն խանգարել են գյուղապետ ընտրվել: 602 բնակիչ ունեցող Ջուջեւանում, որտեղ մարդիկ մեծամասամբ
«Հարսնաքար»-ի գործն ուղարկվեց դատարան
Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 6 մեղադրյալների մասով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով մեղադրական եզրակացությունը: Գործն օգոստոսի 23-ին ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ըստ էության քննելու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր
Տիգրան Հեքեքյան. Ուրիշի ուժեղ, սիրուն, հարուստ հայրումայրը չեմ ուզում
Aravot.am-ը ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանից հետըաքրքրվեց՝ ի՞նչ զգացողություն ունի Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով: Արվեստագետը նշեց, որ հռչակագրի ընդունման օրը Հայաստանի սահմաններից դուրս է եղել ու հիմա չի կարող նկարագրել այն հուզմունքը, որ ժամանակին ապրել է: «Զարմանում եմ, որ երբեմն մարդիկ քննարկման են դնում՝ Անկախությունը լա՞վ էր, թե վատ:
Նաիրա Զոհրաբյան. «Մակեյանը ստանձնել է ՀՀԿ-ի փաստաբանի կարգավիճակը»
ՀԱԿ ներկայացուցիչ եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «168 ժամ»-ին ասել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» այս խորհրդարանական ընտրություններին կոնկրետ իր ընտրատարածքում ավելի շատ փող է բաժանել, քան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Նրա խոսքերով` «Ի՞նչ տարբերություն, եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մի
Մասսայական ծառահատումներ Գորիսում
Գորիսի Գրիգոր Տաթեւացի հրապարակն անճանաչելիորեն փոխվել է: Հրապարակի ծառերից եւ ոչ մեկը չի մնացել, մոտ 2 տասնյակի հասնող ծառեր ու թփեր միանգամից հատել են եւ հրապարակը լրիվ մերկ տեսք է ստացել: Ականատեսների պատմելով` մեկ օր առաջ հենց օրը ցերեկով էին բարբարոսաբար կտրում հրապարակը գեղեցկացնող ծառերը եւ ոչնչացնում կանաչապատ հատվածը: «Առանց այն էլ կանաչ տարածքներով Գորիսն
Թուրքիայում քուրդ 16 ապստամբ է սպանվել
Թուրքիայի զինծառայողները երկրի հարավ-արևելքում ռազմական շարասյան վրա կատարված հարձակումից հետո տեղի ունեցած բախումների ընթացքում սպանել են քուրդ 16 զինյալ: Պաշտոնյաների համաձայն, Քրդստանի աշխատավոր կուսակցության ապստամբների կողմից չորեքշաբթի օրը Իրաքի և Իրանի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող, յոթը զինծառայող վնասվածքներ է ստացել: Այս հարձակմանն ի պատասխան դեպի
Վարդան Ղուկասյանը նեղո՞ւմ է իր այն աշխատակիցներին, ովքեր մասնակցում են Բալասանյանի քարոզարշավին
Երեկվանից Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վարդան Ղուկասյանի թիկնապահները մի լավ դաս են տվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակույթի կառույցների այն աշխատակիցներին, ովքեր նախորդ օրը գնացել են Սամվել Բալասանյանի հետ հանդիպման: Ըստ այդ խոսակցությունների, թիկնապահները ծեծել են որոշ թանգարանների տնօրենների: Քանի որ «ծեծվողների» ցանկում շրջանառվում էր նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանի անունը,
Սեռական հարաբերություններ է առաջարկել մանկահասակ աղջնակին
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին՝ անառակաբարո գործողություններ ու 263-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը, գործի շրջանակներում ձերբակալվել է Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող տեսանյութեր հավաքելու, պահպանելու, ինչպես նաև մանկահասակ երեխային


















































