Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդանիկական կադրերից ազատվելը ճիշտ չէ՞

Օգոստոս 23,2012 18:34

Այսօր Aravot.am-ը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի   տնօրեն Արա Պապանյանին հարցրեց, թե իր կարծիքով ո՞րն է ճիշտ` ազատվե՞լ Վարդան Ղուկասյանի կադրերից, թե՞ այդուհանդերձ ընտրություն կատարել նրանց միջև: Պարոն Պապանյանը, որպես հին  ու  փորձառու պաշտոնյա, կադրային քաղաքականության հարցում  ի՞նչ խորհուրդ կտա Գյումրու առաջիկա քաղաքապետին: Հիշեցնենք, որ պարոն Պապանյանը այսօրևեթ  դիմում է ներկայացրել  թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին: «Ես ձեզ ասեմ, որ մեր այսօրվա քաղաքապետարանում  պրոֆեսիոնալ,  նորմալ, բարխիղճ աշխատակիցներ կան` շատ-շատերը, և չեմ կարծում, որ նոր քաղաքապետը կցանկանա բոլորից ազատվել, պարզապես նորմալ մարդը չի ցանկանա բոլորից ազատվել: Ես հիշում եմ, որ երբ Վարդան Ղուկասյանը եկավ քաղաքապետ, էլի բոլորից չազատվեց, նորմալ մասնագետների թիվն ավելացվեց, եթե հիշում եք: Պետք է մարդկանց հետ աշխատել, տեսնել ինչպիսին են , հետո նոր որոշել: Չեմ կարծում, որ նոր քաղաքապետը ուզենա դիմել էդ քայլին, ամեն դեպքում իրեն պետք է հարցնեք` երբ որ  ընտրվի, այդ դեպքում 4 –ից  մեկնումեկին կհարցնեք»,-ասաց թանգարանի տնօրենը:

Ի դեպ նշենք, որ քաղաքապետարանում, բացի հայեցողական պաշտոններից, կան նաև համայնքային ծառայողներ, որոնցից  ազատվելն այնքան էլ հեշտ չէ, նրանք մրցույթի են մասնակցում աշխատանքի ընդունվելու համար, և նրանց իրավունքները ֆիքսված են հենց «Համայնքային ծառայողի մասին» օրենքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031