Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական հարաբերություններ է առաջարկել մանկահասակ աղջնակին

Օգոստոս 23,2012 16:32

Ոստիկանությունում  հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին՝  անառակաբարո գործողություններ ու 263-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, հատկանիշներով,  կատարվում է նախաքննություն:

Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը,  գործի շրջանակներում ձերբակալվել է  Երևանի բնակիչ, 28-ամյա  մի երիտասարդ, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող տեսանյութեր հավաքելու, պահպանելու, ինչպես նաև մանկահասակ երեխային  անառակաբարո  սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություններ անելու մեջ:

Կասկածյալը, ըստ տեղեկությունների, սոցիալական ցանցում գրանցվելով այլ անձի պայմանական անվամբ, ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ, նամակագրության միջոցով բացատրել կնոջ ու տղամարդու սեռական օրգանների նշանակությունը, սեռական հարաբերություններ ունենալու ձևերը, այդ թվում՝ խաթարված, համոզել իր հետ ունենալ նման հարաբերություններ, ընդ որում, նկարահանվելու պայմանով:

Քննությունը շարունակվում է:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031