Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում քուրդ 16 ապստամբ է սպանվել

Օգոստոս 23,2012 16:46

Թուրքիայի զինծառայողները երկրի հարավ-արևելքում ռազմական շարասյան վրա կատարված հարձակումից հետո տեղի ունեցած բախումների ընթացքում սպանել են քուրդ 16 զինյալ:

Պաշտոնյաների համաձայն, Քրդստանի աշխատավոր կուսակցության ապստամբների կողմից չորեքշաբթի օրը Իրաքի և Իրանի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող, յոթը զինծառայող վնասվածքներ է ստացել:

Այս հարձակմանն ի պատասխան դեպի վայր բերված զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների՝ ուղղաթիռների հետ աջակցությամբ իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է քուրդ 16 ապստամբ:

Թուրքիայի իշխանությունները Քրդստանի աշխատավորական կուսակցությանը մեղադրել են երկուշաբթի Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի պայթյուն իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ: Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հերքել է այս մեղադրանքները:

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն ակտիվ գործողություններ է վարում Թուրքիայում՝ քրդերի կողմից բնակեցված հարավ-արևելքում:

Քրդստանի անկախությանը հասնելու նպատակով Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից 1984 թվականից մարտական գործողություններ մեկնարկելուց ի վեր զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, հիմնականում ազգությամբ քրդեր:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031