Օրվա լրահոսը
Եվրասիական միությունը ՀՀ-ի համար այլընտրանք չէ
«Դա մեզ համար այլընտրանք չէ՝ կամ Եվրասիական միություն, կամ Եվրամիություն: Մենք իզուր ենք հարցը շեղում: Եվ ի վերջո, նման որոշումները միայն քաղաքական ղեկավարության որոշումներ չեն կարող լինել, անգամ միջպետական պայմանագրերով չեն կարգավորվի: Նման խնդիրները հանրաքվեներով են լուծվում»,- ՀՀ-ի՝ Եվրասիական միությանն անդամակցության հնարավորության մասին իր կարծիքն «Առավոտին» փոխանցեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ
«Հայաստանը կանգնած չէ ճակատագրական այլընտրանքի առջեւ»
Խոսրով Հարությունյանը՝ Եվրասիական միության մասին Նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չափազանցված է համարում այն մոտեցումը, որ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցում ՀՀ-ն երկընտրանքի առջեւ է կանգնած: «Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը, որի մասին խոսում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարները՝ դեռ որեւէ մեկին հայտնի չէ: Դա կոնֆեդերացիա՞ է լինելու, թե՞ այլ կառույց… Թեպետ ակնարկվում է,
«Իշխանությունները կարող էին ավելի վատ տարբերակ ընտրել»
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու հարցին՝ Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը հիշեցնում է, որ Բալասանյանը կառավարության ծրագրին դեմ քվեարկելուց կարճ ժամանակ անց գնաց ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մոտ՝ քաղաքապետ առաջադրվելու «դաբրո» ստանալու, իսկ դրանից օրեր անց՝ ԲՀԿ-ական փոխմարզպետներն ու փոխնախարարները հրաժարական տվեցին. «Իրենք ճշգրտման խնդիր ունեն, թե իրենք ով են: Երբ որ
Առանց քաղաքական բանավեճերի: Զուտ երաժշտական մրցամարտ Ալանդներում
Ինչպես արդեն հաղորդել ենք, Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնում Ալանդների Խաղաղության ինստիտուտի կազմակերպած «Ձայներ խաղաղության համար» փառատոնին երեկ մասնակցեցին նաեւ երաժիշտներ Հայաստանից: Մեր հարցին, թե խումբը հատուկ ստեղծվել էր այս փառատոնին մասնակցելո՞ւ համար, թե՞ ունեն համատեղ աշխատանքի փորձ՝ Միքայել Ոսկանյանը (թառ, սազ, բուզուկի, ուդ), որը ոչ միայն աշխատում է ժողգործիքների պետական նվագախմբում, այլ նաեւ ունի սեփական
«Հարսնաքար»-ի գործի նյութերին ծանոթանալու ժամկետը երկարաձգվել է
«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին ու Լուսինե Հակոբյանին ոստիկանությունը տվել է ևս 5 աշխատանքային օր ժամանակ՝ մինչև օգոստոսի 18-ը ներառյալ, գործի նյութերին ծանոթանալու և գործի վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց փաստաբան Տիգրան Եգորյանը: Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու տուժողների ներկայացուցիչներին
Սառը ցնցուղ՝ սաունայից հետո
Հասկանալու համար, թե ինչ է նշանակում «քարոզչություն», եւ ինչպես է հնարավոր միեւնույն իրադարձությունները ներկայացնել տրամագծորեն հակառակ տեսանկյուններից, բավական է երկու րոպե նայել CNN-ը կամ BBC-ն, իսկ հետո երկու րոպե նայել ռուսաստանյան որեւէ ալիք: Ըստ առաջինների՝ Հալեպում Ասադի զորքերն ու համակիրներն են սպանում-մորթում խաղաղ բնակիչներին, ըստ երկրորդների՝ դա անում են ամերիկացիների կողմից զինված գրոհայինները: Ինձ թվում
Սիրիահայ գործարարը մտադիր է հիմնավորվել Հայաստանում
Սիրիահայ համայնքի գործարար հատվածը ներկայացնող Հովհաննես Խեթիմյանը մտադիր է իր բիզնեսը հիմնադրել նաև Հայաստանում: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Նրա խոսքերով, չնայած Հովհաննես Խեթիմյանի բիզնեսին արտերկրում ոչ մի վտանգ չի սպառնում, քանի որ գործարարը թեև բնակվում է Սիրիայում, բայց իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է Քաթարում,
Վարչապետը Բյուրականում հանդիպել է սկաուտական բանակումի մասնակիցներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 10-ին Բյուրականում հանդիպել է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված սկաուտական միջազգային բանակումի մասնակիցներին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է սկաուտների առօրյային, գործունեությանը և առաջիկա ծրագրերին: «Մեր հանդիպման խորհուրդը կայանում է նրանում, որ մենք ձեզ հետ նշում ենք հայկական սկաուտական շարժման 100-ամյակը, մի շարժում, որն էական նշանակություն ունի երիտասարդության դաստիարակման գործում: Հայկական սկաուտական
ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ
Մի քաղաք տեսա, տեսա մի քաղաք՝ Համաշխարհային գրքի մայրաքաղաք. Ես տեսա այնտեղ հազար ու մի խանութ, Սակայն չտեսա մի գրախանութ:
ԱՄՆ-ի արտգործնախարարն ավարտել է Աֆրիկա կատարված շրջագայությունը
Վերլուծաբանների համաձայն, Քլինթընի աշխատանքային այցն արտացոլում է Միացյալ Նահանգների համար Աֆրիկայի ռազմավարական նշանակության բարձրացումը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրն ավարտել է Աֆրիկայի պետություններում 11-օրյա իր շրջագայությունը: Աշխատանքային այս այցի շրջանակներում, որը, հնարավոր է, այս տարածաշրջան կատարված իր վերջին այցն էր Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում, արտգործնախարարն այցելել է աֆրիկյան ինը պետություն՝
Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր Ռոլանդ Շառոյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր Ռոլանդ Շառոյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն:
Ամերիկացի վազորդը ոտքը կոտրել, բայց հատել է եզրագիծը
Լոնդոնի օլիմպիական խաղերի տղամարդկանց 4×400 մետր փոխանցավազքի որակավորման մրցումներում ամերիկացի Մանթեո Միտչելն իր մրցահերթն ավարտել է կոտրված ոտքով, որպեսզի իր պատճառով թիմը չտուժի: «Երբ անցա 200 մետրը, զգացի, որ ձախ ոտքս կոտրվում է: Ոսկորի ինչ-որ խշրտոց լսեցի ու ճչացի: Սակայն ձայնս խլացավ տրիբունաների աղմուկի մեջ: Չէի ցանկանում, որ տղաներն իմ պատճառով պարտվեն, դրա համար էլ,
Ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-13-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ: Երևանի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.0 0C (2003 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.6 0C (1928 թ.) • Օդի
Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանից մնացել է երկու մարզիկ
Ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ավարտին մնաց երկու օր: Լոնդոնում դեռ պայքարի մեջ չեն մտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ ազատ ոճի ըմբիշներ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ քաշային կարգ) եւ Դավիթ Սաֆարյանը (66 կգ): Մասնագետների խոսքերով, մեր երկու մարզիկներն էլ կարող են պայքարել Հայաստանի հաշվարկին նոր մեդալներ բերելու համար եւ այդ հարցում համեմատաբար ավելի բարձր են գնահատվում փորձառու
Բրոնզե մեդալին մեկ քայլ չբավականացրեց
Մինչեւ 80 կգ քաշային թաեքվոնդոիստ Արման Երեմյանին մեկ քայլ չբավականացրեց օլիմպիական բրոնզե մեդալին: Հայաստանցի մարզիկը երեք մրցափուլերում 3:9 հաշվով տանուլ տվեց տատամիի տիրոջը՝ Լուտալո Մոհամմադին եւ ի վերջո իր քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալանդների վարչապետը հավանեց հայ երաժիշտների կատարումը (Տեսանյութ)
Այսօր Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնում սկսվեց Ալանդների Խաղաղության ինստիտուտի կազմակերպած «Ձայներ խաղաղության համար» փառատոնը, որի բացմանը մասնակցեցին նաեւ երաժիշտներ Հայաստանից ու Ադրբեջանից: Նրանք կատարումներով հանդես եկան ինչպես առանձին առանձին, այնպես էլ տեղացի երաժիշտների հետ: Բոլոր կատարումները հավասարապես ջերմությամբ ընդունվեցին հանդիսատեսների կողմից: Փառատոնը ողջունելու էր եկել Ալանդների վարչապետ Կամիլլա Գյունելլը: Նշենք, որ Ֆինլանդիայի այս ինքնավար մարզն
Վրացական լեռներում մնացած հայ լեռնագնացը ուղղաթիռ է խնդրում, այլապես դիմելու է ծայրահեղ քայլի
Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը արդեն 2 օր է` փրկարարական օգնության է սպասում, բայց վստահ չէ, որ այն կհասնի: Քիչ առաջ նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ եւ հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի եւ ջրի պաշարը` սպառվում: Անդրանիկ Միրիբյանը, ով նախկին փրկարար է,
Լավագույն դեպքում՝ բրոնզ
Հայաստանցի մինչեւ 80 կգ քաշային թաեքվոնդոիստ Արման Երեմյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի իր երրորդ գոտեմարտում 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց արգենտինացի Սեբաստյան Էդուարդո Քրիսմանիշից եւ պայքարելու է լավագույն դեպքում բրոնզե մեդալին տիրելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արթիկի քաղաքապետի վեց թեկնածուներից չորսը ՀՀԿ-ական են
Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6 թեկնածու: Սպասվածին հակառակ` վերջին 1 ու կես ժամվա ընթացքում իր փաստաթղթերն է ներկայացրել նաև Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է, ԱԺ ընտրությունների ժամանակ գլխավորել է այս կուսակցության աշխատանքները: Փաստորեն Արթիկում մրցելու են
Դավիթ Հայրապետյանը բավարարվեց օլիմպիական բրոնզով
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճեց: Մինչեւ 49 կգ քաշային բռնցքամարտիկը կիսաեզրափակչում համառ պայքարում ընդամենը մեկ միավորի (12:13) տարբերությամբ պարտվեց Թաիլանդի ներկայացուցիչ Կաեո Պոնգպրայոնին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրիում տխուր կլինի` առանց Վարդանի
Այսօր կեսօրից Գյումրու բոլոր լրագրողները հավաքվել էին թիվ 34 ընտրատարածքային ընտրական ընտրական հանձնաժողովի դիմաց ` անհամբեր սպասելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրմանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.00-ին լրանում էր առաջադրումներ կատարելու ժամանակը: Ի սկզբանե լրագրողներին տեղեկություններին էին հասել այն մասին, որ քաղաքապետը ուղիղ ժամը 17.00-ին կներկայանա հանձնաժողով ու կներկայացնի իր փաստաթղթերը, սակայն նա հիասթափեցրեց իրեն
24-ամյա երիտասարդն ուզում էր Քաջարանի գյուղապետի թեկնածու դառնալ
Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել է 2 թեկնածու, այդ թվում նաեւ գործող գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով հանդես է եկել որպես ՀՀԿ անդամ, այնինչ Քաջարան գյուղի շուրջ ծագած մեծ աղմուկի ժամանակ լրատվամիջոցներով հայտարարել էր, որ դուրս է գալու կուսակցության շարքերից, քանի որ գյուղի ճակատագրի վճռորոշ պահին կուսակցությունն իր կողքին չէ: Գյուղապետի մյուս թեկնածուն անկուսակցական
«Եթե ողջամիտ ժամկետ չեն տալիս, նշանակում է` կոծկում են»` Վահե Ավետյանի փաստաբաններին մերժելու որոշումը մեկնաբանում է ակտիվիստը
Ինչպես հայտնի է, այսօր ոստիկանությունը մերժեց Վահե Ավետյանի գործով տուժածների իրավահաջորդի ներկայացուցիչների ՝ գործին ծանոթանալու համար մեկամսյա ժամկետ տրամադրելու միջնորդությունը: «Սա նշան է, որ գործը կոծկվում է, որովհետեւ մեկ օրվա ընթացքում 1600 էջանոց գործին ծանոթանալու համար փաստաբաններին տրված ժամանակը ուղղակի ծիծաղելի է, եթե մերժվում է մեկ ամիս ժամկետ տալ, նշանակում է կոծկում են , եւ
Արման Երեմյանը շարունակում է առաջ ընթանալ
Հայաստանցի թաեքվոնդոիստ, մինչեւ 80 կգ քաշային Արման Երեմյանը Լոնդոնում շարունակում է պայքարը օլիմպիական մեդալների համար: Հայաստանցի մարզիկը երկրորդ հաղթանակը տարավ՝ 6:4 հաշվով պայքարից դուրս թողնելով հոլանդացի Թոմի Մոլետին եւ հաջորդ մրցափուլում սպասում է Սեբաստիան Էդուարդո Քրիստիանիչ-Նասեր Ահմադ Բահավի զույգի հաղթողին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախկին ոստիկանը ոստիկանության պետական պահպանության վարչության չարաշահումներ է բացահայտում
Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը ոստիկանությունից պահանջում է իր արտաժամյա աշխատանքի 2,5 միլիոն դրամ հավելավճարները, ինչի համար անգամ ՀՀ ոստիկանության շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել, ինքնահրկիզման փորձ կատարել, հացադուլ հայտարարել, նամակ էր ուղղել ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը եւ փաստեր ներկայացրել` թե ինչ չարաշահումներ են տեղի ունեցել ոստիկանության պետական պահպանության վարչությունում: Սակայն, նախկին ոստիկանի դիմում
Միհրան Ջաբուրյանը մեդալից անմասն մնաց
Օլիմպիական խաղերի ազատ ըմբշամարտի մրցաշարի քառորդ եզրափակչում Շինիչի Յումոտոյին պարտվելուց հետո հայաստանցի 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը սպասում էր ճապոնացի մարզիկի հերթական հաղթանակներին, որպեսզի վերջինի՝ եզրափակիչ մտնելով, ինքն էլ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում պայքարը շարունակելու իրավունք ստանա: Սակայն Յումոտոն հաջորդ իսկ փուլում տանուլ տվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլուն եւ հայ մարզիկը հրաժեշտ տվեց իր
Քննարկվել է Կապանի խմելու ջրի հարցը
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը այցելել է Կապան` ծանոթացել մարզկենտրոնի խմելու ջրի շուրջ վերջերս սուր հնչեղություն ստացած խնդրին, որը պայամնավորված էր «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ կողմից իրականացվող հետախուզական աշխատանքներով, տեղում ուսումնասիրել է իրադրությունը եւ գնահատել առկա իրավիճակը: Ըստ նրա` «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ ներկայիս գործունեությունը ոչ մի վտանգ չի սպառնում քաղաքի խմելու ջրին, իսկ հետագայում հնարավոր
«ՔԱՂԱՔԸ ՄԵՐՆ Է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնությունը հաստատեց իր վարքականոնը
Օգոստոսի 9-ին «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 14-րդ ժողովում վերջնամշակումից հետո հաստատվեց նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուի եւ ավագանու անդամի Վարքականոնը, իսկ թեկնածություն առաջադրող 7 անդամները, ստորագրելով այն, որոշակի բարոյական պարտավորություններ ստանձնեցին ընտրողների եւ բոլոր գյումրեցիների առաջ: Այս փաստաթուղթը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարոյական սկզբունքներ է սահմանում համայնքային իշխանության կարեւոր հաստատության` Ավագանու անդամի համար,
«Սպայկա» ընկերությունը մի քանի գյուղերի բնակիչներին «գցել է»
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներից այս տարի «Սպայկա» ընկերությունը մոտ 30միլիոն դրամի միրգ է վերցրել ու գումարները չի տալիս: Գյուղացիների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել: Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը: Ըստ նրա գյուղացիները կեռաս. ծիրան ու բալ են ընկերությանը հանձնել ու «Սպայկայի» հետ առաջին տարին չէ, որ համագործակցում են.«Նախորդ տարի տարել

















































