Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի քաղաքապետի վեց թեկնածուներից չորսը ՀՀԿ-ական են

Օգոստոս 10,2012 21:16

Սահակ Մինասյանն էլ չգիտի, թե չորսից ո՞ր մեկին սատարեն

Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզի երկրորդ քաղաքում` Արթիկում,  քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6 թեկնածու:

Սպասվածին հակառակ` վերջին 1 ու կես ժամվա ընթացքում  իր փաստաթղթերն է  ներկայացրել նաև  Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է, ԱԺ ընտրությունների  ժամանակ գլխավորել է այս կուսակցության աշխատանքները: Փաստորեն Արթիկում մրցելու են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով Հմայակ Աբրահամյանի օրոք աշխատել է որպես փոխքաղաքապետ, հարկայինի նախկին աշխատակից, դաշնակացական Մեսրոպ Բզնունին, և ևս երկու ՀՀԿ-ականներ` Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանն ու մարզահամալիր տնօրեն Հովակիմ Երիցյանը:

Արթիկում ինտրիգային ընտրապայքար է սպասվում,  արթիկցիների ասելով, հիմնական պայքարը կընթանա նախկին ու ներկա քաղաքապետերի միջև: Քանի որ 6 թեկնածուներից 4-ը ՀՀԿ-ականներ են , մենք  Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նրանից ո՞ր մեկին է սատարում կուսակցությունը: Ըստ ՀՀԿ պատասխանատուի, դեռ պարզ չէ.  քանի որ կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել, նրանք ինքնառաջադրվել են, հետևաբար և ժողով կհրավիրեն ու այս հարցը կքննարկեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031