Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տխուր կլինի` առանց Վարդանի

Օգոստոս 10,2012 20:35

Այսօր  կեսօրից   Գյումրու բոլոր լրագրողները հավաքվել էին թիվ 34 ընտրատարածքային ընտրական ընտրական հանձնաժողովի դիմաց ` անհամբեր սպասելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրմանը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 18.00-ին լրանում էր առաջադրումներ կատարելու ժամանակը: Ի սկզբանե լրագրողներին տեղեկություններին էին հասել այն մասին, որ քաղաքապետը ուղիղ ժամը 17.00-ին կներկայանա հանձնաժողով ու կներկայացնի իր փաստաթղթերը, սակայն նա հիասթափեցրեց իրեն սպասողներին`  ցույց տալով  որ հլու-հնազանդ ենթարկվում է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգին: Նշենք, որ լրագրողներից բացի այստեղ պարբերաբար տարբեր մարդիկ էին հայտնվում, այդ թվում և անցորդներ`հարցնելով «հը՞, Վարդանը չերևա՞ ց»:

Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու փաստը իրոք տխրեցրեց լրագրողներից շատերին, ովքեր դժգոհեցին, որ առանց նրա Գյումրիում  միօրինակ ու բովանդակազուրկ ընտրապայքար կսպասվի: Այսպիսով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետի  պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածուներ, իսկ ավագանու  21 տեղերի համար`  72:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի թեկնածուներից մի քանիսին ոչ մեկը չի ճանաչում: Այս պաշտոնին հավակնում են ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, թոշակառու Սպարտակ Պետրոսյանը, ով եղել է Լենինականի Շիրակի շրջկոմի 1-ին քարտուղարը, 34-ամյա Անդրանիկ Ավետիսյանը, ով թեև գործազուրկ է ձևակերպվել, սակայն իրականում անհատ ձեռներեց է, և թարգմանիչ Ռաֆայել Ասատրյանը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ նախկինում ավագանու նման թիվ չեն ունեցել, նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդամենը 54-ն են առաջադրվել, իսկ հիմա 72, թեև նշենք, որ ավագանու նախկին 15 տեղերն այժմ ավելացել են` դառնալով 21:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031