Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները՝ հանուն հանգստի

Զբոսաշրջիկների հարցերով զբաղվող ավստրալիական մի ընկերություն խորամանկ քայլ է արել զբոսաշրջիկներին գրավելու համար. մեկ օրով անվճար տնակներ է տրամադրել բոլոր նրանց, ովքեր ամբողջ օրը մերկ կանցկացնեն իրենց տրամադրած հանգստյան գոտում: Սակայն ոչ բոլորը կարող էին օգտվել անվճար հանգստից: Այն վերաբերում է մինչեւ 50 տարեկաններին: Ընկերության առաջարկը բավականին շատ պահանջարկ է ունեցել, մի շարք զբոսաշրջիկներ մերկացել

ՀՀԿ-ն չի՞ պաշտպանելու Բալասանյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես որևէ որոշում չի կայացրել, թե սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է ԲՀԿ-ական թեկանծու Սամվել Բալասանյանին, թե ոչ: «ՀՀԿ Գործադիր մարմինը դեռ որևէ որոշում չունի Գյումրի քաղաքի և այլ քաղաքների քաղաքապետերի հետ կապված: Կուսակցությունը երբ որոշում կունենա` կհայտարարի: Սամվել Բալասանյանին պաշտպանելու վերաբերյալ որոշում նույնպես չկա, կան տարբեր կարծիքներ, կա կարծիք,

Վանոյի, Վազգենի, «Պառավ յար»-ի… մասին

Վանոյի ու Վազգենի «Պառավ յարս»` մաքուր, հոգով, պոռթկուն, տղամարդավարի` ցնցել է… Ու հարցնում են`երբ էր, որտեղ էր, ովքեր էին, ինչ էին անում… Վանոյին ու Վազգենին կարոտել են: Կարոտել են թե ճանաչողները, թե` չճանաչողները: Առաջինները կարոտել են ընկերներին, մտերիմներին, անկեղծներին, Վանոյի` ինչպես ինքը կասեր  «լոպազությանն» ու Վազգենի ուղղամտությանը, Վանոյի բացձեռությանն ու Վազգենի հզոր, թեթեւ շնչին, Վանոյի

Փաստաբանը դատարանում վատացավ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ այսօր վերսկսվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ս.Սարգսյանն ու Ա.Գրիգորյանը դեռ կալանավորված են եւ դատարան բերվեցին ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Այսօր նախորդ նիստում ցուցմունք տված

Չբերության մեղքը միայն հարսների վրա մի’ բարդեք

Հայկական ընտանիքներում չբերության մեղքը, սովորաբար, բարդում են հարսի վրա, մինչդեռ անպտղության պատճառները պարզելու համար հավասարապես պետք է հետազոտություն անցնի թե’ կինը եւ թե’ տղամարդը: Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ամուսնական զույգերին նման խորհուրդ տվեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը: Նա կոչ արեց մինչեւ մեկ տարի հղիություն չունենալու պարագայում անպայման

«Գրանցվել են դեպքեր, երբ երեխային բոյկոտի են ենթարկել` ստիպելով աղոթել եւ խաչակնքվել այն պարագայում, երբ նրանք աթեիստ են եղել»

«Կրոնական կրթության խնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում» թեմայով այսօր քննարկում տեղի ունեցավ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի «Էրեբունի» սրահում: Թեմայի շուրջ Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին համապատասխան` Հայաստանի դպրոցներում մոնիթորինգ էր անցկացրել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը: Վերջինիս նախագահ Ստեփան Դանիելյանը նշեց, որ ուսումնասիրվել են կրոնի եւ հավատքի ուսուցման ներպետական օրենսդրական բազան, դասագրքերի բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը: Գործող դասագրքերում խնդրահարույց են

«Սարդարապատ» շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ այնտեղ ձևավորվել են ժողովրդի քաղաքական արթնացման նախադրյալներ: «Սարդարապատ» շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը և հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռևս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձևի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետևի նոր քաղաքական մշակույթի

Երևանում կվերականգնվի երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման

Ահարոն Ադիբեկյան. «Ծառուկյանը Յանուկովիչից ինչո՞վ է պակաս, որ չառաջադրվի նախագահի թեկնածու»

Այսօր «Արցախ» ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենք դեռեւս 2011-ին հենակետային հարցումներ են արել՝ որոշելու, թե ովքեր են նախագահի հավանական թեկնածուների ցանկում. «Խորհրդարանական ընտրություններն այդ ցանկի մեջ նորություն չմտցրեցին: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո էլեկտորատի վերախմբավորում տեղի կունենա, քանի որ կենտրոնական խաղացողը այս ընտրաշրջանում՝ ԲՀԿ-ն, դուրս եկավ կոալիցիայից: Նրա ձայների մոտ

«Տգետներին` ատխոդներով էդ շարքերից պետք է շպրտել դուրս». Հրաչ Բերբերյանը` գյուղնախարարության մասին

Կառավարության ներկրած եւ գյուղացիներին փոխառության պայմանով տրամադրած էլիտար ցորենի սերմացուներն այս տարի մոտ 8000 հեկտար տարածքով անորակ եւ կարճացողուն են ստացվել, ինչի հետեւանքով գյուղացիները չեն կարողանում բերքը հավաքել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա ներկայացմամբ` ծրագրի պատասխանատուները սերմերը ներկրել են առանց սորտափորձարկման, այսինքն` անունը դրել են էլիտար, բաժանել գյուղացիներին, սակայն,

Եզդիների միավորումը պատրաստ է աջակցել Սիրիայից Հայաստան գաղթողներին

Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած  ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր  խույս տալով Օսմանյան բռնություններից բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ահարոն Ադիբեկյանին, վերջինս արդարանում է՝ «Ագենտ չեմ»

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Արցախ» ակումբում ասուլիսին եկավ մոտ 20 րոպե ուշացած: Լրագրողներն ուզում էին բոյկոտել, բայց վերջին պահին պարոն Ադիբեկյանը հասավ՝ բացատրելով, որ հանդիպման էր: Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ կարեւոր հանդիպման էիք, ի՞նչ կարեւոր դեմքի հետ էիք հանդիպել, որ այսքան ուշացաք ու չկարողացաք ասել, որ ասուլիս ունեք՝ նա պատասխանեց. «Տրանսպորտի նախարարի մոտ էի: Պարսկաստանից-Հայաստան

«Հեշտ է Հայաստանից հեռու մեծ-մեծ խոսել». PINK Armenia-ի նախագահը՝ Ծոմակի մասին

Ծոմակ Օգանեզովան օրերս գնաց Հայաստանից, վիրավորված ինքնասիրությամբ, ոտնահարված իրավունքների ու անհանդուրժողականության պատճառով. այս եզրակացությանը կարելի է գալ Facebook-ում նրա գրառումներից» ու բազմիցս հնչեցրած հայտարարություններից: Ծոմակն արտերկրում տեղավորվելուն պես՝ Facebook-ի իր «պատին» գրառել էր. «Աչքալուսանք. վերջապես այդ քաքոտ երկրից հեռացա: Ուռաաաաաաա: Ցանկանում եմ նույնը բոլոր խելացի, ոչ չափալաղ ուտողներին»: Որ երկրում ես տեղավորվել հարցին՝ Օգանեզովան պատասխանել

15 օրից կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը

Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը կիրականացնի «Կանակա» ընկերությունը: Ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքվել այսօր: Առաջիկա օրերին «Կանակա» ընկերությունը կսկսի շինարարական աշխատանքների նախապատրաստումը, իսկ բուն շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Նախատեսվում է, որ կառույցը պատրաստ կլինի 2013թ. հուլիսին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը իրականացվում է Մեդիամաքս–ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do

Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի հետախուզական աշխատանքներն ընդլայնվել են

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն այս տարվա մայիս ամսին պետք է արդեն հայտարարեր հետախուզական աշխատանքների արդյունքները, արդյոք կա՞ն անհրաժեշտ պաշարներ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու համար, թե՞ ոչ: Բայց անցած տարվա վերջին հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվեց, որ հայտնաբերված երակները ավելի լայնատարած ձեւով են տարածվում եւ անհրաժեշտություն առաջացավ հետախուզական աշխատանքներն ընդլայնելու:  «Բավականին  հարուստ ստորգետնյա

Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՄԹ գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը: Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-4-ը  սպասվում էառավելապես առանց տեղումներիեղանակ: Քամին հարավ-արևմտյան3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում  18-23 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հուլիսի 31-ին գիշերվա առաջին կեսին, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Բախվել է գերեզմանաքարերին

Հուլիսի 30-ին, ժամը 02.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214»  մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու գերեզմանատան մոտ բախվել  է գերեզմանաքարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Հայաստանը պետք է ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Հրազդան» մարզադաշտ

Երբ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումներին Հայաստանում կայանալիք խաղերին ավելի մեծ քանակությամբ ֆուտբոլասերների ներկայություն ընձեռելու նպատակով վերջապես որոշվեց հիմնանորոգել «Հրազդան» ստադիոնը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն ուներ աշխատանքներն ավարտել այնպես, որպեսզի հնարավոր լինի հանրապետության ամենամեծ ստադիոնում անցկացնել նաեւ օգոստոսի 15-ին նշանակված Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական խաղը: Օրերս ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտարարել է սակայն,

Կաշառքից մինչեւ հայաստանյան «Տուրանդոտ»

Պատմում է Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ Մաքսիմ Պաստերը «Առավոտը» հուլիսի 12-ի համարում անդրադարձել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր նախագծին՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարմանը, ներկայացնելով ճանաչված արվեստագետների կարծիքները, որոնք հայաստանյան այս պրեմիերան իրադարձություն էին որակում: Օրերս, «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում, կրկին ներկայացվեց հիշյալ  օպերան, որտեղ Պոնգի դերերգով առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ Մոսկվայի Մեծ

Մոտոցիկլետը բախվել է «Ժիգուլու»

Հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ մոտոցիկլետը բախվել  է նույն վայրում կայանված «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Չեն կարողանում ազատվել մահացած մարդու «հետքերից»

10 օրվա դին շենքում հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծել, իսկ համապատասխան մարմինները չեն արձագանքում Կողբացի փողոցի թիվ 2 շենքի նկուղում մահացած մարդու հոտն ու «հետքերը» քանի օր է՝ բնակիչներին հանգիստ չեն տալիս: Բանն այն է, որ այս շենքի նկուղում մարդ էր բնակվում, սակայն մինչ նրա դին հայտնաբերել են՝ ամբողջ շենքով մեկ հակահիգիենիկ իրավիճակ է սկսվել: «Առավոտի»

Կապանի խմելու ջուրը մնում է պղտոր

Ջրավազանի տարածքում ուսումնասիրություններ կատարող «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունը հերքում է, որ այդ ամենի հետ կապ ունի: Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն աշխատանքներ է կատարում, ինչը, մասնագետների խոսքերով, խմելու ջրի համար վտանգ է ներկայացնում: Բարձրացված աղմուկից եւ տեղական կառույցների կողմից ձեռնարկված քայլերից հետո տեղանքում դադարեցվել էին բոլոր տեսակի աշխատանքները: Սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային

«Արդարադատության հերթական բռնաբարումը»

«Տիգրան Առաքելյանի եւ մյուս երիտասարդների դատավճիռը զուտ քաղաքական է, եւ, ըստ էության, իշխանությունների կողմից արդարադատության հերթական բռնաբարում է եւ բիրտ ուժի ցուցադրում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀԱԿ-ի երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռին՝ ասաց 1991-95թթ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Կարդացեք

«Կոնսենսուս՝ հանած օլիգարխիա»

Դավիթ Շահնազարյանը քաղաքական ուժերին առաջարկում է որդեգրել այս կարգախոսը եւ պնդում է, որ ՀԱԿ-ից հնչած գնահատականներից վիրավորված չէ: – Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող քաղաքական ուժը պատրաստվում է առաջադրել կամ սատարել իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին. ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում: – Շատ պարզ, նույնիսկ պարզունակ իրավիճակ է. ՀՀԿ-ն ու

Ընտրությունը Վանո Սիրադեղյանինն է

ՀՀառաջին ՄԻՊ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի բնութագրմամբ՝ Վանո Սիրադեղյանի հետապնդման դեպքում առկա է քաղաքական բաղադրիչը, ինչը ավելին է, քան քաղաքական բանտարկյալը: Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումների շուրջ «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդուհի Սիմոնյանի եւ Լարիսա Ալավերդյանի «Դեմ առ դեմ» բանավեճը:  «Առավոտ»– Վանո Սիրադեղյանն իր վերադարձը պայմանավորում էր իրադրության փոփոխությամբ:

«Լավ Ստալինի» առասպելը

Մոտ երկու ամիս առաջ պատիվ ունեցա ծանոթանալու ռուս նշանավոր գրող Վիկտոր Երոֆեեւի հետ: Խոսք էր գնում մշակութային փոխազդեցությունների մասին, եւ գրողն ասաց, թե հպարտ է, որ իր վեպը՝ «Լավ Ստալինը», թարգմանվել է հայերեն: Բնական է, որ այդ հաճելի փաստը դրդեց ինձ տվյալ գիրքը կարդալ: Համակարգչային մեկ էջի սահմաններում հնարավոր չէ վեպը վերաշարադրել՝ քաղաքականություն չէ, որտեղ

Զինվորականի տունը վաճառած ԲՀԿ-ական քաղաքապետը փախա՞ծ է

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայողի բնակարանը վաճառելու համար, դրժեց խոստումը և, ինչպես խոստացել էր, արդեն քանի օր է` պարզաբանումներ չի ներկայացրել: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը, որը իր զինծառայող ամուսնու հետ այժմ ժամանակավոր բնակվում է Լեռնային Ղարաբաղում, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր,

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն անհանգստացած է մարտի 1-ի, «դեդովշչինայի», բռնությունների առիթով

Հուլիսի 16-17-ը Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային փաթեթի իրականացման վերաբերյալ Հայաստանի երկրորդ եւ երրորդ պարբերական զեկույցները: Կոմիտեի կողմից արված եզրակացություների եւ առաջարկների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը, «Կանանց ռեսուրսային

Սեւանա լիճ են թափվում հարակից գյուղերի կոյուղաջրերը.

Հուլիսի 5-8-ը Գերմանիայում կայացել է Natur Vision միջազգային բնապահպանական կինոփառատոնը: «Մանուկների կողմից ստեղծված ֆիլմ» անվանակարգում առաջին մրցանակը ստեցել է հայկական «SOS Սեւան» ֆիլմը: Այսօր «Պրես մաստեր» ակումբում հյուրընկալվել էին ֆիլմի ստեղծագործական անդամները: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի ղեկավար` Բարբարա Զիբերթը ասում է, որ գերմանական ֆիլմերի փառատոնը հիմնականում կենտրոնացած է բնապահպանական ֆիլմերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031