Օրվա լրահոսը

Սփյուռքին էլ թուլացրինք

«Մարդկային տեսակի վերածնունդ պետք է լինի, պետք է փոխել սպառողական հոգենությունը, նյութը կերել է մարդուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Նա չի կարողանում հեռուստատեսությամբ եւ կենցաղում լսել նույն՝ ժարգոնով խոսքը. «Ժարգոնը վարակի պես մտել է մեր մեջ, նույնիսկ շատ կիրթ մարդիկ կան, որ օգտագործում են ժարգոնային արտահայտություններ, օրինակ ՝ արագի մեջ

Իրավապահ մարմինների իրականացրած օպերատիվ համարժեք քայլերը հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս

«Հարսնաքար»-ի դեպքերից հետո Ռուբեն Հայրապետյանի դեմ սկսված արշավը որոշ իշխանամերձ վերլուծաբաններ փորձեցին ներկայացնել իբրեւ կոնկրետ ՀՀԿ-ի դեմ ուղղված շարժում, որի տարբեր դերակատարներ այսպես ասենք՝ աջակցություն են ստանում ՀՀԿ-ի քաղաքական հակառակորդների եւ անձամբ Ռուբեն Հայրապետյանի թշնամիների կողմից։ Պետք է նշել, որ նման պնդման համար որոշ հիմքեր կան՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուբեն Հայրապետյանն ամենեւին էլ

ԻՇԽԱՆԱՄԵՏ ՊՈԵԶԻԱ

Արեւ, արեւ, ե՛կ, ե՛կ, Մտիր ՀՀԿ, ՕԵԿ:

Փափուկ արջուկները` քաղաքական սկանդալի պատճառ Բելառուսում

Խաղալիքները «պահանջել են» մարդու իրավունքների պաշտպանություն։ Առաջին հայացքից բոլորովին անմեղ, մանկական խաղալիքներ՝ փափուկ արջուկները Բելառուսում դարձել են քաղաքական սկանդալի եւ առնվազն մեկ մարդու ձերբակալության պատճառ, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ, լրատվամիջոցների պնդմամբ, շվեդական մի ուղղաթիռ Լիտվայի կողմից հատել է Բելառուսի սահմանն ու շուրջ  800 խաղալիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Ղարաբաղում կայացած ընտրությունների մասին

Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայտարարության մեջ ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին: Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական

Բոզոյանը բերանով փուչիկ է փչում ու վաճառում

Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով՝ 2012թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է

Ռաֆայել Նադալը հրաժարվել է մեկնել օլիմպիական խաղեր

 Աշխարհի 3-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, թե չի կարող մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, որովհետեւ չի հասցնում մինչ այդ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: Ուիմբլդոնի երկրորդ շրջանում ծնկների հետ կապված խնդիրների պատճառով դուրս մնալով՝ Ռաֆան դադար էր վերցրել, որպեսզի նպատակաուղղված նախապատրաստվի օլիմպիական մեկնարկին: «Այսօր ամենատխուր օրն է ինձ համար: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան եմ

Ընդդիմադիր դիտորդները գոհ են ԼՂՀ ընտրությունների ընթացքից

Ընտրությունների մասին իրենց տեսակետն  արտահայտելու  համար երեկ մենք դիմեցինք ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԼՂՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող ընդդիմադիր ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Հրանտ Բագրատյանին եւ Խաչատուր Քոքոբելյանին։ Ըստ Հրանտ Բագրատյանի՝ ինքը եղել է Մարտակերտի շրջանի չորս գյուղերում՝ Վանք, Դրմբոն, Կիչան, Չլդրան։ «Ես կարող եմ ասել, որ այդ գյուղերում որեւէ խախտում կամ բողոք չի արձանագրվել»,-

Մոտ 20 հազար սիրիացիներ փախել են Լիբանան

Մոտ 20 հազար սիրիացիներ փախել են սահմանակից Լիբանան: Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ուայել Աբու Ֆաուրն ասել է, որ իշխանությունները երկրի դպրոցների շենքերը կտրամադրեն սիրիացի փախստականներին: Վերջին օրերին թեժացել են բախումները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Միաժամանակ, հաղորդվում է, որ սիրիացի ապստամբները գրավել են մեծ թվով հենակետեր թուրքական եւ իրաքյան սահմանների երկայնքով: «Ազատություն» ռադիոկայան

Գագիկ Ծառուկյանը ի՞նչ պարգեւ է նախատեսել օլիմպիական չեմպիոնների համար

 Դեռ Պեկինի օլիմպիական խաղերից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, թե առաջինը չեմպիոնի կոչում նվաճող հայաստանցի մարզիկի համար ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը խրախուսական խոշոր պարգեւ` 700 կամ 800 հազար դոլար է սահմանել: Հետագայում՝ Պեկինից հետո, եւ հատկապես վերջին շրջանում արդեն խոսվում է նաեւ $ 1 միլիոնի մասին: Երեկ լրագրողները Հրաչյա Ռոստոմյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք այդ լուրերը

ՀՀԿ-ական. Ընտրությունների ձախողումները Վարդան Ղուկասյանով են պայմանավորված

Հատված Աշոտ Աղաբաբյանի հետ հարցազրույցից; – ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կրկին մեծ դժգոհությունների ալիք է բարձրացել գործող քաղաքապեւո Վարդան Ղուկասյանի դեմ։ Դուք, որպես մարզի օրենսդիր, ի՞նչ կարծիք ունեք։ – Գործող քաղաքապետը որ օրվանից թողեց պաշտոնը, Գյումրին լավ կապրի։ Հերիք չէ՞ այսքանը։ Գործող քաղաքապետը որ օրվանից գնա թոշակի, այդ օրվանից գյումրեցին թոշակից հետ կվերադառնա։ – Կարծում եք

Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճած հայաստանցի մարզիկը կստանա առնվազն 60 միլիոն դրամ

  Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող ամառային 30-րդ օլիմպիական խաղերում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալի արժանացած հայաստանցի մարզիկները պետբյուջեից որպես պարգեւավճար կստանան, համապատասխանաբար, 20, 15 եւ 10 հազարական դրամ: Այս թվերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ որպես նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար հավելեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն

Նախնական արդյունքներով` Բակո Սահակյանը վերընտրվեց Ղարաբաղի նախագահ

Հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է` ստանալով 47 հազար 85 ձայն կամ քվեների 66.70 տոկոսը։  Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային հերոս Վիտալի Բալասանյանի օգտին է քվեարկել 22 հազար 966 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.50 տոկոսը, իսկ գիտաշխատող Արկադի Սողոմոնյանի օգտին` 594 ընտրող կամ

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Երևան, 19 հուլիսի, 2012թ. Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հուլիսի 9-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արման Խաչիկյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր ազգականը: Նա կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Մոսկվա այցելելու համար: Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր

Արամ Մանուկյան. «Հոդված տվողները պետք է հոդված ստանան, եւ մենք կփորձենք այդպես լինի»

Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպասումներ ունի դատարանի վճռից՝ ՀԱԿ ակտիվիստների հետ կապված: Նա պատասխանեց. «Թող իրենք որոշեն իրենց անելիքը: Մենք մեր անելիքը գիտենք»: Հաշվի առնելով, որ Տիգրան Առաքելյանը մարդ չէր սպանել, ծանր հանցագործություն չէր արել՝ 6 տարին, որը նշել էր դատախազը մեծ ժամկետ չէ՞՝ Տիգրանին դատապարտելու համար՝ պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ոչ

Տիգրան Տեր-Պետրոսյանը հերքում է, որ ինքը Կոնգրեսից դուրս գալու մտադրություն ունի, բայց հաստատում է, որ Էրեբունիի ՀԱԿ-ի շտաբը փակվել է

Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո լուրեր են շրջանառվում, որ հիմա էլ Տիգրան Տեր-Պետրոսյանն է դուրս եկել ՀԱԿ-ից, փակել Էրեբունիում իրենց գրասենյակը եւ Դուբայում է: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի կողմից առաջադրվել էր թիվ 12 ընտրատարածքում, որտեղ հաղթող ճանաչվեց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: Այս առնչությամբ մեզ հետ

ԼՂՀ. ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.38 տոկոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից մեկ ժամ անց` հուլիսի 19-ի ժամը 21-ին, հրապարակեց ընտրողների մասնակցության տվյալները: Ըստ այդմ, ընտրություններին 99254 ընտրողներից, ներառյալ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները, մասնակցել են 72833-ը կամ 73.38 տոկոսը: Ըստ ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջի, ԼՂՀ տարածքում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Շահումյանի շրջանում, որտեղ 1788 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են

«Դեմ առ դեմ». Եղիշե Կիրակոսյան եւ Վարուժան Հոկտանյան

Հուլիսի 20-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 23-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հակակոռուպցիոն հասարակական  կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Քննարկման թեման` կոռուպցիան Հայաստանում: Հաղորդման հյուրերին  կարող եք հարցեր ուղղել

Տիգրան Առաքելյանի դատապաշտպան. «Պաշտպանական ճառից հետո դատավորի վերաբերմունքը կարծում եմ փոխվեց»

Այսօր ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե իր պաշտպանյալների ճառից ինչ տպավորություն ստացավ՝ պատասխանեց. «Շատ լավ: Շատ ոգեւորված եմ այն պահով, որ բոլորը պատրաստվել էին նաեւ գրավոր, ու  յուրաքանչյուրն էլ իր ճառի մեջ տարբերվեց մյուսի արտասանած ճառից, ներկայացրեց նոր հանգամանք եւ շոշափեց մեղադրական ճառի  այն մասը, որ մյուսները չէին շոշափել: Եթե

Զուրաբյան. «Մարդ սպանած Կուկուին բանտ անգամ չնստեցրին, իսկ Տիգրանին կարող են 6 տարի ազատազրկել»

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ ակնկալիք ունի դատարանի որոշումից՝ ՀԱԿ ակտիվիստների գործի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Ես ոչ մի ակնկալիք էլ դատական նիստից չունեմ: Մենք գիտենք, որ երկրում արդարադատություն չի մնացել: Մենք գիտենք, որ սա մի երկիր է, որտեղ արդարադատությունը չի պատժում մեղավորներիյն, ինչպես դա եղավ Նեմեց Ռուբոյի դեպքում եւ  շատ

Արամ Մանուկյանը՝ դատավորին. «Մի ուրախացեք, հարգելի դատավոր, տղան ընդամենը շփոթել է»

ՀԱԿ ակտիվիստների դատավարության ընթացքում Սարգիս Գեւորգյանը պաշտպանական ճառը կարդալու ընթացքում մի պահ կանգ առավ, սկսեց թղթերի մեջ փնտրել իր ճառի շարունակությունը: Պարզվեց՝ ճառի մի էջը կորել էր: Մինչ Սարգիսը փոձում էր թղթերի մեջ կողմնորոշվել, դատավորը ժպիտով հետեւում էր ու ուրախանում: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը եկել էր աջակցելու ՀԱԿ ակտիվիստներին, միջամտեց. «Մի ուրախացեք, հարգելի դատավոր,

ԼՂՀ նախագահական ընտրությունների բոլոր բողոքներին ընթացք կտրվի. Տիգրան Մուկուչյան

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունների ժամանակ որևէ խախտում լինի, բոլորի վերաբերյալ սահմանված կարգով տրվելու է ընթացք և պարզաբանվելու է ամեն ինչ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով ԼՂՀ ԿԸՀ նախագահի հրավերով գտնվում է Արցախում։ «Ես նոր եմ գալիս ընտրատեղամասերից, մենք այցելել ենք մի շարք ընտրական տեղամասեր,

ԲՀԿ- ն կառաջադրի Սամվել Բալասանյանի թեկնածությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հենց նոր  Aravot.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն որոշել է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: «Ես առավոտյան ձեզ ասել էի, որ մենք հարցումներ  ենք անցկացնում  Գյումրիում` պարզելու, թե մեր թեկնածուներից ով է ավելի շատ վստահություն վայելում գյումրեցիների շրջանակում: Բացառապես հիմնվելով  հարցումների արդյունքների վրա`  ԲՀԿ-ն քաղաքական որոշում

Դատավորը գնաց որոշում կայացնելու ՀԱԿ ակտիվիստների դեմ

«Ներքին համոզմունք ունեմ՝ նայելով իրեն, որ ինքն էլ վատ վիճակի մեջ է»,- նկատի ունենալով մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին` իր վերջին խոսքում ասաց Տիգրան Առաքելյանը՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը, որն ընթանում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Ակտիվիստներից մյուսը՝ Սարգիս Գեւորգյանը իր վերջին խոսքում ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հարցազրույցն էր ուզում մեջբերել: Սակայն դատավորը

«Կամուսնանաս` կիմանաս». ապատեղեկատվությունը` սեռական խանգարումների պատճառ

«Առաջին ամուսնական գիշերը նոր տեսա ու հասկացա, թե որքան տարբեր են կանայք և տղամարդիկ, և այնքան էի տարվել այդ տարբերությունն ուսումնասիրելով, որ հարաբերություն գրեթե չստացվեց: Հենց այդ օրվանից իմ կյանքում սկսվեցին բոլոր բարդությունները, և մի քանի ամսից ես բաժանվեցի: Մինչև օրս մենակ եմ»,- ասում է 47-ամյա Անահիտ Հարությունյանը: Հարությունյանն իր սխալների համար մեղավոր է համարում

«ՕԵԿ-ը ոչ ձեզանից է վախենում, ոչ Ռուբեն Հայրապետյանից»

« Օրինաց երկիր» կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, թեկնածու չի առաջադրի Ավանում’ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի’ մանդատը վայր դնելուց հետո: Ավելին’ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, թե  Ավանում պատգամավոր է եղել ՀՀԿ-ի ներկայացուցիչը, ՀՀԿ-ն էլ կառաջադրի թեկնածու: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այդպես էլ չմիացավ «Հարսնաքարի» գործը քննող իրավապահներին ԱԺ հրավիրելու եւ հասարակությանը հուզող հարցերը

Թուրքիան Ռուսաստանի «ռազմավարական ու հուսալի գործընկերն է»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով չորեքշաբթի օրը կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Պուտին –  Էրդողան հանդիպմանը հետեւած մամլո ասուլիսին կողմերը նոր հայտարարություններ Սիրիայի հարցով չեն արել, խոսել են մեծամասամբ ռուս – թուրքական տարեցտարի թափ առնող համագործակցության մասին: Սակայն Անկարա վերադառնալուն պես Էրդողանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է, որ «պաշտոնական Մոսկվան դրական

«Միհր» թատրոնի բոլոր ներկայացումները ծնվում են այն ժամանակ, երբ գեղարվեստական ղեկավարը որևէ բանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել

Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում հանդես եկող «Միհր» թատրոնը հիմնադրվել է 2003թ-ին` Ցոլակ և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանների կողմից: Թատերախումբն աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով. այն միաձուլել է արվեստը, նկարչությունը և պարը: «Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում `արժանանալով բազմաթիվ մրցանակների: Իսկ նոյեմբերին թատերախումբը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու պարային թատրոնների միջազգային կինոփառատոնին.

Դատավորը սպառնում է Արամ Մանուկյանին դուրս անել՝ կրկին ծափահարելու դեպքում

Շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Տիգրան Առաքելյանն իր ճառի ավարտին նշեց, որ ունի քաղաքական հստակ հայացքներ ու հաշվի առնելով, թե ինչ երկրում ենք ապրում, ինչքանով են անկախ դատարանները, այնուամենայնիվ, «ակնկալում եմ արդարացման դատավճիռ, այն ինչպիսին էլ լինի՝ վերաբերում է ՀՀ քաղաքացուն»: ՀԱԿ ակտիվիստ, ամբաստանյալ Արտակ Կարապետյանն իր պաշտպանական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031